Քննարկում 1: Գումարը և որտեղից է այն գալիս
Նկարը՝ Յան Բրեյգել Կրտսեր, «Հարստության ունայնության այլաբանություն», 17-րդ դար
Մուտք
Հանդիպումը սկսե'ք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսեք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը և թե ինչն է նրանց ամենաշատը գրավել ընթերցանյութի մեջ՝ միգուցե մի քաղաք, կամ անձ, կամ միտք։ Մարզիչը կարող է առաջինը օրինակ ծառայել, ինչպես նաև հիշեցնել ուսանողներին ընթերցանյութի հիմնական նյութերը՝ միկրովարկերը, աշխատանքային պայմանները Ֆրանսիայում, և այլն։ Այդ ժամանակ մարզիչը նաև նշում է ուսանողների ներկայությունը։ Սա չպետք է տևի ավելի քան 10-15 րոպե։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Ուղղորդում 1
Ձեզնից շատերը անցել են մեր մյուս մոդուլները նույնպես։ Ընդհանրապես մեր գրեթե բոլոր ուսանողները չեն կանգնում մեկ մոդուլի վրա և անցնում են բոլորը։ Մենք կսկսենք այս մեկից ու կշարունակենք։

Մենք ունենք մի մեթոդ, որը կիրառում ենք։ Այն կոչվում է <<նպատակները գնահատականից առաջ>> (goals before grades): Դուք հավաքելու եք միավորներ, ըստ որոնց ստանալու եք գերազանցության կամ մասնակցության հավաստագրեր։ ՍԱԿԱՅՆ շատ ավելի կարևոր են ձեր նպատակները՝
  • ի՞նչ հմտություններ եք ուզում զարգացնել,
  • ի՞նչ թեմաների մասին եք ուզում ավելին իմանալ,
  • ի՞նչ արժեքների եք ցանկանում տիրապետել։

Դրա համար, մինչ սկսելը, ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը դուրս բերի թե ինչ հմտություններ է ուզում զարգցանել գալիք մի քանի շաբաթվա ընթացքում։
Ուղղորդում 2
Մենք ունենք մի քանի կանոն, որին հետևում ենք, որպեսզի քննարկումը լավ անցնի՝

  • ❇️Չենք ուշանում հանդիպումներից
  • ❇️Չենք բացակայում հանդիպումներից
  • ❇️ Եթե ներկա չենք կարող լինել որևէ անհետաձգելի պատճառով, տեղյակ ենք պահում մարզիչին ամենաուշը մեկ օր առաջ՝ անձնական նամակով, որպեսզի ձեր համար մտածենք լուծումներ
  • ❇️ Հանդիպման ժամանակ միացրած ենք պահում տեսախցիկները💻․ սա օգնում է, որ քննարկումն ավելի լավ անցնի ու ավելի լավ սովորենք
  • ❇️ Անկտիվ մասնակցում ենք հանդիպումներին, քանի որ դա օգնում է վաստակել միավորներ և ստանալ գերազանցության հավաստագիր 🧾
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ստեղծագործական մտածողություն, երկարաժամկետ մտածողություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Աշխարհն արագորեն փոխվում է, և որպեսզի մարդիկ կարողանան պահպանել իրենց ֆինանսական բարեկեցությունը, նրանք պետք է հարմարվեն աշխատանքային նոր միջավայրերին և սովորեն նոր հմտություններ:

    Հիմա եկեք մտածենք ձեր ապագա մասնագիտության մասին: Եթե ​​դուք արդեն մտքում ունեք մասնագիտություն, դա հիանալի է: Եթե ​​ոչ, պատկերացրե՛ք, թե ինչպիսին կլիներ ձեր կատարյալ աշխատանքն ու աշխատանքային միջավայրը:

    Պատկերացրե՛ք ինքներդ ձեզ ապագայում: Ինչպիսի՞ն է ձեր աշխատանքը: Ինչպիսի՞ ընկերություն կամ միջավայր կլինի բավականաչափ հետաքրքիր ու հարմար ձեր կյանքի ոճին, որպեսզի դուք մնաք մոտիվացված՝ միաժամանակ լավ եկամուտ ստանալով:

    Գրեք 3-5 բաներ, որոնք այս ապագա աշխատանքը կամ աշխատավայրը պետք է ապահովի ձեզ համար:

    Մարզիչը միացնում է թայմերը՝ 3 րոպեով։

    Ժամանակն ավարտվելուց հետո ուսանողները համառոտ կիսում են իրենց գաղափարները, յուրաքանչյուրը 30 վայրկյանում:

    Մարզիչը կարող է դա ֆիքսել Միրո հարթակում։
  • Ուղղորդումներ
    Ցուցակի կետերը կարող են լինել՝
    • Գումարի,
    • Աշխատանքային ճկունության (առցանց/օֆլայն),
    • Աշխատանքային միջավայրի,
    • Կարիերայի աճի,
    • Աշխատանքի և կյանքի հավասարակշռության,
    • Անձնական զարգացման,
    • և այլ կետերի մասին։

    Այստեղ ուսանողներին ազատություն է տրվում արտահայտելու իրենց կարծիքը:

  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ պատկերացում ապագայի մասին․ երկարաժամկետ հայացք, որի հիման վրա այսօր կարող եք կատարել ճիշտ որոշումներ։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ստեղծագործականություն, հաղորդակցություններ, ինքնակառավարում
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    ՄԱՍ 1

    Ընթերցանյութում կարդացել եք գործազրկության մասին։ Վերջին տարիներին սա տարածված է հատկապես միջինից բարձր տարիքի մարդկանց շրջանակներում։ Այսօր 40-ից բարձր տարիք ունեցող մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը, քանի որ գործատուն նույն գումարով կարող է վարձել ավելի երիտասարդ մեկին՛, ով ավելի արագ կանի նույն առաջադրանքները: Պատկերացրեք, որ այս խնդիրը նկատել է էնոնոմիկայի նախարարությունը և վարձել ձեզ, որպեսզի դուք մտածեք ինչպես ընկերություններին պետք է մոտիվացնել, որ պահեն 40 և ավելի բարձր տարիքի աշխատակիցներին:

    Եկե՛ք անենք կարճ մտագրոհ՝ 3 րոպե տևողությամբ, ապա ընտրենք ամենաաշխատող գաղափարները։

    Մարզիչը միացնում է թայմերը՝ 3 րոպեով։

    Ժամանակն ավարտվելուց հետո 2-3 ուսանող համառոտ կիսվում են իրենց գաղափարներից մեկը:

    ՄԱՍ 2

    Հիմա եկե՛ք մի քայլ առաջ գնանք: Պատկերացրե;ք, որ դուք հնարավորություն ունեք ձեր լուծումը ներկայացնել այն մարդկանց, ովքեր մեծ որոշումներ են կայացնում (օրինակ՝ ընկերությունների տնօրենները): Դուք կարող եք լարվել այս հանդիպումից առաջ, մոռանալ կարևոր կետեր, և այլն։ Ինչպե՞ս կպատրաստվեք այս հանդիպմանը, որպեսզի վստահ լինեք, որ այն լավ կանցնի:

    ! Կարևոր՝ Ոչ թե հանդիպման ժամանակ ինչ պետք է ասել կամ ինչպես ձեզ պահել, այլ հանդիպումից առաջ ինչ պետք է անել։
  • Ուղղորդումներ
    ՄԱՍ 1

    Հնարավոր փաստարկներ՝
    • Ավելի դժվար է գտնել նոր աշխատողներ, քան վերապատրաստել հին աշխատողներին,
    • Ավելի էժան է ընթացքում զարգացնել և մոտիվացնել հին աշխատողներին, որպեսզի անընդհատ սովորեն, քան վարձել նոր մարդանց և նրանց նույնպես սովորեցնել դա։

    ՄԱՍ 2

    Մի մեթոդ, որն ակտիվորեն կիրառվում է, հանդիպումից առաջ դրական հիշողության վրա կենտրոնանալն է։ Հիշե՛ք դեպք, որը ձեր մոտ առաջացնում է միայն դրական զգացումներ։ Օրինակ՝ ձեր ծնունդը, համերգ, որին երկար սպասել էիք, կամ էլ սիրած ֆուտբոլի թիմի հաղթանակը։ Այս հիշողությունը մտնելուց առաջ վերհիշելը օգնում է հանգստացնել ձեր լարվածությունը և բացասական մտքերը։ Եթե սենյակ եք մտնում դրական լիցքերով, հանդիպման հաջողակությունը դրանից փոփոխվում է։

    Որպեսզի սա չլինի միայն ձեր մտքում, կարող եք ունենալ թուղթ, որի վրա գրված են ձեր հիշողության հետ կապված բանալի արտահայտություններ։

    Իսկ փաստերը չմոռանալու համար, ամեն հանդիումից առաջ կարող եք նույն թղթի այլ մասում ունենալ ինֆորմացիա ձեր ամենակարևոր կետերի մասին։
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ մտածել դիմացինի տեսանկյունից, համոզել դիմացինին այն, ինչին նա չի հավատում, հանդիպումներից առաջ հանգստանալու տեխնիկա և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատակն մտածողություն, որոշում կայացնելու ունակություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    Դուք կարդացել եք այն մասին, թե միկրովարկերը ինչպես են օգնում շատ մարդկանց։ Սակայն հիմա կուսումնասիրենք պատճառները, թե ինչու միկրովարկերը միշտ չէ, որ կարող են աշխատել, և թե ինչպես դրանք կարող են նույնիսկ վնասակար լինել որոշ դեպքերում:


    Կարո՞ղ է ձեզանից որևէ մեկը կամավոր կերպով հիշեցնել մեզ, թե ինչ է միկրովարկը:


    Ուսանողներից մեկը բացատրում է (30 վայրկյանից ոչ ավելի): Եթե ​​պատասխանը բավարար չէր, մարզիչը լրացնում է բացերը:


    Հարց 1) Եկե՛ք միասին մտածենք (մտագրոհի ֆորմատով), թե ինչու միկրովարկերը կարող են չաշխատել կամ նույնիսկ վատ լինել: Ձեզանից յուրաքանչյուրը փորձում է մտածել առնվազն 2-3 պատճառ։ Ես ձեզ կտամ 2 րոպե։


    Մարզիչը միացնում է թայմերը՝ 2 րոպեով։


    Ժամանակն ավարտվելուց հետո մարզիչը քննարկում է ուսանողների գաղափարները՝ կիսելով էկրանը և գաղափարները գրելով Միրոյում:


    Հարց 2) Ֆինանսական խարդախությունները տարածված են, և ոչ միայն միկրովարկերի ձևով։ Ի՞նչ ֆինանսական խարդախություններ գիտե՞ք (ուսանողները արագ պատասխանում են այս հարցին)։ Ինչպե՞ս կարող է մարդը հասկանալ, թե իր դիմաց խարդախություն է, թե՞ իրական ֆինանսական հնարավորություն։ Ինչպե՞ս կարող ենք տարբերակել։


    Մարզիչը և ուսանողներն անում են 3-4 րոպե տևողությամբ մտագրոհ։


    Ժամանակն ավարտվելուց հետո մարզիչը քննարկում է ուսանողների գաղափարները, կիսվում ուղղություններով, և կիսում ներքևում կցված հոլովակը։ Մյուս հոլովակները կիսվում են ուսանողների հետ չատում՝ հանդիպումից հետո։

  • Ուղղորդումներ

    Հարց 1)


    Մտածե՛ք տարբեր հարցերի մասին.

    • Կարճաժամկետություն. Մարդիկ կարող են երկարաժամկետ եկամուտ ստեղծելու փոխարեն վարկեր օգտագործել արտակարգ իրավիճակների համար:
    • Չափազանց մեծ պարտք. Որոշ վարկ վերցնող անձիք ավելի շատ պարտք ունեն, քան կարող են կարգավորել:
    • Բարձր տոկոսադրույքներ․ Այս վարկերը հաճախ գալիս են բարձր տոկոսներով, ինչը նշանակում է, որ շատ ավելի մեծ գումար է նրանց վերադարձվում, քան վերցրել եք:
    • Բիզնեսի ձախողումներ. Մրցակցության աճը կարող է բիզնեսի ձախողման պատճառ դառնալ:
    • Շահագործման հետ կապված մտահոգություններ. որոշ ծրագրեր գանձում են անարդարացիորեն բարձր դրույքաչափեր կամ օգտագործում են կոշտ հավաքման մեթոդներ:
    • Ֆինանսական խարդախություն․ որոշ կազմակերպություններ, որոնք ձևանում են որպես միկրոֆինանսական խմբեր, կարող են իրականում խաբեբա լինել: Նրանք կարող են ցույց տալ, որ փոքր վարկեր են առաջարկում, բայց կարող են ի վերջո օգտագործել մարդկանց՝ վատացնելով նրանց վիճակը:

    Հարց 2)


    • Առաջարկում են բարձր եկամուտներ առանց ռիսկի․ Անիրատեսական գումարային խոստումները խաբեության ազդանշան են:
    • Գործելու հրատապություն․ Եթե ձեզ վրա ճնշում են գործադրում, որ արագ որոշում կայացնեք՝ դա կարմիր դրոշակ է:
    • Նախնական հարցումներ․ Նախապես գումար կամ անձնական տվյալներ խնդրելը կասկածելի է: Մի՛ կիսեք ձեր անձնական տվյալները ոչ մեկի հետ։
    • Չպահանջված առաջարկներ․ Պատահական ֆինանսական առաջարկները, հատկապես առցանց, ռիսկային են:
    • Թափանցիկության բացակայություն․ Բացակայող մանրամասները կամ չստուգվող տեղեկությունները խաբեություն են հուշում:
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ տեսնել երևույթները թե՛ դրական, թե՛ բացասական կողմից, քննադատորեն մոտենալ տարբեր առաջարկների, նկատել խարդախություններն ու չհավատալ դրանց և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
Հանդիպումից հետո մարզիչը ուսանողների հետ կիսում է ֆինանսական խարդախությունների մասին Կենտրոնական Բանկի կողմից պատրաստված կարճ հոլովակները՝

4. Բլից-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն, որոշում կայացնելու ունակություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    Եկե՛ք անենք արագ բլից-քննարկում։ Ես ձեզ ասում եմ ինչի համար է անձը պլանավորում վարկ վերցնել, դուք ասում եք, թե խորհուրդ կտաք նրան դա անել, թե՝ ոչ։


    • Առողջություն․ Կա շտապ վիրահատության կարիք
    • Արձակուրդ․ Անձը ցանկանում է գնալ հանգստի դեպի Տոկիո, բայց չունի համապատասխան գումար
    • Բիզնես․ Ֆերմերը մեծացրել է իր տարածքը, և ցանկանում է գնել տրակտոր՝ ավելի արդյունավետ մշակելու համար
    • Հարսանիք․ Չկա երազանքների հարսանիքը կազմակերպելու համար անհրաժեշտ գումար
    • Կրթություն․ Չկա համալսարան գնալու համար անհրաժեշտ գումար։

    Պատասախաններ ստանալուց հետո մարզիչը հարցնում է, թե արդյո՞ք համալսարանի համար վարկ վերցնելու որոշումը կախված կլինի նրանից, թե ինչ է սովորելու ուսանողը։ Ուսանողները կիսում են իրենց կարծիքները 2-3 րոպե տևողությամբ, որից հետո մարզիչը կիսում է ԱՄՆ-ում ուսանողական վարկերի մասին ինֆորմացիան ուղղորդումներից։


    Վերցում մարզիչը նաև կիսում է որոշում կայացնելու տրամաբանությունը ուղղորդումներից։

  • Ուղղորդումներ

    Ոչ՝

    Հարսանիք, արձակուրդ


    Այո՝

    Բիզնես աճ


    Փնտրել այլ ֆինանսավորման աղբյուր՝

    Առողջություն*


    Քննարկում՝

    Կրթություն

    ---

    Կրթության հետ կապված, կարևոր է հաշվի առնել, որ ձեր մասնագիտությունը պետք է օգնի ձեզ հետ վճարել այդ վարկը։ ԱՄՆ-ում, ըստ 2024 թվականի հունիսի վիճակագրության տվյալների ուսանողական վարկերի չվճարված մասը կազմում է 1,620.10 միլիարդ ԱՄՆ դոլլար։ Շատ ուսանողներ կան, որ ավարտելուց հետո 20-30 տարի չեն կարողանում հետ վճարել ուսանողական վարկը։ Այնպես որ այս որոշումը կայացրե՛ք զգուշությամբ։

    ---

    Տրամաբանությունը այսպիսին է․

    Դուք չպետք է վարկ վերցնեք

    • Հանգստի համար
    • Հաճույքի համար

    Դուք կարող եք վարկ վերցնել, եթե դա՝

    • Ներդրում է և կօգնի հետ վերադարձնել վարկը (բիզնես, կրթություն, որը եկամուտ կբերի),
    • Շտապ անհրաժեշտություն է (առողջություն կամ այլ), և միայն այն դեպքում, երբ կարող եք այն արագ հետ վերադարձնել։

    Այնուամենայնիվ, ավելի լավ տարբերակ կա, քան վարկ վերցնելը: Դա նախօրոք խնայողություններ ունենալն է։

  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ ինչպես ֆինանսապես կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, երկարաժամկետ որոշումների կայացում (կրթություն), և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

Made on
Tilda