Կենսապլաստիկ
Օրվա դերը
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության խորհրդական և կփորձեք վերահսկել պլաստիկի արտադրությունը՝ օգտագործելով կառավարման ​​գործիքները։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Մտագրոհ, ստեղծարար մտածողություն, խնդիրների լուծում, ֆինանասական կայունություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Հիպոթետիկ ապագայում, Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է թափոնների կառավարման հիանալի համակարգ, որի նորհիվ նրանք կարողանում են հավաքել և տեսակավորել բոլոր պլաստիկի թափոնները ՀՀ-ում և այժմ մտածում են, թե ինչ կարող են անել դրա հետ։

    Նախարարությունը գիտի որպես փորձառու խորհրդական։ Նրանք զանգահարել են և խնդրել ձեզ զբաղվել հավաքված պլաստիկի խնդրով:

    Նրանք ունեն երկու պայման.
    • Դուք պետք է upcycle անեք պլաստիկը
    • Ձեր ստեղծածը պետք է լինի ֆինանսապես շահավետ

    Դուք հավաքվում եք թիմի հետ և ունեք 5 րոպե՝ քննարկելու, թե ինչ ապրանք կստանաք վերամշակման միջոցով: Սա անում եք մտագրոհի միջոցով՝ փորձում եք դուրս բերել մաքսիմալ շատ տարբերակներ։ Մեր ռեկորդը 10 գաղափարն է 5 րոպեում։ Վստահ եմ, որ ձեր թիմը կարող է անցնել այս թիվը։

    Ավարտելուց հետո մարզիչը խնդրում է միասին ընտրել մեկ տարբերակ և 2-3 րոպե քննարկել, ինչպես են այն շահավետ դարձնելու։
  • Ուղղորդումներ
    1. Պետք է մտքում պահել, որ պրոդուկտի ստացման պրոցեսը նույնպես պետք է լինի կայուն։ Պրոդուկտը չպետք է լինի արհեստականորեն, այլ այն նույնպես պետք է լինի անհրաժեշտություն և նույնիսկ լուծի խնդիր։


    2. Մենք նախկինում քննարկել ենք, որ եթե ինչ-որ բան լուծում է ինչ-որ մեկի խնդիրը, դրա համար կվճարեն։

    Կարող եք պրոդուկտի միջոցով լուծել նախարարության կամ այլ մարմնի մեկ այլ խնդիր, և դրանից ստանալ շահույթ։

    Կարող ենք ստանալ պորդուկտ, որը վաճառքի ենթակա է, բայց այս դեպքում պետք է հաշվի առնել ուր է գնալու պլաստիկը։ Եթե անձը այն նորից թափելու է, նշանակում է մենք ստեղծում ենք խնդիր, ոչ թե լուծում։

  • Առանցքային կետեր

    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝

    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։

    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ արագորեն դուրս բերել գաղափարներ, որոնք լուծում են խնդիրը և չեն ստեղծում այլ խնդիրներ, օբյեկտիվորեն ընտրել լավագույն տարբերակը, դուրս բերել ստեղծարար ու նոր գաղափարներ, գաղափարը դարձնել ֆինանսապես շահավետ, և այլն։


    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

Համագործակցություն Վարժություն (1-ի շարունակություն)
Թիրախավորվող հմտություններ
Համագործակցություն՝ մերժման դեպքում, պրոֆեսիոնալիզմ, մտավոր պատրաստություն գործարարության համար՝ զգացմունքների կառավարում, արդյունավետ հաղորդակցություն
  • Առաջադրանքի ներկայացում
    ISSD-ը հայկական ընկերություն է, որը բազմաթիվ նախաձեռնություններ է արել պլաստիկի կառավարման և վերամշակման հետ կապված: Այն ունի «Ես պլաստիկ շիշ էի» նախաձեռնությունը, երբ նրանք պլաստիկ շշերը upcycleing-ով վերածում են բարձերի և հագուստի: Նրանք մեծ փորձ ունեն վերամշակման ծրագրերում, և լավ կլինի, եթե կարողանաք համագործակցել և ստանալ նրանց օգնությունը:

    Դուք նրանց էլեկտրոնային փոստով ուղարկել եք ձեր առաջարկը և հանդիպել եք այն քննարկելու համար, սակայն նրանք հրաժարվել են ներգրավվել:

    Ինչպե՞ս կարձագանքեք այս իրավիճակին:
    Որո՞նք են լինելու ձեր հաջորդ քայլերը:

    Դուք ունեք 5 րոպե այս հարցը միմյանց միջև քննարկելու համար։
  • Ուղղորդումներ

    1. Բնական և հնարավոր է, որ դուք կորցնեք հավատը բրենդի, ձեր աշխատանքի կամ կարողությունների հանդեպ։ Գուցե շատ բարկություն զգաք այն մարդկանց հանդեպ, որոնք մերժել են ձեզ։ Բոլոր զգացումները ընդունելի են։ Զգացումներից խուսափելը կամ դրանք չընդունելը ձեզ չեն օգնի։ Փորձեք խորը շունչ քաշել մի քանի անգամ և վերհիշել այն հաջողությունները, որոնք դուք արդեն գրանցել եք և այն բոլոր մարդկանց, որոնք ձեզ հավատում ու աջակցում են։

    2. Պետք է փորձեք ստանալ հետադարձ կապ, փորձեք հասկանալ ձեր թերացումները, և ինչպես կարող եք բարելավվել։

    3. Հատկապես մեզ՝ հայերիս համար, հաճախ դժվար է մարդկանց հետ բանակցություններ վարել ու շարունակել համագործակցել, երբ իրադարձությունները հօգուտ մեզ չեն ընթանում։ Որքան էլ սա հասկանալի է, պետք է հետևողականորեն աշխատել մեր զգացմունքների կառավարման ու համագործակցության հմտությունների զարգացման վրա։
  • Առանցքային կետեր

    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝

    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։

    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ արագորեն դուրս բերել գաղափարներ, որոնք լուծում են խնդիրը և չեն ստեղծում այլ խնդիրներ, օբյեկտիվորեն ընտրել լավագույն տարբերակը, դուրս բերել ստեղծարար ու նոր գաղափարներ, գաղափարը դարձնել ֆինանսապես շահավետ, և այլն։


    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

ISSD-ի մասին (հավելյալ տեղեկություն)
Մեր ընկերները Հայաստանի ISSD ընկերությունից պլաստիկե շշերը վերամշակում են մինչեւ սինթեպոն. Իսկ հետո, այդ սինթեպոնն օգտագործվում է որպես փափուկ կահույքի լցոնիչ։

Բացի վերամշակումից, ISSD-ում նաեւ իրականացնում են կայուն զարգացման մի շարք այլ հիանալի նախագծեր։ Ամեն ինչ սկսվեց 2017 թվականին, երբ 3 ընկերներ Մխիթարը, Գեւորգը եւ Իրինան նոր էին համալսարանն ավարտել։ Ուսման ավարտից հետո նրանք ցանկանում էին կազմակերպություն ստեղծել, որը Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում կայուն զարգացման նախագծեր կիրականացներ։
ISSD-ի առաջին նախագիծը Հայաստանում Արենիի գինու փառատոնի ժամանակ առաջացած թափոնների տեսակավորումն էր։ Նրանք փառատոնի իրականացման վայրում շուրջ 30 տեսակավորման աղբարկղեր էին տեղադրել՝ 37000 այցելուների համար։ Բացի դրանից, յուրաքանչյուր աղբարկղի մոտ կանգնած էր կամավոր, որը բացատրում էր մարդկանց, թե ինչպես ճիշտ տեսակավորել։ Կային տեսակավորման աղբարկղեր պլաստիկի, ապակու, մետաղի եւ այլ՝ չվերամշակվող թափոնների համար։ Իսկ հետո, վերամշակման ենթակա ամբողջ թափոնը նրանք ուղարկեցին վերամշակման։
Նախագծային Կառավարման Վարժություն (1-ի շարունակություն)
Թիրախավորվող հմտություններ
Ժամանակի և ռեսուրսների կառավարում, աշխատանք հետադարձ կապի վրա,
  • Առաջադրանքի ներկայացում
    Դուք հետադարձ կապ խնդրեցիք ISSD-ից ձեր բանակցություններից հետո: Նրանք ձեզ տվեցին զարգացնելու նախագծի մի քանի տարբեր կոմպոնենտ: Նրանք ձեզ երկու շաբաթ ժամանակ են տվել՝ աշխատելու այս ուղղությամբ և նորից քննարկելու նրանց հետ:
    Սա հիանալի է ձեզ համար: Բայց դուք ունեք`
    - 4 հոգուց բաղկացած փոքր թիմ,
    - սահմանափակ ժամանակ՝ 2 շաբաթ,
    - մի քանի իրարից տարբեր ուղղություն՝ մշակելու և ավելի զարգացնելու համար:

    Ինչպե՞ս եք պլանավորելու ձեր թիմի հետ աշխատանքը և ժամանակը, որպեսզի հասցնեք։

    Ունեք 5 րոպե միասին քննարկելու համար։
  • Ուղղորդումներ
    1. Պետք է ձեր փոքր թիմը բաժանել երկու խմբի՝ ըստ հմտությունների և գիտելիքների, որպեսզի յուրաքանչյուրը աշխատի մեկ ուղղության վրա։
    Եթե բոլորով անեք ամեն ինչ, որակը առավել ցածր է լինելու։

    2. Չպետք է ամեն ինչ թողնել վերջին րոպեին։ Ձեզ համար դրեք վերջնաժամկետ, որը իրական վերջնաժամկետից մի քանի օր շուտ է՝ ապահովության համար։ Սկսենք հետադարձ կապի հենց առաջին օրվանից և բաշխեք ձեր ժամանակն այնպես, որ կարիք չլինի 8 ժամից քիչ քնելու։ Հարվարդի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քիչ քնելու դեպքում սխալվելու հավանականությունը աճում է 3 անգամ։

  • Առանցքային կետեր
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ ժամանակի կառավարում, առաջանահերթություն տալ առաջնային գործերին, 8-ժամյա քնի կարևորություն, թիմի կառավարում ըստ հմտությունների և այլն։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, վերլուծություն, գնահատում
  • Առաջադրանքի ներկայացում
    Մեր քննարկման երկրորդ մասում անդրադառնալու ենք Հայաստանում պլաստիկի շուրջ ձևավորված խնդիրներից մի քանիսին։

    Հայաստանում բոլոր թափոնները առանց սորտավորվելու գնում են աղբավայրեր: Կան փոքրիկ վերամշակման ծրագրեր, բայց համակարգային պրոցես չկա։

    Եկեք հասկանանք՝
    1. Ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ պլաստիկի աղբավայրում կուտակումներից։

    Ուսանողները անում են հետազոտություն 3-4 րոպե, քննարկում միասին, ապա կիսվում մարզիչի հետ։

    2. Ինչպե՞ս կարող ենք աղբավայրերը դարձնել առավալ ապահով։


    Ուսանողները անում են հետազոտություն 3-4 րոպե, քննարկում միասին, ապա կիսվում մարզիչի հետ։
  • Ուղղորդումներ
    1. Ռիսկերը կարող են լինել՝
    - Պլաստիկը հեշտությամբ այրվում է և կարող է առաջացնել հրդեհներ
    - Պլաստիկը քայքայվում է փոքրիկ թունավոր մասնիկների, որոնք աղտոտում են հողն ու ջրային ուղիները և մտնում սննդի շղթա, երբ կենդանիները պատահաբար կուլ են տալիս դրանք։

    2. Աղբավայրը կարելի է դարձնել սանիտարական՝
    - հավաքեն անջատված բիոգազերը
    - ստեղծել շերտեր վնասակար նյութերից տարածքը պաշտպանելու համար
    - մոնիտորինգ հրդեհի դեմ

    Մարզիչը կարող է կիսել նկարներ սանիտարական աղբավայրերից։

    Աղբավայրերից նկարներ՝
    Սովետաշեն
    Նուրաբարշեն
  • Առանցքային կետեր
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ իրավիճակի վերլուծություն, ռիսկերի գնահատատում, ռիսկերի կանխարգելում, և այլն։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, վերլուծություն, գնահատում, քննադատական մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանում վաճառողին արգելվել է առևտրի վայրերում վաճառել մինչև 50 մկմ հաստությամբ պոլիէթիլենային տոպրակներ։ Ակնկալվում էր, որ արգելքը կկրճատի տարեկան 12 տոննա պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունը։ Օրենքը նախատեսում է 20-30 հազար դրամ տուգանք։

    Օրենքից անցել է ժամանակ, և իրավապահ մարմինները պնդում են, որ այն չի աշխատում։ Եկեք անենք ուսումնասիրություն, և հասկնանաք՝ ինչո՞ւ չի աշխատել այս օրենքը։
  • Ուղղորդումներ
    Պատճառներ՝
    - Այլընտրանքներ չեն առաջաարկվել
    - Առավել հաստ պլաստիկե տոպրակներ են սկսել օգտագորխել
    - Օրենքը բիզնեսներին ճիշտ չի մատուցվել՝ տուգանքների իրականցակելը եթե չգիտես երբ ու որտեղ է խախտումը (law enforcement)

    Ցանկացած օրենք ընդունելուց առաջ հիշեք, որ պետք է հաշվի առնել մարդկանց ընկալման, մասնակից անդամների ներգրավվման, մոտիվացիայի, այլընտրանքների հետ կապված ռիսկերը։
  • Առանցքային կետեր
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ հետազոտություն, քննադատական մտածողություն, ռիսկերը կանխարգելում, և այլն։
Close
Կատարել նշում
Made on
Tilda