Քննարկում 2: Գումարը որպես գործիք
Նկարը՝ Մարինուս վան Ռեյմերսվեյլե, «Փող փոխողները», 1548 թ
Մուտք
Հանդիպումը սկսեք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսեք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը և թե ինչն է նրանց ամենաշատը գրավել ընթերցանյութի մեջ՝ միգուցե մի քաղաք, կամ անձ, կամ միտք։ Մարզիչը կարող է ցույց տալ առաջին օրինակը։ Այդ ժամանակ մարզիչը նաև նշում է ուսանողների ներկայությունը։ Սա չպետք է տևի ավելի քան 5 րոպե։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
1. Քննարկում-Վարժություն (Մաս 1)
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն
Տևողություն՝ 7 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Ընթերցանյութից ծանոթացնել եք գերպարտքի հետ։ Ո՞վ կարող է հիշեցնել ինչ է գերպարտքը և ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ մարդու վրա։

    Ուսանողները պատասխանում են 1-2 րոպե, որից հետո մարզիչը ամփոփխում է ուղղորդումներում տրված կետերով։

    Հիշում ե՞ք՝ ինչ մեծ խնդիր է սա հատկապես Հայաստանում, որտեղ ամեն 3-րդ անձը ունի գերպարտք։

    Հիմա պատկերացրեք, որ կառավարությունը վարձել է ձեզ, որպեսզի փորձեք քչացնել գերպարք ունեցող մարդկանց քանակը Հայաստանում։ Ինչպե՞ս կփորձեք սա անել։ Ձեզ տալիս եմ 3 րոպե ժամանակ, որպեսզի քննարկեք միմյանց հետ։ Ես հետ կգամ 3 րոպեից, և ձեզնից ակնկալելու եմ լուծումներ։

    Մարզիչը պահում է թայմերը, և երբ արդեն մնացել է 30 վայրկյան տեղյակ է պահում ուսանողներին չատում։


  • Ուղղորդումներ
    Գերպարտքի բացատրություն՝

    Գերպարտքն այն է, երբ անձը կամ ընկերությունը այնքան գումար է վերցրել որպես պարտք/վարկ, որ ի վիճակի չէ վերադարձնել այն:

    Գերպարտքի պատճառով՝
    • հնարավոր չէ օգտվել համկարգերից ինչպիսին են առողջապահությունը, կամ կրթությունը,
    • պետությունը կարող է գանձել ձեր աշխատավարձը, որպեսզի մարի ձեր պատքը, ինչի հետևանքով դուք մնում եք առանց եկումուտի։

    Ինչպե՞ս քչացնել գերպարտքը
    • Ֆինանսական կրթության տարածում
    • Օգնություն խնայողություններ ունենալու համար
    • Փոփոխել վարկ տալու գործընթացը
    և այլն։


  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ խնդիրների լուծման վրա աշխատանք՝ ելնելով պատճառներից, իրավիճակի գնահատում, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
1. Քննարկում-Վարժություն (Մաս 2)
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություններ, ստեղծագործականություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրեք, որ որոշել եք, որ գերպարտքը կանխելու լավագույն միջոցը ցույց տալն է, թե որքան սարսափելի և վտանգավոր կարող է լինել այն: Ձեր ռազմավարությունն է վախ առաջացնել խնդրի շուրջ, որպեսզի ավագ դպրոցի աշակերտները հասկանան, թե որքան լուրջ է դա և ինչու պետք է ամեն գնով խուսափեն դրանից:

    Հիմա ձեզ կտամ 5 րոպե ժամանակ, որպեսզի խմբով գրեք կարճ պատմություն (8-9 նախադասություն), որը վառ կերպով ցույց կտա գերպարտքի հետևանքները: Դարձրեք այն հիշվող: Նպատակը ձեր ընթերցողներին վախեցնելն է, որպեսզի նրանք երբեք չցանկանան հայտնվել պարտքերի թակարդում։

    Մարզիչը անջատում է տեսախցիկը, պահում 5 րոպե տևողությամբ թայմեր, և 30 վայրկյան մնացլու ժամանակ տեղյակ պահում ուսանողներին։


  • Ուղղորդումներ
    • Առաջին դեմքի տեսանկյուն․ Գրեք ինչ-որ մեկի տեսակետից, ով ծանրաբեռնված է պարտքով, որպեսզի վախն ու հետևանքները անհապաղ զգացվեն:
    • Իրական կյանքի օրինակներ․ Օգտագործեք իրական պատմություններ՝ պարտքի հետևանքները ավելի իրական և վավերական դարձնելու համար:
    • Զգացմունքային տեսակետ․ Կենտրոնացեք էմոցիոնալ ազդեցության վրա, ինչպիսիք են վախը, մեղքի զգացումը և հուսահատությունը, որպեսզի կապվեք ընթերցողների՝ վերահսկողությունը կորցնելու վախի հետ:
    • Դոմինոյի էֆեկտ․ Ցույց տվեք, թե ինչպես է մեկ փոքր որոշումը, ինչպես վարկը, վերածվում է ավելի մեծ խնդրի՝ թակարդում կերպարին:
    • Անսպասելի հետևանքներ․ Ընդգծե՛ք անձնական ծախսերը, ինչպիսիք են ընկերական հարաբերությունները կորցնելը կամ դպրոցը թողնելը, որպեսզի հետևանքներն ավելի ծանր դառնան:
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ գրավոր ձևով փոխանցել զգացումներ և գաղափար։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Հիմա կխաղանք փոքրիկ խաղ․

    Յուրաքանչյուրդ ունեք երևակայական 50,000 դրամ։
    Ես ձեզ ցույց կտամ որոշ իրեր և կասեմ յուրաքանչյուրի մեկնարկային գինը, իսկ դուք ինձ կասեք, թե գնում եք այն, թե ոչ: Պետք է դուրս չգաք ձեզ տրված բյուջեից։

    Առաջին շրջան՝

    Մարզիչը հերթով կարդում է իրերի անուններն ու գները (եթե հնչում է հարց, կարող է նախօրոք ասել, որ 5 իր է լինելու)՝

    • Դասագիրք, որը ձեզ անհրաժեշտ է՝ 5,000 դր
    • Անգլերենի պարապունքներ՝ 10,000 դր
    • Անլար ականջակալներ՝ 20,000 դր
    • Հուդի՝ 10,000 դր
    • Ուտելիք մի շաբաթվա համար՝ 10,000 դր

    Յուրաքանչյուր իրը և գինը ասելուց հետո, մարզիչը հաշվում է, թե քանի ուսանող են պատրաստ գնել այն, և գրում չատում։

    Երկորդ շրջան՝

    Հիմա պատկերացրեք, որ իրերի գները բարձրացել են՝
    • Դասագիրք, որը ձեզ անհրաժեշտ է՝ 10,000 դր
    • Անգլերենի պարապունքներ՝ 15,000 դր
    • Անլար ականջակալներ՝ 30,000 դր
    • Հուդի՝ 15,000 դր
    • Ուտելիք մի շաբաթվա համար՝ 18,000 դր

    Յուրաքանչյուր իրը և գինը ասելուց հետո, մարզիչը նորից հաշվում է, թե քանի ուսանող են պատրաստ գնել այն, և գրում չատում, ապա հարցնում երեք հարց, որի ուսանողները պետք է միասին փորձեն պատասխանել՝ քննարկելով 3 րոպե առանց մարզիչի՝

    • Ինչպե՞ս որոշեցիք, թե ինչ ապրանքներ գնել, երբ գները բարձրացան:
    • Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված գները այսպես շարունակաբար աճելը։
  • Ուղղորդումներ
    Այս երևույթը, որը նկատեցիք կոչվում է գնաճ կամ ինֆլյացիա։

    Գնաճն այն է, երբ իրերի գները, օրինակ՝ քո սիրելի գիրքը կամ անգլերենի պարապունքը, ժամանակի ընթացքում բարձրանում են: Բայց ինչու է դա տեղի ունենում, և արդյոք դա միշտ վատ բան է:

    Գնաճի ցիկլ՝

    [Մարզիչը սա բացատրում է ցույց տալով ներքևում կցված նկարը]։

    Պատկերացրեք սա. երբ մարդիկ ակնկալում են, որ ամեն տարի գները մի փոքր կբարձրանան (մոտ 2%-ը սովորաբար համարվում է լավ), նրանք ավելի հավանական է, որ հիմա գումար ծախսեն՝ սպասելու փոխարեն: Դա պայմանավորված է նրանով, որ եթե նրանք սպասեն, ամեն ինչ կարող է թանկանալ (ինչպես մեր խաղի դեպքում): Սա օգնում է բիզնեսին գումար վաստակել, և այդ լրացուցիչ գումարով նրանք կարող են ավելի շատ մարդկանց աշխատանքի ընդունել և նույնիսկ ավելի բարձր աշխատավարձ վճարել: Երբ աշխատավարձերը բարձրանում են, մարդիկ դեռ կարող են իրենց թույլ տալ ինչ-որ բան գնել, թեև գներն ավելի բարձր են։

    Այսինքն ծախսված գումարը հանգեցնում են բիզնեսի աճի, ինչը հանգեցնում է ավելի բարձր աշխատավարձերի, ինչը հանգեցնում է ավելի շատ ծախսված գումարի:

    Բայց, եթե ​​գները շատ արագ են բարձրանում, իսկ աշխատավարձերը չեն պահպանվում, մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ այդքան շատ բան՝ առաջացնելով սթրես: Հետևաբար այն պետք է վերահսկել։

    Հայաստանի դեպքում դա անում է ՀՀ Կենտրոնական Բանկը՝ փորձելով պահել բալանս գնաճի մեջ։
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ մտածել դիմացինի տեսանկյունից; համոզել դիմացինին այն ինչին նա չի հավատում; հանդիպումներից առաջ հանգստանալու տեխնիկա, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
Գնաճի ցիկլ

❗MIRO reminder !

3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադակատական մտածողություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    Եթե գները գնալով բարձրանում են, ապա 10 տարուց ամեն ինչ ավելի թանկ է լինելու։


    Ի՞նչ կարող ենք անել այսօր, որպեսզի 10 տարուց գնաճը մեծ ազդեցություն չունենա մեզ վրա։


    Պատասխաններ լսելուց հետո մարզիչը կիսում է գնաճի հետևանքները քչացնելու մասին ուղղորդումը։


    Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք խնայողությունները։ Ինչպե՞ս կարող ենք գումարը խնայել։


    Ուսանողներին լսելուց հետո մարզիչը կիսում է տոկոս կրող խնայողության հաշիվների և ներդրումների գաղափարը, ապա կենտրոնանում խնայողության հաշիվների վրա։


    Եկեք հիմա գործնականում հասկանանք խնայողությունները։ Պատկերացրեք, որ այսօր դուք հավաքում եք 100,000 դրամ, և ցանկանում եք 3 տարուց (կամ ինչքան մնացել է ձեր համալսարան ընդունվելուն), այն օգտագործել ձեր համալսարանի համար։


    ՀՀ Կենտրոնական Բանկը ստեղծել է մի հիանալի հարթակ, որտեղ կարող եք գտնել ՀՀ բոլոր բանկերի մասին ինֆորմացիա՝ ըստ ծառայությունների։ Եկեք միասին տեսնենք, թե ձեր 100,000 դրամը ինչ կարող ենք անել։


    Մարզիչը կիսում է https://www.fininfo.am/ հղումը ուսանողների հետ, ինչպես նաև նույնպես մտնում հղումով և կիսում էկրանը։


    Մարզիչը՝

    1. Մտում է Ավանդ,
    2. Նշում դրամ, 100․000, 3 տարի
    3. Որոշում և մտնում առաջին տարբերակներից մեկը։

    Մարզիչը հարցում է, թե արդյո՞ք այս աճը լավ է, թե ավելի մեծ աճ կցանկանային ուսանողները։


    Պատասխաններ լսելուց հետո մարզիչը կիսում է վերջին հատվածի ուղղորդումները։

  • Ուղղորդումներ

    Գնաճի հետևանքները քչացնելու համար՝

    • Սկսիր խնայողություններ ունենալ
    • Խուսափիր անիմաստ վարկերից ու պարտքերից
    • Զարգացրու հմտություններդ, որպեսզի ավելի լավ աշխատանք ունենաս

    ***


    Խնայողության մեջ կարևոր է մի բան՝ եթե գումարը դնեք բարձի տակ, նրա արժեքը գնալով իջնելու է: Այսինքն ինչքան էլ պահեք այն, գնաճի պատճառով այդ նույն գումարով 10 տարուց ավելի քիչ բան եք կարողանալու գնել։ Դրա համար խնայողություններ անելիս կարևոր է, որ այն ունենա ժամանակի ընթացքում աճելու միջոց։ Օրինակ՝


    • Տոկոսներ կրող խնայողական հաշիվներ ունենալ, ինչը կարող է օգնել, որ ձեր գումարը մի փոքր աճել ամեն տարի, նույնիսկ եթե գները բարձրանան:
    • Ներդրումներ կատարել բաժնետոմսերում կամ պարտատոմսերում, որոնք կարող են աճել ավելի արագ, քան գնաճը։

    Սակայն, հիշեք՝

    • Ձեր գումարը պետք չէ պահել միայն մի տեղում։ Սա կոչվում է դիվերսիֆիկացում, և այն քչացնում է ռիսկերը։ Գումարը պետք է բաշխել տարբեր վայրերում՝ բանկեր, կանխիկ գումար կամ նույնիսկ ներդրումներ։ Որոշ կանխիկ գումար պահելը կարևոր է արտակարգ իրավիճակների դեպքում, օրինակ՝ շտապօգնությանը վճարելու համար:
    • Ներդրում անելուց առաջ պետք է խորությամբ ուսումնասիրեք այդ ուղղությունը։ Այս ոլորտում շատ են խարդախությունները, այսպես որ եղեք ուշադիր և զգույշ։

    ***


    Հավանաբար դուք ավելի մեծ աճ եք ցանկանում։ Խնայողության հաշիվների աճը կարող է քիչ թվալ, բայց այն ապահով է։ Ձեր գումարը չի կարող միաժամանակ լինել թե՛ ապահով, թե՛ տալ արագ աճ։


    Եթե ցանկանում եք 3 տարուց ունենալ ավելի շատ գումար, ճիշտ է զարգացնել ձեր հմտություններն ու ձեռք բերել ակտիվ եկամուտի աղբյուր՝ աշխատանք։

  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ երկարաժամկետ պլանավորում, ֆինանսական կառավարում՝ անկախ ֆինանսի քանակից, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

4. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ստեղծագործականություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    Հայերենում կան գումարի/փողի մասին արտահայտություններ, որոնք երբեմն մարդկանց մոտ գումարը սխալ օգտագործելու ենթագիտակցական համակարգ են ստեղծում։


    Հայտնի օրինակներ են՝

    • Փողը պետք ա ծախսես, որ գա
    • Փողը ձեռքի կեղտ ա
    • Օդից փող

    և այլն։


    Օրինակ՝ օդից փող և նման արտահայտությունները դրդում են, որ նվեր ստացած կամ երբեմն հեշտորեն ստացած գումարը անիմաստ վատնվի, միևնույն է շատ ջանք չի գնացել այն վաստակելու համար։


    Հիմա դուք ունենալու եք 5 րոպե, որպեսզի մտածեք այս արտահայտությունների անտի/հակա-արտահայտությունները։ Մտածեք արտահայտություններ, որոնք տարածելով հասարակության մեջ գումարի կառավարման նկատմամբ ճիշտ վերաբերմունք կձևավորենք։


    Մարզիչը անջատում է տեսախցիկն ու ձայնը, պահում 5 րոպե ժամանակ, և չատում տեղեկացնում 30 վայրկյան մնացլու դեպքում։

  • Ուղղորդումներ

    Ուսանողների տրվում է ազատություն, և միայն այն դեպքում երբ դժվարանում են տարբերակներ մտածել, նրանց հետ կիսվում են այս տարբերակներից որոշները՝


    • Հեշտ եկածը, երկար օգտագործելու համար է
    • Փողը պետք ա ճիշտ ծախսես, որ գա
    • Ավելի լավ ապագայի փող
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ կարճ ժամանակում գաղափարների դուրս բերում, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

Made on
Tilda