Փորձնական քննարկում։ Տրանսպորտ
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է առաջին
քննարկում-հանդիպման համար
Intro
Ուրախ ենք, որ միացել եք այսօր մեզ, ու հուսով եմ ձեզ նորից կտեսնեմ։

Ուզում եմ ձեզ ծանոթացնել մեր կրթական մեթոդին, որի կենտրոնում դուք եք։

Մենք ունենք մի մեթոդ, որը կիրառում ենք։ Այն կոչվում է <<նպատակները գնահատականից առաջ>> (goals before grades): Մեզ համար ամեն ինչից ավելի շատ կարևոր են ձեր նպատակները՝
  • ի՞նչ հմտություններ եք ուզում զարգացնել,
  • ի՞նչ թեմաների մասին եք ուզում ավելին իմանալ,
  • ի՞նչ արժեքների եք ցանկանում տիրապետել։

Դրա համար, մինչ սկսելը, մեզնից յուրաքանչյուրը մտածում է թե ինչ հմտություններ է ուզում զարգցանել և մենք աշխատում ենք դրանց վրա։

Այս ամենին օգնում է նաև մեր հանդիպումների ֆորմատը, որը այսօր կանենք։ Հանդիպումների ժամանակ մենք միշտ պատկերացնում ենք մեզ կարևոր, որոշում-կայացնող դերերում, և այդ դերերից անում ենք կարևոր քայլեր։ Այսօր նունպես այդպես ենք անելու՝ մեր համայնքների համար։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ինքնավերլուծություն, երկարաժամկետ պլանավորում
Տևողություն՝ 5 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Եկեք սկսենք փոքրիկ առաջադրանքից։ Պատկերացրեք ինքներդ ձեզ այսօրվա օրը՝ 10 տարի անց: Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, թե ինչ է կատարվում. որտե՞ղ եք ապրում, ո՞ր քաղաքում, ինչպիսի՞ տեսք ունի ձեր տունը, ինչպե՞ս եք հագնված, երեկոյան ընթրում եք ձեր սիրելի մարդկանց հետ. ովքե՞ր են այդ մարդիկ: Բացեք ձեր աչքերը:

    Հիմա հիշեք ձեզ մի քանի տարի առաջ, երբ նամակ էիք գրում Ձմեռ Պապիկին։ Հիշեք ինչպես էիք գրում․ ազատություն էիք տալիս ձեր պատկերացմանն ու ցանկություններին, չէ՞։ Հիմա նման ազատությամբ եկեք նմանատիպ նամակ գրենք, ուղղակի նրա մասին թե դուք ինչպիսին եք 10 տարի հետ։

    Եղեք ազատ ձեր պատկերացումների և ցանկությունների մեջ։ Բոլորին պատմելու կարիք չի լինելու, սա ձեզ համար է։

    Ունեք 2 րոպե։

    Մարզիչը պահում է ժամանակը։
  • Ուղղորդումներ
    Մարզիչը բացատրում է՝ ինչու է այս առաջադրանքը կարևոր՝

    • Այս քննարկումը լինելու է երկարաժամկետ պլանավորման շուրջ, և ինքներդ ձեզնից այդ պլանավորումը սկսելը լավ սկիզբ է։
    • Ձեր կարդացած օրինակներում հաջողվում են այն քաղաքներն ու համայնքները, որոնք երկարաժակետ պլանավորում են անում։ Նույնը վերաբերվում է նաև նախագծերին, բիզնեսին, երկրներին և նաև մարդկանց։
    • Ընթերցանյութում ծանոթացել եք նաև Ռուբեն Վարդանյանի կողմից Հայաստանում արված նախագծերին։ Ռուբենը ակտիվորեն կիրառում է երկարարաժամկետ պլանավորումը և համարում է, որ այն ամենահիմնական և կարևոր հմտություններից է կյանքում։
    • Այսօր փորձելու ենք հասկանալ երկարաժամկետ պլանավումը քաղաքների և համայնքների համար, և դուք լինելու եք պլանավորողի դերում։

    Եկեք սկսենք ծանոթանալով երկարաժամկետ պլանավորման մասին Ռուբենի խոսքերը կարդալուց
«Երբ պլանավորում ես 20-30 տարի առաջ, դու այլ կերպ ես ընկալում այս կամ այն ​​իրավիճակը, երբ շատ ամենօրյա որոշումներ ես կայացնում: Իմ կանոններից մեկն է երկարաժամկետ մտածել և չառաջնորդվել արագ նվաճումներով: Անկախ նրանից, թե որքան դժվար է թվում անորոշության ժամանակ որոշումներ կայացնելը, կա մեկ հարմար մեթոդ, որը ես օգտագործում եմ: Ես ուսումնասիրում և վերլուծում եմ անցյալը, դրա հիման վրա կանխատեսում եմ, թե ինչպիսին կարող է լինել ապագան, և ապագայի այս մոդելից, հակառակ պլանավորմամբ, քայլ առ քայլ գնում եմ դեպի ներկա օր: Ի՞նչ որոշում պետք է կայացնեմ այսօր, որպեսզի հասնեմ այնտեղ, որտեղ ուզում եմ լինել 25 տարի հետո: Սա շատ օգտակար մեթոդ է»։
Օրվա դերը
Այսօրվա քննարկման համար դուք լինելու եք ձեր համայնքների/քաղաքների տրանսպորտի պլանավորողներն ու բարենորոգողները։
Մնացած առաջադրանքները ձևովորվելու են ձեր դերի հիման վրա։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հակադարձ պլանավորում, նախագծերի պլանավորում, երկարաժամկետ պլանավորում, քննադատական մտածողություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Ընթերցանյութ 1-ից ծանոթացել ենք բազում քաղաքների, որոնք տարբեր մեթոդներով փորձում են քաղաքը հարմար դարձնել մարդկանց և ոչ թե մեքենաների համար։ Հիշելով նրանց փորձը, փորձեք մտածել և գրի առնել, թե ինչպիսին եք տեսնում ձեր համայնքը 10 տարուց։ Կետերից որոշները փորձեք կապել տրանսպորտի հետ։ Ունեք 1 րոպե ձեր մտքերը կարճ գրի առնելու համար։ Մարզիչը պահում է ժամանակը։ Ուսանողներից 1-2-ը շատ կարճ կիսրում են իրենց համայնքի նպատակները։

    Ապա մարզիչը կիսում է էկրանը և ցույց տալիս թե ինչպես պետք է իրենց թուղթը բաժանեն մասերի՝ ըստ կցված օրինակի։ Պետք է ցանկացած նպատակի համար դուրս բերել անհրաժեշտ քայլերը, որ պետք է անել այսօր (հետադարձ հաջորդականությամբ) և ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են այդ քայլի համար։

  • Ուղղորդումներ
    Էկրանը կիսելու ժամանակ մարզիչը բացատրում է, թե ինչպես է աշխատում մեթոդը։

    Մարզիչը նշում է, որ այս մեթոդը կոչվում է հետադարձ պլանավորում, երբ սկսում ենք վերջնարդյունքից և հետ գալիս ժամանակի մեջ։ Այս մեթոդին մեզ նույնպես ծանոթացրել է Ռուբեն Վարդանյանը։ Թեև մեր ուղեղի համար հեշտ է անել դրա հակառակը, այս մեթոդը ցույց է տալիս հիանալի արդյունքներ, որը կարող եք տեսնել նաև Ռուբենի նախագծերի արդյունքներից։

    Հետադարձ պլանավորման առավելությունները հաստատվել են բազում ուսումնասիրությունների արդյունքում, այդ թվում՝ 2017-ին Կորեայի համալսարանի և Այովա համալսարանի բիզնես դպրոցի մասնագետների կողմից, և ցույց է տրվել, որ այն մեծացնում է մոտիվացիան և բարելավում նպատակին հասնելը: Այս մեթոդը, որը տարածել է Սթիվեն Քովին իր 1989 թվականին «Բարձր արդյունավետ մարդկանց յոթ հմտություններ» գրքում, նույնպես օգտագործվում է տարբեր ոլորտներում, ինչպես, օրինակ, Բրենդոնի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Մաքմասթերը, ԱՄՆ բանակում և հետախուզության դասընթացներում:
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ անել հակադարձ պլանավորում անձնական կյանքում, հասկանալ որ նպատակի համար ինչ քայլեր պետք է անել, հասկանալ որ նպատակի համար ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, մեծ պատկերը տեսնելու կարողություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Շատ լավ։ Հիմա դուք ունեք ձեր երկարաժամկետ պատկերը։ Բայց կարևոր է ոչ միայն տեսնել ինչ է առջևում, այլ նաև ինչ է ձեր շուրջ։ Ոչ միայն դուք ունեք երկարաժամկետ պլան, այլ նաև քաղաքապետարանը, համայնքապետարանը, ձեր համայնքի գրադարանը, տարբեր բիզնեսներ։

    Եթե ձեր պլանի մեջ մտնում է համայնքում փոխել գոնե մեկ բան, ապա դուք կապ եք ունենալու համայնքապետարանի հետ։ Եվ եթե նրանց պլանները չհամապատասխանի ձեր պլանին, դուք չեք կարող իրականացնել ձերը։

    Հիմա ձեզ կտրվեն երեք տարբեր մարմիններ և նրանց պլանը ձեր համայնքի վերաբերյալ, և ձեր նպատակն է հասկանալ, թե ինչպես դա կարող օգնել կամ խանգարել ձեզ։ Եթե այն կարող է խանգարել ձեզ, ի՞նչ կանեք։ Եթե այն կօգնի ձեզ, ինչպե՞ս կարող եք դրանից օգտվել։

    Մարզիչը կիսում է ներքևում կցված նկարները, և սկսում քննարկում ուսանողների հետ։

  • Ուղղորդումներ
    Հնարավոր համագործակցության եզրեր՝
    • Քաղաքապետարան
    Շատ մեքենաները խանգարելու են ձեր պլաններին, եթե դուք փորձում եք քաղաքը ավելի հարմար դարձնել քաղաքային տրանսպորտի համար։ Պետք է հասկանալ ինչու է քաղաքապետարանը միջավայրը ավելի լավը դարձնում մեքենաների համար, և անել այնպիսի առաջարկ, որը դրանից լավը և ձեռնտու կլինի քաղաքապետարանի համար։

    • Ոստիկանություն
    Եթե ոստիկանները չգիտեն հեծանիվներով ճանապարհային կանոնները, ապա հետագայում հեծանիվներ քշողներին կարող են անօրեն ձևով կանգնեցնել, որը նրանց հեծանիվ քշելու մոտիվացիան կիջեցնի։ Հարկավոր է գտնել միջոցներ ոստիկանության հետ կապվելու և նրան կրթելու։ Եթե դու չունեք դասընթաց վարելու ռեսուրսներ, պետք է փորձեք գտնել դրամաշնորհ կամ ծրագիր, որը ձեզ կօգնի։

    • Գործարան
    Գործարանի աշխատողներին կարող եք առաջարկել carsharing ծառայություններ, ինչպես նաև պայմանավորվել գործարանի հետ և ունենալ ավտոբուսային գիծ գործարանի ուղղությամբ։ Երկու դեպքում էլ կարող եք գործարանի հետ քննարկել նաև նրանց ֆինանսնական ներգրավվածությունը։

    • Դպրոց
    Ծնողական համայնքի հետ կարելի է համագործակցել և ավտոբուսային ուղի դնել։

    Գլխավոր եզրակացություն՝
    Ցանկացած դեպքում պետք է կապվել ցանկացած մարմնի հետ, ով կօգնի կամ կխանգարի ձեր պլաններին, և փորձել համագործակցության եզրեր գտնել։


  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ մեծ պատկերը տեսնել, համագործակցության եզրեր փնտրել, հասկանալ տարբեր կողմերի մոտիվները, կառավարել հնարավոր հետագա ռիսկերը, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
4. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, քննադատական մտածողություն, փաստարկված խոսք
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրեք, որ դուք հնավարություն ունեք 1 րոպեանոց կարճ ելույթ ունենալ ձեր համայնքապետի համար և պետք է համոզեք նրան օգտագործել ձեր պլանը և միանալ դրա իրագործմանը։

    Եկեք պատասխանենք երեք հարցի՝ 1. Ինչպե՞ս վստահություն կառաջացնեք ձեր նկատմամաբ։

    2. Ի՞նչ էմոցիաներ պետք է փորձեք առաջացնել քաղաքապետի մոտ։

    3. Ի՞նչ փաստարկներ և օրինակներ կբերեք։

    10 րոպե տրվում է մարզիչի հետ այս հարցերի պատասխանները դուրս բերելու համար։
  • Ուղղորդումներ
    1. Կարող եք անել հղումներ գիտական ուսումնասիրությունների, որոնցից օգտվել եք, նշել այն մարմիններին, որոնց հետ համագործակցել եք կամ նշել ձեր փորձը ոլորտում (էթոս)։ Այս ելույթի համար պարտադիր չէ, որ հիմա անեք առցանց ուսումնասիրություն, կարող եք օգատագործել հորինված թվեր։ Սակայն կարևոր է, որ օգտագերծեք թվեր և տոկոսներ, որոնք հիմնված են հետազոտության արդյուքների վրա։

    2. Պետք է հասկանաք նրա շահերը։ Օրինակ, քաղաքապետարանը բնականաբար փորձում է երկարաժամկետ կրճատել իր ծախսերը, հետևաբար Հոնկոնգի օրինակը կարող է ոգեշնչել նրանց։ Կարևոր է նաև առաջացնել թե՛ բացասական, թե՛ դրական զգացումներ․ դրականը կապել ապագա օգուտի, իսկ բացասականը՝ ներկա թերացումների հետ (պաթոս

    3. Կարևոր է ընտրել թիրախավորված և իրատեսական օրինակներ, ինչպես նաև ձևավորել փաստարկներ, որոնք կարող եք կապել քաղաքապետարանի շահերին (լոգոս

    Այսպես մենք դուրս բերեցինք հաջողված ելույթի 3 սյուները՝

    Էթոս
    - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
    Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
    Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր


        1. Հարց-Ամփոփում
          Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
          - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
          - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

          Ուղղորդում՝ համոզիչ և փաստարկված խոսք, վստահելի կերպարի ստեղծում, էմոցիաների կիրառում՝ խոսքը առավել հիմնավոր դարձնելու համար, և այլն։

          Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
        Close
        Կատարել նշում
        Made on
        Tilda