Սա իսկապես հիանալի խումբ էր և ընդհանուր առմամբ լավ խմբերի էին բոլորի մարզիչների մոտ, բոլոր մոդուլներում: Չեք պատկերացնի՝ ինչքա՜ն ուսանող ունեինք։ Պատկերացնում ե՞ք՝ այնքան արագ են գրանցումները եղել, որ Անետան չէր հասցնում փակել հայտերը։ Բայց դուք հասցրեցիք գրանցվել, և այժմ դուք մեր համայնքի մի մասն եք, դուք Oogway-ցի եք:
Այս 5 շաբաթվա ընթացքում մենք շա՜տ հմտություններ զարգացրեցինք՝ սկսած կարևոր մարդկանց համոզելուց ու խոսքի զարգացումից մինչև աշխարհի խնդիրները հասկանալն ու դրանք լուծելը: Եվ դուք կարողացաք դա անել, և մենք հպարտ ենք ձեզնով:
Այս ամբողջ ընթացքում, ձեր յուրաքանչյուրի համար այս կրթությունը ապահովելը ԱՐԺԵՑԵԼ Է 49,900 դրամ մեկ մոդուլի համար։ Եվ սա այսպես է եղել առաջին իսկ օրվանից: Մենք ունենք «Oogway Կրթաթոշակային Ֆոնդ», որը մենք հավաքում ենք, որպեսզի կարողանանք ծածկել ձեր կրթության ծախսը, և այդ պատճառով դուք չեք վճարել այս հնարավորության համար այս ամբողջ ընթացքում:
Բայց, ինչպես ասացի այս անգամ այնքա՜ն հետաքրքրություն կար ու այնքա՜ն ուսանողներ կային, որ գրանցումները չէին կարողանում փակել՝ արագ գրանցվելու պատճառով, և 50-ի փոխարեն 3 անգամ շատ ուսանող ունեցանք։ Եվ դրա պատճառով մեր կրթաթոշակային ֆոնդը ավարտվեց։
Կարևորն այն է, որ դուք կարողացաք լինել այս մոդուլի մի մասը և դառնալ Oogway-ցի: Մենք սկսցինք ճանաչել ձեզ։ Ամեն անգամ, երբ քննարկումից հետո ես թիմին ասում էի, թե որքան հիանալի եք դուք, և սկսում էինք կապվել ձեզ հետ։ Ձեզնով որգեշնչված, մեր թիմը անվերջ և անխնա աշխատում էր այս մի քանի շաբաթվա ընթացքում՝ ձեր ապագա կրթության համար գումար գտնելու ուղղությամբ: Եվ մենք կարողացանք դրա կեսը գտնել միայն մի քանի շաբաթվա ընթացքում: Պատկերացնու՞մ եք։
Եվ քանի որ այժմ դուք մեր համայնքում եք, մենք ձեզ համար ունենք 50% կրթաթոշակ: Այսպիսով, 49,900 դրամի փոխարեն վճարում եք 24,950 դրամ։ Մեր գրանցումները բաց են մինչև հոկտեմբերի 25-ը։ Հասկանում ենք, որ դուք պետք է քննարկեք նաև ձեր ծնողների հետ:
Եթե ձեր ծնողները կցանկանան խոսել մեզ հետ, ստանալ հետադարձ կապ, հասկանալ, թե ինչ ենք անում և ինչպես ենք աշխատում ձեզ հետ, մենք ուրախ կլինենք դա անել: Մենք այնքա՜ն հիանալի բաներ ունենք պատմելու ձեր մասին: Նրանք կարող են կապվել մեր Telegram-ի հետ։ Մենք կկիսվենք կոնտակտներով չաթում։
Դուք մեր համայնքում եք, և ես ուրախ կլինեմ ձեզ տեսնել թե՛ ֆիզիկապես, թե՛ այսպես՝ օնլայն հարթակում։