Քննարկում 5: Մտագրոհ-Ամփոփում
Մարզչի ամփոփումը
Նախ՝ շնորհավորում եմ։ Այսօր մենք ավարտում ենք Քնի Բարելավում մոդուլը։ Պետք է խնդրեմ, որ բոլորս միացնենք մեր տեսախցիկները, վերցնենք թուղթ և գրիչ ու պատասխանենք հարցերին, որոնք կամբողջացնենք այն համայնքը, որը դուք ստեղծել եք։

Յուրաքաչյուր հարցի պատասխանը ձեզ տալու է միավորներ։
Նախարարությունը, որը դուք ստեղծել եք
Դուք բոլորդ անհատապես մշակել եք ձեր նախարարության մոդելները, և բոլորն էլ հիանալի են: Եթե ​​ձեր մոդելը կենսունակ և աշխատող էր, ապա դուք դրա համար ստացել եք միավոր, իսկ եթե այն ներառում էր ստեղծագործական և հետաքրքիր գաղափարներ, դուք նաև ստացել եք լրացուցիչ միավորներ:

Քանի որ մենք ժամանակ չունենք քննարկելու ձեր բոլոր գաղափարները, դրանք միավորել ենք մեկ մոդելի մեջ, որը ներառում է ամենաաշխատող և հետաքրքիր գաղափարները ձեր բոլոր լուծումներից: Այսպիսով, եկե՛ք ծանոթանանք այս մոդելին և հետո անցնենք հասկանալու, թե ինչ արժեքներ կօգնեն մեզ դա իրագործել:
Բաժանմունքներ և քնի բաժնի նպատակը

  • Հոգեկան առողջություն և հուզական բարեկեցություն
  • Ֆիզիկական առողջություն և սնուցում
  • Քնի բարելավում
  • Աշխատանք-կյանքի հավասարակշռություն
  • Սոցիալական և բնապահպանական առողջություն
Ինչու՞ քնի բարելավում`

Քունը ընդհանուր բարեկեցության հիմքն է, որը ազդում է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա: Քնի որակի բարելավումը բարձրացնում է արտադրողականությունը, մտավոր պարզությունը և հուզական կայունությունը՝ այն դարձնելով նախարարության կարևորագույն բաժին:
Բաժանմունքների ղեկավարների ընտրություն

Յուրաքանչյուր բաժնի ղեկավար կընտրվի իրենց ոլորտում ապացուցված փորձի հիման վրա: Վստահություն ապահովելու համար թեկնածուները կանցնեն նախնական ստուգում, գործընկերների ակնարկների փուլով և ղեկավարության գնահատում:
Քնի խնդիրներ ունեցող խմբեր Հայաստանում

  • Դեռահասներ (ավագ դպրոցի սովորողներ) - ակադեմիական սթրեսի և էկրանի ժամանակի պատճառով:
  • Երիտասարդ մասնագետներ - պայքարում են աշխատանք-կյանքի հավասարակշռության դեմ:
  • Առողջապահական ոլորտի աշխատողներ
  • Նորածինների ծնողներ - երեխայի խնամքի պարտականություններից քնի խանգարումներ:
  • Տարեց բնակչություն - տարիքի հետ կապված քնի խանգարումներ:
  • Հերթափոխով աշխատողներ - անկանոն աշխատանքային ժամեր:
  • Ռազմական ոլորտի աշխատողներ - Զինվորներ
Քնի բարելավում բաժինը պետք է կենտրոնանա այս խմբերի վրա՝ լուծելու ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ քնի խնդիրները:
Առաջարկ կրթության նախարարությանը

Ներդնել ավագ դպրոցի աշակերտների համար քնի կրթության վերաբերյալ ազգային ուսումնական ծրագիր, որն ընդգրկում է քնի հիգիենայի կարևորությունը և քնի պակասի ազդեցությունը (հատկապես ուսման վրա):

Այլ տարբերակներ են՝
  • Ունենալ քնի ժամ,
  • Քչացնել տնային աշխատանքները,
  • Դպրոցը պետք է այնքան լավ սովորեցնի, որ արտադրպրոցական պարապունքի կարիք չլինի և ուսանողը ժամանակ խնայի՝ լավ քնելու համար։
Գրքի համար քնի երեք հիմնական թեմաներ

  • Քնի հիգիենա և միջավայր. հստակ քայլեր՝ քնի որակը բարելավելու համար, ինչպես օրինակ՝ ռեժիմ ստեղծելը և էկրանի ժամանակը նվազագույնի հասցնելը:
  • Քնի պակասի հետևանքները. Ինչպես է քնի պակասը ազդում մտավոր և ֆիզիկական առողջության վրա և դրա երկարաժամկետ հետևանքների վրա:
  • Քնի ցիկլեր և ցիրկադյան ռիթմ. Հասկանալով քնի փուլերը և ինչպես է յուրաքանչյուր փուլ նպաստում ընդհանուր բարեկեցության վրա:
Այս թեմաները կարևոր են, քանի որ դրանք մարդկանց կրթում են գործնական լուծումների, ռիսկերի և քնի հիմքում ընկած գիտության մասին:
Քնի բաժնի այլ գործողություններ

Ամենաստեղծագործ գաղափարներ՝
  • Ազգային քնելու օրը, երբ բոլորը հանգստանում են՝ քնելով (բոլոր հեռուստաալիքներով քնի երաժշտություն է, դրանից մի քանի օր առաջ մատրասները զեչված են ամենուր, և այլն)։
  • Հայկական երկար քնի մրցույթ․
Քնի բաժինը կսկսի ազգային արշավներ քնի կարևորության վերաբերյալ, կստեղծի քնի առողջության կենտրոններ խորհրդատվության համար և կաշխատի աշխատատեղերի հետ՝ բարելավելու աշխատանք-կյանքի հավասարակշռությունը:
Ընդհանուր հետադարձ կապի կետեր
  • Մեկ հարցը բաղկացած է մի քանի ենթահարցերից, որոնցից յուրաքանչյուրը ձեզ միավոր է տալիս։ Եթե բաց եք թողել ենթահարցեր՝ կորցրել եք նաև միավորներ։
  • Ձեզնից շատերը օգտագործել էին արհեստական բանականություն, և այդ հարցերի համար միավորներ չեն ստացել։
Մտագրոհի գաղափարը
Մարզիչը ուսանողներին տեղեկացնում է, որ քանի որ այսօր ոչ թե քննարկում է, այլ գաղափարների մտագրոհ, երկար բացատրությունները չեն լինելու հիմնական կենտրոնացումը։ Նպատակը սովորածն ամփոփելն է, որի համար ուսանողներին տրվելու է ժամանակ։ Հետևաբար ժամանակի սահմաններին հետևելը շատ կարևոր է։

Կանոններ՝
  • Յուրաքանչյուր հարցի ժամանակ յուրաքանչյուր ուսանող պատասխանում է միայն մեկ անգամ,
  • Յուրաքանչյուր հարցին պետք է պատասխանեն բոլոր ուսանողները,
  • Յուրաքանչյուր ուսանող հետևում է պատասխանի ֆորմատին,
  • Յուրաքանչյուր ուսանող դուրս չի գալիս իրեն տրված ժամանակի սահմաններից։
Հարց-մտագրոհ 1
Տևողություն՝ 10 րոպե
  • Հարցի ներկայացում
    Ձեզնից շատերը բաժինների ղեկավարներ ընտրելիս հաշվի էին առել միայն գիտելիքները։ Բացի լավ մասնագետ լինելուց, ուրիշ ի՞նչերի վրա ուշադրություն կդարձնեք։ Արդյո՞ք այդ մարդկանց արժեքները կարևոր են:

    Դուրս բերեք 3 կարևոր որակ/արժեք, որ անձը պետք է ունենա։

    ❗Պատասխանները կարող են կրկնվել։
  • Մարզիչի քայլեր և ուղղորդումներ
    Բոլոր ուսանողները պետք է կարծիք հայտնեն։ Մարզիչը կիսում է MIRO-ն (screenshare), որտեղ կան բոլոր ուսանողների անունները և հարցը, և հերթով հարցնում յուրաքանչյուրի կարծիքը։

    Այս հարցի դեպքում պատասխանը պետք է լինի 3 բառ/բառակապակցություն հետևյալ ֆորմատով՝ <<արժեք, արժեք, արժեք>> (ոչ թե որպես երկար նախադասություն)։ Մարզիչը պահում է թայմեր։ Յուրաքնաչյուր ուսանող խոսում է 30 վայրկյանից 1 րոպե։

    Մարզիչի համար՝ սա քննարկում չէ, այլ թեստ, և նպատակը ուսանողի գիտելիքը հասկանալն է։ Պետք չէ խորանալ պատասխանների մեջ։
  • Ակնկալվող պատասխան
    Սա կիսվում է ուսանողների հետ։

    Անկեղծություն - որպեսզի չխաբեն իրենց բաժինների ձախողումների մասին
    Մտածելակերպի Ճկունություն - որպեսզի դուրս գան անկանխատեսելի իրավիճակներից

    Սրանք Հայկ Հայրապետյանի արժեքներից էին։ Դրանց ավելի լավ կարող եք ծանոթանալ մեր Քաղաքների Բարելավում մոդուլում։

    Իրատեսություն - տեսնել ռիսկեր և որոշումներ կայացնել փաստերի հիման վրա։

    Իսկ սա Արտո Մինասյանի արժեքներից, որին կարող եք ծանոթանալ Բարեկացության Բարելավում մոդուլում։
Հարց-մտագրոհ 2
Տևողություն՝ 10 րոպե
  • Հարցի ներկայացում
    Նախարարությունը նոր է, և մարդիկ չեն վստահում ձեզ։ Նրանք կարծում են, որ նման նախարարությունը անիմաստ է։

    Ինչպե՞ս կանեք, որ մարդիկ հասկանան ձեր նախարարության կարևորությունը։ Բացատրե՛ք ամենաշատը 1-3 նախադասությամբ։

    ❗Պատասխանները կարող են կրկնվել, սակայն մոտեցումը պետք է բացատրեք ձեր տեսանկյունից։
  • Մարզիչի քայլեր և ուղղորդումներ
    Մարզիչը նորից կիսում է MIRO-ն (screenshare) և հերթով հարցնում յուրաքանչյուր ուսանողի կարծիքը։ Մարզիչը սկսում է այն ուսանողներից, որոնք նախորդ հարցին վերջինն են պատասխանել։

    Այս հարցի դեպքում պատասխանը պետք է լինի 1-3 նախադասություն, որտեղ ուսանողը բացատրում է իր առաջարկած քայլը 1 րոպեի ընթացքում։ Մարզիչը պահում է ժամանակ։

    Մարզիչի համար՝ սա քննարկում չէ, այլ թեստ, և նպատակը ուսանողի գիտելիքը հասկանալն է։ Պետք չէ խորանալ պատասխանների մեջ։
  • Ակնկալվող պատասխան
    Սա չի կիսվում ուսանողների հետ մինչև բոլոր ուսանողները չեն պատասխանել հարցերին։

    Պետք է հասկանալ ամենավատը, ինչի մասին մարդկանց խմբերը կարող են արձագանքել, և նախարարության առաջին գործերից դարձնել հենց այդ մարդկանց ամենամեծ խնդիրներին անդրադառնալը։ Եվ ամենակարևորը՝ դրա մասին պետք է տեղեկացնել նրանց մինչ նախարարությունը բացելը։

Հարց-մտագրոհ 3
Տևողություն՝ 10 րոպե
  • Հարցի ներկայացում
    Դուք նկատել եք խնդիր, որ նախարարության ներսում տեղեկատվությունը դանդաղ է շրջանառվում՝ մի բաժնից մյուսը, կամ ձեզ՝ որպես նախարարի, շատ դանդաղ են տեղ հասնում տվյալներ և որոշումներ, որի պատճառով գործերը կարող են ձգձգվել։

    Ինչպե՞ս կարելի է ավելի արագացնել նախարարության ներսում ինֆորմացիայի շրջանառությունը՝ նաև հաշվի առնելով, որ տվյալների մի մասը կարող են լինել գաղտնի։

    ❗Պատասխանները կարող են կրկնվել, սակայն մոտեցումը պետք է բացատրեք ձեր տեսանկյունից։
  • Մարզիչի քայլեր և ուղղորդումներ
    Մարզիչը նորից կիսում է MIRO-ն (screenshare) և հերթով հարցնում յուրաքանչյուր ուսանողի կարծիքը։ Մարզիչը սկսում է այն ուսանողներից, որոնք նախորդ հարցին վերջինն են պատասխանել։

    Այս հարցի դեպքում պատասխանը պետք է լինի 1-3 նախադասություն, որտեղ ուսանողը բացատրում է իր առաջարկած մեթոդը 1 րոպեի ընթացքում։ Մարզիչը պահում է թայմեր։

    Մարզիչի համար՝ սա քննարկում չէ, այլ թեստ, և նպատակը ուսանողի գիտելիքը հասկանալն է։ Պետք չի խորանալ պատասխանների մեջ։
  • Ակնկալվող պատասխան
    Չկա ակնկալվող պատասխան, կա միայն տրամաբանականը))

    Եթե ուսանողները պատասխանում են հետաքրքրիր, աշխատող, նորարարական կամ տրամաբանական լուծումներով՝ ապա նրանց տրվում է միավոր։
Այս հմտությունները ձեզ կօգնեն ոչ միայն նախարարություն կառուցել, այլ նաև դա անել ճիշտ և կայուն ձևով։ Շնորհակալություն ձեր գաղափարների համար:
3-5 րոպե լսե՛ք ուսանողների ընդհանուր հետադարձ կապը ծրագրի վերաբերյալ՝ հարցնելով դրա մասին, և ասելով, որ վերջում կարևոր ինֆորմացիա եք կիսելու հավաստագրերի մասին։
Մաս 2 - Ամփոփում
Մարզիչի համար կարևոր է հիշել․ նորից խնդրել մասնակիցներին միացնել տեսախցիկները ավարտական նկարի համար :)
Made on
Tilda