Աղբյուրից մինչև կար
Օրվա դերը
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես ստարտափի հիմնադիր, որը գնահատում է հայտնի ապրանքանիշերի առողջական ազդեցությունները համաշխարհային չափանիշներով:
1. Իրավիճակ-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Արդյունավետ հարցադրումների կազմում, քննադատական մտածողություն, հետազոտություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Ձեր աշխատանքի մեջ դուք պետք է գնահատեք կեսմետիկ ու խնամքի ապրանքանիշներին, որի համար ունեք վստահված գործիք՝ Skin Deep Cosmetics Database-ը, որը հետազոտում ու գնահատում է արտադրանքները։

    Մաս 1. LA ROCHE-POSAY ընկերությունը վարձել է ձեզ, որպեսի դուք գնահատեք նրանց պորդուկտների ապահովությունը, և խնդիր հայտաբերելու դեպքում՝ ուղղորդեք նրանց ինչպես բարելավվել։

    Դուք որպես առաջին քայլ, որոշել եք ստուգել EWG-ի տվյալների բազան (մուտք դեպի որը ունեն միայն ձեր նման մասնագիտացված ընկերությունները) և ստուգել իրենց գնահատականը այս բրենդի պորդուկտներին։ Եկեք դա անենք միասին։

    Մաս 2. Հիմա երբ դու արդեն ունեք տվյալները, դուք հասկանում եք, որ որոշ արտադրանքներ շատ վնաս են մարդու առողջությանը։ Ի՞նչ խորհուրդ կտաք ընկերությանը անել, որպես առաջին քայլ, մինչ նրանց այդ պրոդուկտը կայուն և առողջարար դարձնելու մասին ուղղորդումներ տալը։ Խորհուրդ կտա՞ք հանել այդ պրոդուկտները շուկայից և տեղեկացնել կիրառողներին, թե՞ ոչ. ինչո՞ւ։


  • Ուղղորդումներ
    Մաս 1.
    EWG Հետազոտությունը
    EWG Գնահատման մեթոդոլոգիա

    Ուշադրություն դարձնել, որ արտադրանքի էջը վերջին անգամ թարմացվել է X-ին և ներկայացնում է հետազոտության արդյունքներ, որոնք տարբեր վստահելիություն ունեն:

    Մաս 2.

    Անհրաժեշտ է տեղեկացնել և հանել շուկայից, սակայն անել դա խորհրդակցելով իրավաբանների հետ՝ հետագա դատական գործերը քչացնելու նպատակով։ Եթե կա անհանգստություն, որ ընկերությունը կարող է կորցնել եկամուտ, պետք է հիշեցնել, որ վատ հեղինակությունը կարող է ավելի մեծ վնասներ պատճառել։
  • Առանցքային կետեր

    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝

    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։

    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ արդյունավետ հարցադրումների կազմում, քննադատական մտածողություն, հետազոտություն, և այլն։


    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն, հետազոտություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Կան բազում հայկական կոսմետիկ բրենդեր, որոնց տվյալները չենք կարող գտնել EWG-ում։ Նրանց մի մասը պնդրում է, որ ապահով և էկոլոգիապես կայուն է։ Այս դեպքում ինչպե՞ս կարող եք հասկանալ, իրենց նշածը ճիշտ է, թե՝ ոչ։

    Տարբերակներ դուրս բերելուց հետո, ուսանողները ուսումնասիրում են հայկական Nairian բրենդը՝ որպեսզի հասկանան այն ինչքանո՞վ է կայուն։
  • Ուղղորդումներ

    Որոշելու, թե արդյոք կոսմետիկ ապրանքանիշը կայուն է՝
    • Փնտրեք երրորդ կողմի հավաստագրեր, ինչպիսիք են B Corp-ը, Leaping Bunny-ը և COSMOS-ը, ցույց են տալիս, որ ապրանքանիշը բավարարել է կայունության և կենդանիների բարեկեցության որոշակի չափանիշներ:
    • Ուսումնասիրեք ապրանքանիշի աղբյուրների և արտադրական պրակտիկաները։ Փնտրեք այս տեղեկատվությունը ապրանքանիշի կայքում կամ ուղղակիորեն կապվեք նրանց հետ՝ ավելին իմանալու համար։
    • Ստուգեք ապրանքանիշի փաթեթավորումը։ Կայուն ապրանքանիշերը հաճախ օգտագործում են վերամշակելի, կենսաքայքայվող կամ վերամշակված նյութերից պատրաստված փաթեթավորում:
  • Հարց-Ամփոփում

    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝

    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։

    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։


    Ուղղորդում՝ Քննադատական մտածողություն, հետազոտություն:


    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

Ամփոփման հատված

Made on
Tilda