1. Կարող եք անել հղումներ գիտական ուսումնասիրությունների, որոնցից օգտվել եք, նշել այն մարմիններին, որոնց հետ համագործակցել եք կամ նշել ձեր փորձը ոլորտում (
էթոս)։ Այս ելույթի համար պարտադիր չէ, որ հիմա անեք առցանց ուսումնասիրություն, կարող եք օգատագործել հորինված թվեր։ Սակայն կարևոր է, որ օգտագերծեք թվեր և տոկոսներ, որոնք հիմնված են հետազոտության արդյուքների վրա։
2. Պետք է հասկանաք նրա շահերը։ Օրինակ, քաղաքապետարանը բնականաբար փորձում է երկարաժամկետ կրճատել իր ծախսերը, հետևաբար Հոնկոնգի օրինակը կարող է ոգեշնչել նրանց։ Կարևոր է նաև առաջացնել թե՛ բացասական, թե՛ դրական զգացումներ․ դրականը կապել ապագա օգուտի, իսկ բացասականը՝ ներկա թերացումների հետ (
պաթոս)։
3. Կարևոր է ընտրել թիրախավորված և իրատեսական օրինակներ, ինչպես նաև ձևավորել փաստարկներ, որոնք կարող եք կապել քաղաքապետարանի շահերին (
լոգոս)։
Այսպես մենք դուրս բերեցինք
հաջողված ելույթի 3 սյուները՝
Էթոս - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր