Ձեզնից շատերը անցել են մեր մյուս մոդուլները նույնպես։ Ընդհանրապես մեր գրեթե բոլոր ուսանողները չեն կանգնում մեկ դասընթացի վրա և անցնում են բոլորը։ Մենք կսկսենք այս մեկից ու կշարունակենք։
Մենք ունենք մի մեթոդ, որը կիրառում ենք։ Այն կոչվում է
<<նպատակները գնահատականից առաջ>> (goals before grades): Դուք հավաքելու եք միավորներ, ըստ որոնց ստանալու եք գերազանցության կամ մասնակցության հավաստագրեր։
ՍԱԿԱՅՆ շատ ավելի կարևոր են ձեր նպատակները՝ - ի՞նչ հմտություններ եք ուզում զարգացնել,
- ի՞նչ թեմաների մասին եք ուզում ավելին իմանալ,
- ի՞նչ արժեքների եք ցանկանում տիրապետել։
Դրա համար, մինչ սկսելը, ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը դուրս բերի թե ինչ հմտություններ է ուզում զարգցանել գալիք մի քանի շաբաթվա ընթացքում։ Որպես արդյունք, դու սկսեք խնդիր տեսնելիս մինագհմաից տեսնել նաև լուծումը՝ ինչպես իրական ձեռներեցներ։
Այս ամենին օգնում է նաև մեր հանդիպումների ֆորմատը, որը այսօր կանենք։ Հանդիպումների ժամանակ մենք միշտ պատկերացնում ենք մեզ կարևոր, որոշում-կայացնող դերերում, և այդ դերերից անում ենք կարևոր քայլեր։ Այսօր նունպես այդպես ենք անելու՝ մեր համայնքների համար։