Քննարկում 3: Արագ աճելու ճնշում
Մուտք
Հանդիպումը սկսեք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսեք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը և թե ինչն է նրանց ամենաշատը գրավել ընթերցանյութի մեջ՝ միգուցե մի քաղաք, կամ անձ, կամ միտք։ Մարզիչը կարող է ցույց տալ առաջին օրինակը։ Այդ ժամանակ մարզիչը նաև նշում է ուսանողների ներկայությունը։ Սա չպետք է տևի ավելի քան 5 րոպե։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Այսօր աշխատավայրերը առաջարկում են ոչ միայն աշխատավարձ, այլ նաև հավելումներ (benefits)։ Դրանցից են օրինակ առողջական ապահովագրությունը, զեղջերը համագործակցող կազմակերպությունների կողմից, ճկուն աշխատանքային գրաֆիկը, հավելյալ գումար սպորտային դասընթացների համար, և այլն։

    Ձեր կարծիքով՝ ո՞ր է ավելի շատ մոտիվացնում մարդկանց։

    Ուսանողները պատասխանում են 1-2 րոպե տևողությամբ։

    Հիմա անելու ենք առաջադրանք, որը ձևավորել է Oogway-ի թիմը։ Այն կոչվում է Դա Վինչի Փիչ։ Բացի հիանալի արվեստագետ լինելուց, Դա Վինչին իր ժամանակներում հայտնի է եղել իր սուր մտքով և իր տեսակետը ապացուցելու համար բազում փաստարկներ բերելով (ինչքան էլ դրանցից շատերը անհեթեթ լինեն երբեմն)։ Սրա մասին տեղեկանում ենք նրա օրագրերից, որտեղ նա պատմում է իր կյանքի դեպքերի մասին։

    Կիրառելով նրա մեթոդը, եկեք հիմա բաժանվենք 2 մասի՝
    1․ Նրանք, ովքեր փաստարկելու են, որ գումարը ավելի մեծ մոտիվացիա է առաջացնում, քան հավելումները,
    2․ Նրանք, ովքեր փաստարկելու են, որ հավելումները ավելի մեծ դեր ունեն։

    Խմբերը բաժանվելու են պատահականության սկզբունքով (ընտրում է մարզիչը):

    Նպատակն է բերել հնարավորինս շատ փաստարկ և ապացուցել ձեզ տրված տեսակետը։ Ձեր տրվելու է 4 րոպե՝ գաղափարներ մտածելու և մտքերը ամփոփելու համար։ Եկե՛ք տեսնենք ով ունի ամենաշատ մտքերը։


    Մարզիչը պահում է թայմեր, և գրում ուսանողներին երբ մնացել է 30 վայրկյան։


    Ավարտելուց հետո մարզիչը բացում է Միրոն։ Սկսում ենք այն ուսանողներից, որոնք ունեն ամենաքիչ գաղափարները, և յուրաքանչյուրից լսում ենք միայն 1-2 հատ, որպեսզի բոլորը խոսալու ժամանակ ունենան։ Վերջում եթե կան ուսանողներ, ովքեր ունեն այլ տարբերակներ, նրանք ավելացնում են։ Ամենաշատ տարբերակներ ունեցող ուսանողների անունները շեշտվում են։


    Վերջում մարզիչը ստուգում է, և եթե կան տարբերակներ ուղղորդումների մեջ, որ ուսանողները չեն նշել՝ կիսում է նաև դրանք։

  • Ուղղորդումներ
    1.Գումարը ավելի մեծ դեր ունի

    • Ուղղակի արժեք. Գումարը տալիս է անմիջական, շոշափելի պարգևներ, որոնք աշխատակիցները կարող են օգտագործել այնպես, ինչպես իրենք են հարմար։
    • Կապ արած աշխատանքի հետ․ Ավելի շատ գումարը ստանալը՝ բոնուսների կամ աշխատավարձի բարձրացումների ձևով, կապված են արած աշխատանքի հետ։ Դրանք կարող են աշխատակողների մոտ ավելի քրտնաջան աշխատելու մոտիվացիա ստեղծել:
    • Համընդհանուր ընկալում. Բոլորը գնահատում են փողը, մինչդեռ հավելումները չեն կարող հավասարապես գնահատվել բոլոր աշխատակիցների կողմից կամ հավասարապես օգնել բոլորին:

    2․ Հավելումները ավելի մեծ դեր ունեն

    • Ապահովության զգացողություն. Այնպիսի հավելումները, ինչպիսիք են առողջության ապահովագրությունը, կենսաթոշակային ծրագրերը կամ վճարովի արձակուրդը, երկարաժամկետ կայունություն են ապահովում և նվազեցնում ֆինանսական սթրեսը:
    • Աշխատանքի և կյանքի հավասարակշռություն. Հավելումները, ինչպիսիք են ճկուն ժամերը կամ հեռավար աշխատանքի հնարավորությունը, բարձրացնում են ընդհանուր աշխատանքից բավարարվածությունը։
    • Աշխատակիցների հավատարմություն. Հավելումների լավ ձևավորված փաթեթները ստեղծում են հավատարմություն՝ ցույց տալով, որ ընկերությունը հոգ է տանում աշխատակիցների կյանքի ընդհանուր որակի մասին:
    • Առողջություն և բարեկեցություն. Հավելումները, ինչպիսիք են մարզասրահների անդամակցությունը և հոգեկան առողջության աջակցությունը, կարող են դրդել աշխատողներին օգտվել այդ հնարավորություններից։ Եթե դրանց փոխարեն նրանք ստանային գումար, կարող էին այն ծախսել այլ բաներ վրա։ Իսկ այսպես ընկերությունը կարող է բարելավել աշխատակիցների ֆիզիկական և մտավոր բարեկեցությունը, ինչը կարող է օգնել նաև ընկերության աճին։
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ կարճ ժամանակում փաստարկների դուրսներում, դրական և բացասական կողմերի ուսումնասիրություն, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն; Հաղորդակցություններ
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրեք, որ դուք հայկական մի քանի ընկերությունների համար խորհրդատու եք և պետք է օգնեք, որ վերականգնեն իրենց աշխատողների բարձր արդյունավետությունը: Դուք նկատում եք, որ աշխատողների հիմնական խնդիրը այն է, որ նրանք անընդհատ հոգնած և զայրացած են:

    1. Ինչի՞ց կարող են հոգնել և այընդհատ զայրացած լինել աշխատողները։

    2. Ինչպե՞ս կներկայացնեք ձեր բացահայտումները ընկերությունների տնօրեններին այնպես, որ նրանք սկսեն կարևորել աշխատողների իրավիճակը։
  • Ուղղորդումներ
    1.
    • Գերաշխատանքը
    • Աշխատանքի և կյանքի վատ հավասարակշռություն
    • Անձնական կյանքի համար բավարար ժամանակի բացակայություն
    • Չգնահատված լինելը՝ միջավայրում
    • Չգնահատված լինելը՝ ցածր աշխատավարձի ձևով
    • Սթրեսային աշխատանքային միջավայր
    • Կարիերայի աճի բացակայություն
    • Վատ կառավարումն ու հաղորդակցությունը (անորոշություն է ստեղծում և զայրացնում)
    • Առողջական խնդիրներ` վատ աշխատանքային պայմանների պատճառով

    2․
    Աշխատակիցների հոգնածության և հիասթափության դեմ պայքարի կարևորությունը արդյունավետորեն փոխանցելու համար օգտագործեք FAB մեթոդը. սկսեք օգուտից (benefit), որին հաջորդում է առավելությունը (advantage) և այնուհետև հատկանիշը (feature): Այսպես, դուք շեշտում եք այն արդյունքները, որոնք ամենակարևորն են ընկերության համար, օրինակ՝ այն որ աշխատողները դուրս չեն գա աշխատանքի, ընկերությունը ավելի մեծ եկամուտ կունենա և այլն:

    Ահա թե ինչպես է այն աշխատում․ Օրինակ, դուք հասկացաք, որ աշխատանքային միջավայրը վատ է, և աթոռների անհարմարությունը մեջքի ցավեր է առաջացնում։ Ձեր գաղափարն է փոխել աթոռները: Սա ընկերությանը գումար կարժենա, և նրանք չեն ցանկանա դա անել, եթե չպատկերացնեն վերջնական օգուտը։ Եթե սկսեք նրանից, որ պետք է փոխել աթոռները, նրանք կարող է ձեզ նույնիսկ չլսեն։ Իսկ եթե ձևակերպեք այսպես, ավելի լավ կաշխատի՝

    Ձեր աշխատողները դուրս չեն գա աշխատանքից (Օգուտ), քանի որ նրանց միջավայրը ավելի հարմար կլինի և նրանք գոհ կլինիեն իրենց աշխատանքից (Առավելություն), և այս ամենը ի շնորհիվ նոր էրգոնոմիկ աթոռների, որոնք ապահովում են ավելի առողջ աշխատանքային միջավայր (Հատկանիշ):
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ վերլուծել իրվաիչակը և դուրս բերել պատճառներ, սկսել խոսքը դիմացինի շահերից, ստեղծել տրամաբանական կապ ձեր գործողության և արդյունքի/օգուտի միջև, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    ՄԱՍ 1


    Ընթերցանյութից ծանոթացել ենք դեպքերի հետ, երբ անառողջ սննդի օգտագործումը աճում է կապիտալիզմի հետ միասին։


    Պատկերացրեք, որ դուք անկախ էքսպորտ եք, ով ցանկանում է լուծել այդ խնդիրը։

    Ինչպե՞ս կփորձեք լուծել այդ խնդիրը (քչացնել անառողջ սննդի օգտագործումը)։ Քննարկեք միմյանց հետո 3 րոպե։


    Մարզիչը անջատում է տեսախցիկն ու ձայնը, և տեղյակ պահում ուսանողներին, երբ մնացել է 30 վայրկյան։


    Երբ ուսանողները կիսում են իրենց լուծումը մարզիչը կիսում է ուղղորդումների առաջին մասը։


    ՄԱՍ 2


    Առողջ սննդի ընտրանքների արտադրությունը հաճախ ավելի թանկ արժե, քանի որ դրանք պահանջում են ավելի բարձր որակի բաղադրիչներ, ավելի կայուն գյուղատնտեսական պրակտիկա և երբեմն մասնագիտացված մշակում: Գնի պատճառով մարդիկ դեռ կարող են ընտրել անառողջ տարբերակներ։

    Ինչպե՞ս կարող ենք մարդկանց դրդել, որ անկախ այս ամենից ընտրեն առողջ տարբերակը։


    Ուսանողներտ տալիս են իրենց տարբերակները 2-3 րոպե, որից հետո մարզիչը կիսում է ուղղորդումները։

  • Ուղղորդումներ

    ՄԱՍ 1


    Լուծումները կբաժանվել երկու հիմնական մասի՝

    • Հասանելի դարձնել ավելի առողջ տարբերակներ,
    • Անառողջ տարբերակները դարձնել ոչ ցանկալի։

    Լուծումը կայուն կլինի, եթե այս երկուսն էլ կան։ Տարբերակներ են՝

    • Խթանել տեղական, առողջ այլընտրանքները
    • Տեղեկացնել մարդկանց անառողջ սննդի վտանգների և ավելի առողջ տարբերակների օգուտների մասին
    • Մշակել հեշտ ուտվող, առողջ նախուտեստներ, որոնք մրցակցում են արագ սննդի հետ հարմարավետության և գնի առումով

    ՄԱՍ 2


    • Մարդկանց երկարաժամկետ առողջական օգուտների մասին կրթել,
    • Համագործակցել վաճառողների և ինֆլյուենսերների հետ՝ առողջ սնունդն ավելի տեսանելի դարձնելու համար։

    Մյուս տարբերակն այն է, որ կառավարությունը ավելի բարձր հարկեր սահմանի անառողջ սննդամթերքի վրա, ինչը կբարձրացնի արտադրության ծախսերը և գները: Սա կնվազեցնի գների տարբերությունը անառողջ և առողջ տարբերակների միջև՝ սննդարար սնունդը դարձնելով ավելի մրցունակ և խրախուսելով սպառողներին ընտրել ավելի առողջ այլընտրանքներ:

  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ խնդիրնեը լուծելու ունակություն, կարճ ժամանակում լուծումներ մտածելու հմտություն, մեծ պատկերով լուծումի ձևավորում, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
4. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    ՄԱՍ 1


    Հիմա եկեք մի քիչ շեղվենք այս թեմայից։ Ես ձեզ ցույց կտամ երկու նկար։ Եկեք հասկանանք՝ ի՞նչ է պատկերաված նկարներում, և ո՞րն է դրանց կապը։


    Մարզիչը կիսում է էկրանը և ցույց տալիս ներքևում դրված նկարները՝ տալով ուղղորդող հարց, եթե կա կարիք։


    Ուղղորդող հարց՝

    • Ի՞նչ զգացմունք է առաջանում նկարներին նայելիս։ Արդյո՞ք կա նմանություն։

    2-3 րոպե քննարկումից հետո մարզիչը կիսում է ուղղորդումները։


    ՄԱՍ 2 (նախորդ վարժության շարունակություն)


    Եկեք հետ գանք մեր առողջ սննդի տարածման թեմային։


    Ինչպե՞ս կարող ենք FOMO-ն օգտագործել առողջ սննդի օգտագործումը տարածելու համար։


    Ուսանողներին տրվում է 3 րոպե ժամանակ՝ միասին քննարկելու համար։


    Մարզիչը անջատում է տեսախցիկն ու ձայնը, և տեղյակ պահում ուսանողներին, երբ մնացել է 30 վայրկյան։


    Երբ ուսանողները կիսում են իրենց լուծումը մարզիչը կիսում է ուղղորդումները։

  • Ուղղորդումներ

    ՄԱՍ 1


    Նեյրոմարքեթինգում կա FOMO հասկացողություն (fear of missing our, ինչ-որ բանից չտեղեկացված լինելու վախը)։ Սա հզոր հոգեբանական մարտավարություն է, որը ազդում է մարդկանց ոչինչ բաց չթողնելու անհանգստության վրա՝ մղելով նրանց ավելի արագ որոշումներ կամ գնումներ կայացնել:


    Ինստագրամի սթորիները առկա են միայն 24 ժամոց, որը ստիպում է, որ ենթագիտակցորեն մտնեք հավելված ամեն օր, որպեսզի ոչինչ բաց չթողնեք։ Նույնը սահմանաթակ ժամանակով վաճառքն է անում։


    ՄԱՍ 2


    FOMO-ի միջոցով առողջ սնվելը խթանելու համար կարող ենք ստեղծել առցանց համայնք՝ ներգրավվելով ինֆլյուենցերների, ովքեր հետաքրքիր են մեր թիրախային խմբի համար և առաջնահերթություն են տալիս առողջ սննդի ընտրությանը:


    Նրանք կցուցադրեն իրենց առողջ ապրելակերպն ու սննդի սովորությունները սոցիալական ցանցերում: Մենք կհրապարակենք բաղադրատոմսեր և ապրելակերպի խորհուրդներ, որոնք հասանելի են միայն նրանց, ովքեր միանում են այս համայնքին՝ ստեղծելով FOMO զգացում, որը կդդրդի միանալ և նույնպես փորձել այս ոճով ապրել։

  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ երևույթների գնահատում, ըստ գնահատման եզրակացություններ կատարել, կիրառել նոր սովորած մեթոդները խնդիրներ լուծելու համար, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
Made on
Tilda