Ընթերցանյութ 3։ Աճելու ճնշում
Նկարը՝ Մարինուս վան Ռեյմերսվեյլե, «Դրամափոխը և նրա կինը», 1539 թ
Ողջո՜ւյն, այսօրվա նյութը բաղկացած է 2 մասից և անդրադառնում է 2 թեմայի՝
1․ Մարդկանց ընտրությունը կապիտալիստական ​​համակարգում

Կարդալու ժամանակը՝ 15 րոպե
2․ Կապիտալիզմը և իր ավելի մեծ ազդեցությունը

Կարդալու ժամանակը՝ 5 րոպե
Ի՞նչ ես կարծում՝ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ անընդհատ գումարի մասին մտածելը։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
2018-ին Քորնել Սթեյգերը և Էնթոնի Աբբատիելոն կանգնած էին PwC-ի Նյու Յորքի գրասենյակի 23-րդ հարկում։ Նրանք մտահոգված քննարկում էին մի խնդիր, որն ազդում էր իրենց աշխատակիցների վրա: Նրանք աշխատողներից բազմաթիվ պատմություններ էին լսել փողի հետ կապված մշտական ​​անհանգստության մասին՝ ոչ միայն հաշիվներ վճարելու, այլ շարունակական սթրեսի, որը դժվարացնում էր որևէ այլ բանի վրա կենտրոնանալը: Նրանք գիտեին, որ պետք է օգնեն մարդկանց ավելի լավ կառավարել իրենց ֆինանսները և նվազեցնել այս ճնշող սթրեսը:
Ֆինանսական սթրեսը անընդհատ անհանգստանալն է ֆինանսների մասին՝ վարկերի մարումից և խնայողություններից մինչև պարզապես առօրյա հոգսեր։ Այս մտահոգությունները չեն անհետանում աշխատավայրում. դրանք հետևում են մարդկանց գրասենյակում՝ ազդելով կենտրոնացման, արտադրողականության և աշխատանքից բավարարվածության վրա: Շատերի համար ֆինանսական սթրեսը նույնիսկ հանգեցնում է վատ հոգեկան առողջության: PwC-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իր աշխատակիցների 34%-ը ունի ֆինանսական սթրես, որը ազդում է իրենց հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով աշխատանքից բացակայելու կամ նույնիսկ աշխատանքից ազատվելու ցանկության։
1
2
Այս խնդիրը լուծելու համար Քորնելը և Էնթոնին օգնեցին ստեղծել PwC-ի Financial Wellness (Ֆինանսական առողջություն) ծրագիրը: Ծրագիրը ոչ միայն աշխատողներին տալիս է ֆինանսական կրթություն, այլ նաև գործիքներ և աջակցություն, որոնք անհրաժեշտ են իրենց ֆինանսական կյանքը վերահսկելու համար: Պարզվում է, որ շատ դեպքերում անհանգստությունը գալիս է նրանից, որ չգիտես վաղը ինչպես է լինելու, ինչ ծախսեր կարող են առաջանալ, կամ ինչ եկամուտ կունենաս։ Դրա համար ծրագիրն ունի անհատական հանդիպումների մաս, որտեղ յուրաքանչյուր աշխատող կարող է մասնագետի օգնությամբ սովորել նոր գործիքներ, որոնք կօգնեն հաղթահարել հենց իր խնդիրը։ Ամենակարևոր և առաջնային գործիքը բյուջետավորումն է, որի մասին կսովորենք քննարկման ժամանակ։
3
Ծրագրի արդյունքում աշխատակիցները հայտնել են, որ ավելի քիչ ֆինանսական սթրես են զգում, ավելի լավ են կառավարում իրենց գումարը և ավելի բավարարված են աշխատանքում: Ծրագիրն այնքան լավ աշխատեց, որ Քորնելը և Էնթոնին ընդլայնեցին ծրագիրը և սկսեցին այն վաճառել այլ ընկերություններին, որոնց աշխատակիցները նույնպես զգում էին ֆինանսական սթրեսը:
Ի՞նչ ես կարծում՝ բացի սթրեսը այլ ինչ հետևանքներ կարող է ունենալ շատ աշխատելը։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
2013-ին դոկտոր Խուան Ռիվերան մի խումբ առողջապահության փորձագետների հետ վերլուծում էր Մեքսիկայում գիրության աճի վերաբերյալ տվյալները։ Նրանք հայտնաբերեցին սարսափելի պատկեր՝ մեծահասակների 71%-ը և երեխաների ու դեռահասների 35%-ը կա՛մ ավելորդ քաշ ունեն, կա՛մ ճարպակալում: Բայց ո՞րն էր պատճառը։

Թիմը հայտնաբերեց, որ ճարպակալման գլխավոր պատճառը շաքարով քաղցրեցված ըմպելիքների մեծ քանակությամբ օգտագործումն էր: Մեքսիկայում շատ մարդիկ խմում էին քաղցր ըմպելիքներ, քանի որ դրանք ավելի էժան էին, քան առողջարար տարբերակները: Հասարակ մեքսիկացին աշխատում էր ամբողջ օրը, որպեսզի կարողանա ֆինանսապես ապահովել իր ընտանիքը, և թարմացնող բանի կարիք էր ունենում օրվա ընթացքում։ Քաղցր ըմպելիքները հաճախ առաջին ընտրությունն էին: Դոկտոր Ռիվերան և իր թիմը գիտակցեցին՝ պետք էր արագ նվազեցնել անառողջ ըմպելիքների օգտագործումը:
Լուծումը հետևյալն էր՝ հարկ սահմանել շաքարով ըմպելիքների վրա: 2014 թվականին Մեքսիկայի կառավարությունը մեկ լիտր քաղցր խմիչքի համար մեկ պեսո հարկ սահմանեց։ Ի՞նչ է սա նշանակում և ինչպե՞ս է աշխատում։
1
2
Սա նշանակում է, որ ամեն անգամ 1 լիտր քաղցր ընպելիք գնելիս պետք է լրացուցիչ վճարել 1 պեսո։ Այս 1 պեսոն հարկն է։ Գաղափարն այն է, որ քանի որ ըմպելիքն ավելի թանկ է, մարդիկ ավելի քիչ կգնեն այն և փոխարենը կարող են ընտրել ավելի առողջ բան, օրինակ՝ ջուր կամ այլ հյութ:

Հարկային հավելյալ գումարը պարզապես չի անհետանում. կառավարությունը հավաքում է այն և կարող է օգտագործել, օրինակ՝ հիվանդանոցներ կառուցելու համար կամ դպրոցներին օգնելով սովորեցնել երեխաներին առողջ սնվելու մասին:
!
Միևնույն ժամանակ կառավարությունը նաև սկսեց պոստերներով ինֆորմացնել քաղաքացիներին քաղցր խմիչքների վատ ազդեցության մասին։ Օրինակ՝ կցված նկարներում պոստերների վրա գրված է «Արդյո՞ք այն ունի 12 ճաշի գդալ շաքար»:
Հարկից հետո, մինչև 2016 թվականը, Մեքսիկայում գնված քաղցր ընպելիքների ծավալը նվազել է 37%-ով նախորդող տարվա համեմատ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տասը տարվա ընթացքում հարկը կկանխի գիրության մոտավորապես 239,900 դեպք, ընդ որում այդ դեպքերի 39%-ը երեխաների մոտ է:
Բացի հարկերից էլ ի՞նչ կարելի է անել նմանատիպ արդյունքների հասնելու համար։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
1950-ականներին մի անհայտ մարկետոլոգ պնդում էր, որ կինոթատրոնի էկրաններին «ԽՄԵ՛Ք ԿՈԿԱ-ԿՈԼԱ» և «ԿԵՐԵ՛Ք ՊՈՊԿՈՐՆ» գրվածքները արագ միացնելն ու անջատելը ֆիլմի ընթացքում մարդկանց ստիպում էր շտապել և գնել դրանք: Չնայած պարզվեց, որ այս փորձը կեղծ է, դրան նման մի բան իրական է և օգտագործվում է մեզ վրա:

Նույնիսկ մինչև 1950-ական թվականները, մոտ հարյուր տարի առաջ, ընկերությունները հասկացան, որ մարդիկ ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է լավ կյանքի համար՝ սնունդ, խմիչք, տուն, հագուստ և նույնիսկ ավելին: Սա մարտահրավեր էր: Ինչպե՞ս կարող էին նրանք համոզել մարդկանց, որ նրանք ավելի շատ բաների կարիք ունեն, նույնիսկ եթե նրանք դեռ դրա մասին չգիտեն։ Ինչպե՞ս կարող են ընկերությունները օգտագործել մեր սեփական ուղեղը, որպեսզի մենք ավելի շատ գնենք: Սա կոչվում է նեյրոմարքեթինգ:
1
Փորձագետներ Փրինս Գհումանը և Մեթ Ջոնսոնը բացատրում են, որ մեր որոշումներից շատերը ենթագիտակցորեն են կայացվում: Օրինակներից մեկը Cheetos-ն է. մեծահասակները ասում էին, որ դա երեխաների համար է և իրենք չեն սիրում այն, բայց ուղեղի սկանավորումը ցույց տվեց, որ նրանք հաճույք էին ստանում իրենց մատների վրա Cheetos-ի նարնջագույն փոշին տեսնելուց: Սա օգնեց Cheetos-ին սկսել հաջողված գովազդային արշավ, որը կենտրոնացած էր մարդկանց այս ներքին ցանկության վրա:
2
Նեյրոմարքեթինգն օգտագործում է տեխնոլոգիա և հոգեբանություն՝ հասկանալու մեր ենթագիտակցական ցանկությունները: Ուղեղի սկանավորում, աչքերի շարժի հետագծում, սրտի զարկերի մոնիտորներ և այլ գործիքներ են օգտագործվում հասկանալու համար, թե ինչն է գրավում մեր ուշադրությունը:
!

Կարևոր է հիշել, որ Cheetos-ը նույնքան վնասակար է (եթե ոչ ավելին), որքան Մեքսիկայում արգելված քաղցր խմիչքները։

Կապիտալիզմի հիմքում ընկած է այն գաղափարը, որ բիզնեսը հաջողության հասնելու համար պետք է ավելի շատ վաճառի, փող աշխատի և լինի մրցակիցներից առաջ: Դա անելու համար ընկերությունները միշտ փնտրում են նոր ուղիներ՝ համոզելու մարդկանց գնել հենց իրենց արտադրանքը: Այստեղ է առաջանում նեյրոմարքեթինգը: Օգտվելով զգացմունքներից, ինչպիսիք են հուզմունքը, ինչ-որ մեկից հետ մնալու վախը և այլն, ընկերությունները ստեղծում են գովազդներ և ապրանքներ, որոնք «թակարդն» են գցում մարդկանց՝ մարդիկ ցանկանում են ավելին, նույնիսկ եթե նրանք իրականում դրա կարիքը չունեն: Սա մարդկանց պահում է գնումների ցիկլի մեջ, ինչը հիանալի է ընկերությունների համար, բայց ոչ միշտ է լավ մարդկանց համար:
Համակարգ 2 - դիտավորյալ, գիտակցված և ջանք պահանջող որոշումներ
Ընկերությունները շահագործում են Համակարգ 1-ը` անջատելով Համակարգ 2-ը։ Ինչպե՞ս՝
  • Գնումների գնալը դարձնելով երկար ու հոգնեցուցիչ՝ մեծ խանութներով,
  • Շաքարով նախուտեստները դրամարկղում տեղադրելով (որտեղ մենք ավելի հավանական է, որ դրանք իմպուլսիվ կերպով վերցնենք)
  • Աշխատեցնելով մեզ երկար ժամեր շարունակ, որից հետո մենք հոգնում ենք և ավելի անգիտակից որոշումներ կայացնում
Համակարգ 1 - արագ, անգիտակից և ավտոմատ որոշումներ
!
Նեյրոմարքեթինգը նաև օգտագործում է մեր ուղեղի 2 մտածողության համակարգերը՝
Ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել նեյրոմարքեթինգից։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
2016 թվականին Չիլին բախվեց լուրջ ճգնաժամի. 1980 թվականից ի վեր ճարպակալման մակարդակը կրկնապատկվել էր՝ մեծացնելով առողջապահական ծախսերը: Խնդիրը հատկապես ծանր էր երեխաների մոտ։ Կառավարության ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երեխաները հաճախ ընտրում էին անառողջ սնունդ՝ ագրեսիվ մարքեթինգային մարտավարության մեծ ազդեցության տակ: Շատ ծնողներ, ընտանիքը ապահովելու համար աշխատելում էին երկար ժամեր և ժամանակ չունեին առողջ սնունդ պատրաստելու համար՝ փոխարենը հույսը դնելով արագ սննդի վրա։ Բացի այդ, ավելի շատ վաճառելու նպատակով, ընկերությունները ագրեսիվ կերպով գովազդում էին անառողջ մթերքները՝ հաճախ թիրախավորելով երեխաներին։
Դրա դեմ պայքարելու համար Չիլին ներմուծեց մի օրենք՝ 3 հիմնական բաղադրիչով.
  • Արտադրողները պարտավոր են հստակ պիտակավորել սնունդը՝ ըստ բարձր կալորիականության, շաքարավազի, նատրիումի և ճարպային պարունակության (տե՛ս նկարում):
  • Արտադրողներին արգելվում էր անառողջ մթերքը գովազդել 14 տարեկանից ցածր երեխաներին ցանկացած լրատվամիջոցներում և երեխաների հեռուստահաղորդումների ժամանակ։
  • Արգելվեց նման մթերքների վաճառքը դպրոցներում և դրանց շրջակայքում:
1
2
Արդյունքները դրական էին։ Հետազոտողները նկատել են, որ երեխաները սկսել են խուսափել նախազգուշացնող պիտակներով մթերքներից, և ծնողները սկսել են ավելի առողջարար տարբերակներ գնել՝ նույնիսկ եթե ժամանակ չունեն։

Նեյրոմարքեթինգի և կապիտալիզմի միջև կապն ակնհայտ է. թեև նեյրոմարքեթինգի տեխնիկան կարող է խթանել մեր վարքագիծը, Չիլիի նման օրենքները ցույց են տալիս, որ կարգավորումը կարող է հակազդել այդ ազդեցություններին և խթանել առողջ ընտրություններ:

Նեյրոմարքեթինգն օգնում է ընկերություններին ազդել ձեր գնածի վրա՝ բարձրացնելով նրանց շահույթը: Այնուամենայնիվ, Չիլիի նման օրենքները կարող են հակազդել դրան՝ խրախուսելով առողջ ընտրությունը և պաշտպանելով սպառողներին գովազդի չափազանց մեծ ազդեցությունից:

✅Ուռա՜, դու ավարտեցիր մաս 1-ը 😎

2018 թվականին, երբ Քրեինա Չապմանը սկսեց իր նոր պաշտոնը որպես Ավստրալիայի Հաղորդակցության և ԶԼՄ-ների մարմնի (ACMA) տնօրեն, նա և՛ հուզված էր, և՛ անորոշության մեջ: Նա գիտեր, որ կա մեծ մարտահրավեր՝ խաղամոլության աճող խնդիրը, որը շատ երիտասարդ ավստրալացիների գցում է աղքատության մեջ: Հենց սկզբից նա խոսեց իր թիմի հետ՝ հասկանալու համար, թե ինչն է աշխատում և ինչը ոչ: Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ անօրինական խաղատները ավելի էին տարածվել՝ ավելի խորացնելով խնդիրը: Կրեյնան կարծում էր, որ ավելի նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը կարող է օգնել նվազեցնել անօրինական խաղերը և ավելի լավ պաշտպանել մարդկանց:
Կարող է թվալ, թե գումարի հիման վրա խաղը գումար աշխատելու արագ միջոց է, բայց դա ծուղակ է, որը ստիպում է ձեզ ավելի շատ կորցնել, քան շահել: Խաղատները իրենց գումարի մեծ մասը վաստակում են մարդկանց կորուստներից: 2022 թվականին Ավստրալիայում մարդիկ մոլախաղերի պատճառով կորցրել են ավելի քան 25 միլիարդ դոլար գումար, որը կարող էր ուղղվել կրթությանը կամ խնայողություններին: Խաղամոլներից շատերը գումար են կորցնում, բայց շարունակում են խաղադրույքներ կատարել՝ փորձելով վերադարձնել այն, ինչը հանգեցնում է կախվածության: Սա կարող է ստիպել մարդկանց անընդհատ վատ ընտրություն կատարել, օրինակ՝ ծախսել գումար, որը նրանք չունեն կամ անտեսել կարևոր պարտականություններ, ինչպես երեխայի մասին հոգ տանելն է:
1
2
Չապմանի թիմը նկատում է, որ շատ մեծ գումար է կորչում առցանց անօրինական խաղատների կայքերում։ Այս կայքերը հաճախ թիրախավորում են երիտասարդներին, ովքեր չեն գիտակցում ռիսկերը, և գումարը կորցնելուց հետո կարող են դառնալ ագրեսիվ, ընկնել դեպրեսիայի մեջ և նույնիսկ ավելի վատ որոշումներ կայացնել: Նրանք գիտակցում են, որ կառավարությունը չէր կարող ամբողջությամբ վերահսկել այն ինչ կատարվում է առցանց: Այս գիտակցությունը նրանց դրդում է ստեղծել մի հիանալի համակարգ, որը արգելափակում է ապօրինի խաղատների կայքերի մուտքը: Այս համակարգը սկսում է արագ դրական արդյունքներ գրանցել։

Ահա թե ինչպես է այն աշխատում.
2․ Փորձագետները ստուգում են ծրագրի գտած կայքերը՝ պարզելու, թե արդյոք դրանք առաջարկում են չլիցենզավորված մոլախաղեր։ Եթե այո, ապա դրանք ավելացվում են արգելափակման ցուցակում։
3
1․ ACMA-ն օգտագործել է մասնագիտացված ծրագիր՝ համացանցում կասկածելի կայքերը սկանավորելու համար։ Ծրագիրը փնտրում է բանալի բառեր (օրինակ՝ «առցանց կազինո» կամ «իրական փողի խաղադրույքներ»), որոնք առաջարկում էին անօրինական մոլախաղային գործողություններ:
3․ ACMA-ն աշխատում է ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, որոնց միջոցով արգելափակում է մուտքը դեպի այս անօրինական կայքեր:
4․ ACMA-ն շարունակաբար վերահսկում էր ինտերնետը՝ արագ հայտնաբերելու և արգելափակելու նոր անօրինական խաղային կայքերը, երբ դրանք հայտնվում են:
Այլ ի՞նչ միջոցներով կարելի է պայքարել խաղամոլության դեմ։
Արի՛ մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնացնել մտքերը։
Շվեդ օդերևութաբան Բերտ Բոհլինը միշտ խորապես մտահոգված է եղել կլիմայի փոփոխությամբ և շրջակա միջավայրի վրա դրա հնարավոր ազդեցությամբ։ 1980-ականներին նա իր ուժերը ամբողջությամբ կենտրոնացնում էր, որպեսզի հասկանա կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Իր բոլոր ջանքերը ներդնելով՝ նա 1988 թվականին մի հոդված է հրապարակում, որտեղ առաջարկում է, որ Շվեդիան կիրառի ածխածնի հարկ:

Խնդիրը պարզ էր. Կապիտալիստական ​​համակարգում ընկերությունները պետք է անվերջ աճեին, որի համար նրանց պետք էր էներգայի ամենաէժան աղբյուրները (հանածո վառելիքը):Հանածո վառելիքի այրումը առաջացրել է կլիմայի փոփոխություն, բայց ընկերությունները անտեսում էին սա, քանի որ նրանց նպատակն էր ունենալ առավելագույն շահույթ։
Բոհլինի գաղափարից ոգեշնչված՝ 1991 թվականին Շվեդիայի կառավարությունը ներմուծեց ածխածնի հարկը: Հարկը թանկացրեց հանածո վառելիքներ (բենզինը, նավթը և ածուխը), խրախուսելով մարդկանց և գործարարներին ավելի մաքուր էներգիա օգտագործել: Հարկը հիմնված էր CO2-ի գնահատված քանակի վրա, որն այս վառելիքը կազատեր այրվելուց:

Ազդեցությունը զգալի էր. 1990-ից 2018 թվականներին Շվեդիան կրճատել է ջերմոցային գազերի արտանետումները 27%-ով։ Ածխածնի հարկի դրույքաչափը աստիճանաբար աճեց՝ 1991 թվականին CO2-ի մեկ տոննայի համար 250 SEK-ից (26 դոլար) մինչև 2020 թվականին 1190 SEK (126 դոլար)՝ ավելի շատ մարդկանց մղելով անցնել ավելի մաքուր էներգիայի: Չնայած հարկերին, Շվեդիայի տնտեսությունն աճեց, իսկ հարկից ստացված եկամուտն օգնեց նվազեցնել այլ հարկերը՝ օգնելով մարդկանց ավելի հեշտ հարմարվել:
1
2

✅Հիմա դու արեն գիտես ամբողջ նյութը։ Ապրե՜ս🥳

Made on
Tilda