Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես հագուստի ապրանքանիշի հիմնադիր և կփորձեք ապահովել ընկերության և ձեր անձնական աճը: Կկարողանա՞ք դա անել։
1. Իրավիճակ-Վարժություն
Առաջադրանքի ներկայացում
Պատկերացրեք, որ ձեր հագուստի ապրանքանիշը սկսում է իր գործունեությունը սահմանափակ ռեսուրսներով։ Դուք գտնվում եք մրցակցային շուկայում՝ խոշոր և հաստատված խաղացողներով։
Ի՞նչ մոտեցում կընտրեիք այս շուկա մուտք գործելու համար։ Եկեք 2-3 րոպեում քայլ առ քայլ փորձենք նկարագրել պրոցեսը, որով անցնելու ենք որպեսզի ավելին իմանաք շուկայի, ձեր մրցակիցների, նրանց տեխնոլոգիաների մասին։
Ուսանողները մարզիչի հետ մտագրոհ են անում Miro-ում, որից հետո մարզիչը տալիս է երկրորդ հարցը՝
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեք, որպեսզի կարողանանք այս բոլորը անեք: Ի՞նչ արժեքներ պետք է ունենաք:
Ուղղորդումներ
Եկեք հիշենք, թե ինչ արեց Հասմիկը, երբ առաջին անգամ ժամանեց Մոսկվա։ Նա արագ վերլուծեց շուկան, գտավ հնարավորություններ, և չվախեցավ պատասխանատվություն կրել իր սեփական բիզնեսի համար։ Նրա մեթոդը շատ պարզ էր՝ անել այն ինչը աշխատում է (ուրիշների օրինակով), բայց ավելի լավ։
Որպեսզի դա նրա մոտ ստացվի, նա պետք է հաղթահարեր էր իսկ ներսում դրված սահմանները։ Այդ ժամանակներում դժվար էր պատկերացնել կին գործարար, ով միայնակ կկարողանա զրոյից ամեն ինչ սկսել։ Այսնպես որ, Հասմիկին պետք էին արժեքներ ինչպիսին էին՝
Խիզախություն
Համարձակություն
Պատասխանատվություն
Եվ իհարկե վերլուծական մտածելակերպ, որն օգնում է սովորել։
Առանցքային կետեր
Խիզախություն՝ մրցակցային տարածքներ մտնել
Պատասխանատվություն՝ իր կյանքի և բիզնեսի համար
Վերլուծական մտածողություն՝ սովորել և գտնել շուկայական հնարավորություններ
2. Իրավիճակ-Վարժություն
Առաջադրանքի ներկայացում
Դուք հանկարծակի կանգնել ենք շատ մեծ խնդրի առաջ։ Այսօր դուք զանգ եք ստանում և պարզում, որ ձեր հաշվապահը ձեզնից մեծ քանակության գումար է գողացել, և հիմա ձեր բիզնեսը գրեթե սնանկացել է։ Սա ձեզ համար ցնցող իրավիճակ է։ Դուք գրեթե կորցնում եք ձեր բիզնեսը։ Դուք ձեր ամբողջ գումարը ներդրել էիք այստեղ, և կարող է այլևս ոչինչ չունենաք։
Եկեք պատասխանենք մի քանի հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ կանեինք այս իրավիճակում.
Այս իրավիճակին կարձագանքեիք հուզականորեն/էմոցիոնալ։ Եթե այո, ապա ի՞նչ էմոցիաներ կապրեիք և ինչպե՞ս կպայքարեիք դրանց դեմ։
Կարո՞ղ է ձեր հանդեպ սերը օգնել ձեզ հաղթահարել այս իրավիճակը։
! Հարցերը տրվում են մեկը մյուսի հետևից, և հաջորդը տրվում է միայն այն ժամանակ, երբ մենք վերջնականապես պատասխանում ենք նախորդին։
Ուղղորդումներ
Մենք հիմա չենք քննարկում մեր գործնական քայլերը, օրինակ՝ հաշվապահին դատի տալը։ Մեր ներքին գործընթացները շատ ավելի կարևոր են այստեղ, քանի որ դրանք ազդում են մեր արտաքին ընտրությունների վրա։
1. Հիշե՛ք, թե ինչպես Հասմիկը հաղթահարեց բազմաթիվ ճգնաժամեր. նա մնաց վերլուծական, այլ ոչ թե հուզական։ Իհարկե, նորմալ է ունենալ զգացմունքներ, և դրանք սովորաբար մեր առաջին արձագանքն են։ Բայց եթե մենք շարունակենք միայն զգացմունքներով, մենք չենք լուծի խնդիրը։ Երբ Հասմիկը բախվեց լուրջ անհաջողությունների՝ կողոպուտից մինչև գործընկերոջ դավաճանություն, նա չկենտրոնացավ խնդիրների վրա, այլ կենտրոնացավ լուծումների և նոր սկիզբների վրա։ Նա չէր վախենում սկսել զրոյից։ 2. Սեփական անձի հանդեպ սերը կարող է մեծ օգնություն լինել ձեզ համար։ Դուք կարողացաք ստեղծել այս բիզնեսը, քանի որ խելացի և ընդունակ եք։ Այսինքն, դուք կկարողանաք կրկին հաջողության հասնել։ Ինքներդ ձեզ սա հիշեցնելը կարող է մեծ հոգեբանական օգնություն լինել ձեզ համար։ Ավելին, դուք կարող եք սկսել մեղադրել ինքներդ ձեզ հաշվապահին վստահելու համար։ Բայց այս ճանապարհը ոչ մի տոեղ չի տանի ձեզ։ Ավելին, լավ է հիշել, որ ձեր բիզնեսը վակուումի մեջ չէ, այն գոյություն ունի ձեր աշխարհում և ազդում է նաև ձեր ընտանիքի վրա: Այսպիսով, ձեր սիրելիների սիրո համար դուք կկարողանաք հաղթահարել իրավիճակը:
Առանցքային կետեր
Դիմացկունությունը միայն զգացմունքային չէ, այլ պահանջում է կոնկրետ մտավոր գործողություններ
Հասկանալ, որ բիզնեսում անհաջողությունները անխուսափելի են
Պահպանել սերը սեփական աշխատանքի և ինքդ քեզ նկատմամբ նույնիսկ դժվար ժամանակներում
Սերը որպես աճի մեխանիզմ
3. Իրավիճակ-Վարժություն
Առաջադրանքի ներկայացում
Բացի շահույթ ստանալուց, ձեր բիզնեսը պետք է ունենա ավելի խորը նպատակ։ Հասմիկը կառուցել է իր բիզնեսը՝ ընտանիքի հանդեպ սերը որպես մոտիվացիա օգտագործելով։
Իսկ ի՞նչ կարող է ձեզ մղել դեպի ձեր բիզնեսը։ Ի՞նչն եք դուք կարևորում այնքան, որ թե' ոգևորվեք բիզնեսով զբաղվել, թե' բիզնեսով օգնեք դրա զարգացմանը։
Ուղղորդումներ
Միգուցե կան խնդիրներ, որ ձեզ հուզում են, որոնք ուղիղ կապ ունեն ձեր բիզնեսի հետ, օրինակ՝ սերը բնության նկատմամբ, կանանց գեղեցկություն ու բացությունը, օգնելը կարիքավոր համայնքներին։ Միայն ի ստեք ինքներդ ձեզ, դա պետք է լինի մի բանը, որը ձեզ իրոք հուզում է։ Հասմիկի համար դա ընտանիքի զգացողությունն էր, և նա այդ նույն զգացողությունը ստեղծեց իր բիզնեսում՝ աշխատանքի ընդունեց միջին տարիքի կանանց, ստեղծեց զարգացման միջավայր՝ լսված սիրով ու հոգատարությամբ։ Այսպիսով, նա նաև տարածես այդ սերը այլ մարդկանց կյանք։
Առանցքային կետեր
Պետք է ունենալ մի բան, որը ձեզ առաջ է մղում՝ շահույթից բացի
Նպատակասլաց բիզնեսները հաճախ գերազանցում են զուտ շահույթի վրա հիմնված բիզնեսներին
Համապատասխանեցնել բիզնես նպատակները անձնական արժեքների հետ
4. Իրավիճակ-Վարժություն
Առաջադրանքի ներկայացում
Ձեր ընկերությունը զարգանում է, և դուք վարձում եք ձեր առաջին թիմի անդամներին: Ստեղծեք ձեր ընկերության մշակույթի մանիֆեստը, որը կուրվագծի, թե՝
Ինչպե՞ս պետք է թիմի անդամները վերաբերվեն միմյանց և հաճախորդներին:
Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը խոստումներին և պայմանավորվածություններին,
Ինչպե՞ս է թիմը աճելու և զարգանալու։
Քննարկումը տեղի է ունենում Միրո հարթակի վրա։
Ուղղորդումներ
Եկեք վերհիշենք Հասմիկի սկզբունքները՝
Մշակույթը սկսվում է առաջնորդից - պետք է ցույց տալ լավ օրինակ,
Առաջներդը դա «շեֆը» չէ, բոլորը աշխատողներ են և հավասար,
Կարգապահությունը հավասար է ազատության,
Պետք է լինել թափանցիկ,
Պետք է լինել հոգատար միմյանց նկատմամբ,
Բոլոր համաձայնությունները պետք է հաստատել,
Պետք է հարգել միմյանց, և միմյանց ժամանակը,
Պետք է անընդհատ սովորել,
և այլն։
Առանցքային կետեր
Նշված են ուղղորդումներում
5. Իրավիճակ-Վարժություն
Առաջադրանքի ներկայացում
Հիմա դուք ունեք բիզնես։ Հաղթահարել եք բոլոր դժվարությունները, և աճում եք։ Բայց աճը հնարավոր է միայն, եթե դուք մնում եք տեղյակ աշխարհի փոփոխություններից, նոր տեխնոլոգիաներից, ձեր մրցակցիներից։ Սա անելու համար դուք պետք է ունենալ սովորություններ, որոնք կօգնեն ձեզ աճել և մնալ տեղեկացված։
Եկեք միասին կազմենք ձեր տարեկան «Աճի տանող սովորությունների պլանը»։ Այն պետք է ունենա 5 սովորություն, որոնք կօգնեն ձեզ աճել։
Արվում է մտագրոհ Միրոյում։
Ուղղորդումներ
Հիշենք, թե ինչպես էր Հասմիկը անընդհատ սովորում այլ բիզնես մշակույթներից և այդ գիտելիքները հարմարեցնում իր համատեքստին: Նրա սովորություններից էին կարդալը, ճամփորդելը, մարդկային կապերը։ Ձերը կարող են լինել՝
Ամեն առավոտ բացել New York Times-ը և կարդացեք բիզնեսի նորություններ,
Տարեկան գոնե մեկ անգամ որոլտի համար կարևոր կուրս վերցնել
Շաբաթը մեկ անգամ ընթրիք ունենալ մեկի հետ, ով ինձնից ավելին գիտի
Կանոնավոր զրոուցել ոլորտի առաջատարների հետ
Առանցքային կետեր
Նորարարությունն ու աճը պահանջում են համակարգված մոտեցումներ, այլ ոչ թե պարզապես պատահական ոգեշնչում
Սովորել արտաքին գաղափարների նկատմամբ բաց լինելու և անընդհատ սովորել