Ջուր
Ալֆրեդ Սիսլեյ
Ալֆրեդ Սիսլեյ
Գնահատիր շաբաթդ 0-10 սանդղակով։
Ի՞նչ ես կարծում, ի՞նչու է ջրային ռեսուրսների կառավարումը կարևորվում պերմակուլտուրայում։
Տարիներ շարունակ հնդկական Գոռավ Ադի (Gaurav Adi) գյուղը բավարար ջրային ռեսուրսներ չուներ։ Տարվա մի քանի ամիսներին առատ անձրև էր գալիս, սակայն ջուրը բլուրներից արագ ցած էր հոսում, դառնում էռոզիայի պատճառ, իսկ չոր ու տաք ամիսներին՝ միանգամից գոլորշիանում։ Քանի որ ստորգետնյա ջրի պաշարներում բավարար ջուր չէր կուտակվում՝ աղբյուրները, լճերն ու գետերը, կախված լինելով ստորգետնյա ջրից՝ չոր եղանակի պամաններում չորանում էին։ Արդյունքում չկար անգամ բավարար ջուր սնունդ աճեցնելու համար։ Իրավիճակը փոխելու համար գյուղի բնակիչները որոշեցին մասնակցել Փանի հիմնադրամի (www.paanifoundation.in) «Ջրի Գավաթ» մրցույթին։ Միասին նրանք ձեռքով փորեցին խորշեր գյուղի 5 բլրային հատվածներում։
Խորշերը փորվում են բլրի թեքությանը ուղղահայաց եզրագծերով, որպեսզի դանդաղեցնեն ջրի հոսքը՝ կանխելով էրոզիան և խթանելով անձրևաջրերի ներթափանցումը ստորերկրյա ջրի պաշարների լիցքավորման համար, ստորգետնյա ջուրը նաև պաշտպանված կլինի գոլորշիացումից: Խորշերի երկայնքով տնկում են ծառեր և այլ բույսեր ստվեր ապահովելու համար և խորշերում լցնում են մուլչ՝ ջրի գոլորշիացումը դանդաղեցնելու համար։ Տարվա ընթացքում հավաքված ստորգետնյա անձրևաջուրը դանդաղ սնում է ավելի ցածր տարածքներում գտնվող աղբյուրները, գետերն ու լճերը։ Աղբյուրների ջուրն օգտագործվում է խմելու համար, իսկ լճերի ջուրը՝ սնունդ աճեցնելու համար։ Ջրի ճիշտ կառավարման այս լուծումները լուծեցին նաև սոցիալական խնդիրներ․ գյուղի բնակիչները այլևս չոր եղանակին ստիպված չեն քաղաքներում ցածր եկամուտով աշխատանք կատարել և կարող էին մնալ գյուղում՝ հողագործությամբ զբաղվելու։


1
2
Ստորգետնյա ջրերի մակարդակը գյուղում
Խորշերի փորումը
Ստորգետնյա ջրերի վերալիցքավորումը կարևոր է, սակայն ոչ միշտ հնարավոր։ Քանի որ Եգիպտոսում երբեք անձրևներ չեն գալիս, ստորգետնյա ջրի պաշարները չեն կարող թարմացվել։ Միակ ջուրը, որը հասանելի է խմելու և ոռոգման համար, մի քանի հազար տարեկան ստորգետնյա պաշարներն են․ այս դեպքերում բնակիչների հիմնական նպատակը ջրի պաշարները հնարավորինս երկար պահպանելն է։ Պերմակուլտուրայի սկզբունքները, համապատասխան տեղերում տեղադրված քամու ազդեցությամբ չորացումից պաշտպանող անտառաշերտերը, բազմազան չորադիմացկուն բույսերը և մուլչի ինտենսիվ օգտագործումը կարող են օգնել պահպանելու ստորգետնյա ջրի պաշարները հազարավոր տարիներ շարունակ՝ հնարավորություն տալով տեղացիներին շարունակել ապրել այդ տարածքում։
Իսկ ինչպե՞ս է ջուրը դառնում անձրև և ապա հայտնվում գետնի տակ՝ որպես ջրի աղբյուր։ Եկեք հասկանանք՝
Վստահաբար հողը։ Երբ հողը պարարտ է օրգանական նյութերով, այն սպունգի նման կլանում ու պահպանում է մեծ քանակով ջուր։ Հողը մուլչի հաստ շերտով պատելով՝ ոչ միայն կնվազի հողից ջրի գոլորշիացումը, այլև լրացուցիչ օրգանական նյութեր կավելացվեն հողին, երբ մուլչը ժամանակի հետ քայքայվի։ Սրա հետևանքով հողը ժամանակի ընթացքում ավելի շատ ջուր կկարողանա պահեստավորել։ Ներքոբերյալ տեսանյութը պատմում է այն մասին, թե ինչպես է փոխվում հողի տարողունակությունը՝ կախված հողի որակից և օրգանական նյութերի առկայությունից։



Շատերը չեն գնահատում անսահմանափակ մաքուր ջուրը, որը իրենց հասանելի է, սակայն աշխարհի որոշ մասերում մաքուր ջրի բացակայության պատճառով մարդիկ են մահանում, իսկ տեղի էկոհամակարգերը ոչնչանում են։ Կարևոր է ուշադիր լինել ջրի ծախսի նկատմամբ և ամբողջությամբ օգտագործել ամեն կաթիլը։ Հավանաբար լսել ես, որ պլաստիկը, թուղթը և այլ շատ նյութեր վերամշակվում են կրկին օգտագործվելու համար։ Նույնը կարելի է անել ջրի հետ։ Կենցաղային կեղտաջրերը, որոնք կուտակվում են լվացքի մեքենայից, ծորակից, ցնցուղից կարելի է զտել և վերաօգտագործել այլ նպատակներով: Պերմակուլտուրայում կեղտաջուրը անցկացնում են եղեգների միջով, ջուրը մաքրվում է և օգտագործվում ոռոգման համար։
Առհասարակ բույսերն ու կենսաբանորեն ակտիվ հողը կարողանում են մաքրել կեղտոտ ջուրը։
Ճահճային հողի վրա աճող բույսերը, ինչպիսին է եղեգը, տարբեր միկրոօրգանիզմներով՝ բակտերիաներով, սնկերով հարուստ արմատային համակարգեր։ Այս միկրոօրգանիզմները կարող են կենսաքայքայել ջրում առկա նյութերը անվտանգ տարրերի։ Այսպիսի բույսերն իրենց արմատների միջոցով կարողանում են նաև ջրից կլանել ծանր մետաղները։ Ջեֆ Լոութնը (Geoff Lawton) այս համակարգը ներդրել է իր պերմակուլտուրային համակարգի մեջ։ Ջուրը, որ գալիս է տնից և սրճարանից, խողովակներով հասնում է կոբից (ցեմենտի բնական այլընտրանք է պատրաստված կավից և ծղոտից) պատրաստված ավազան, որը 65սմ բարձրությամբ շերտով մանրաքարեր է պարունակում։ Մանրաքարերի միջով հոսելու ժամանակ ջուրը մաքրվում է արմատների և միկրոօրգանիզմների կողմից և խողովակով դուրս գալիս այս համակարգից դեպի պտղատու ծառեր և մշակաբույսեր։
1
2
Ջեֆ Լոութընի կեղտաջրերի վերամշակման համակարգը
Լավ նախագծված ճանապարհները ունեն չնչին թեքություն, որպեսզի ուղղորդեն անձրևաջրի հոսքը։ Սակայն ամենակարևոր տարբերությունը կայուն և ոչ կայուն ջրի կառավարման համակարգերի միջև այն է, թե վերջում որտեղ է հայտնվում այդ անձրևաջուրը։ Սովորաբար փողոցի մակերևույթները, պատրաստված են ասֆալտից կամ բետոնից, և տանիքները այնպես են կառուցված, որ երբ անձրև է գալիս, անձրևաջուրը ոչ թե հողի միջով ներթափանցի ստորգետնյա պաշարներ, այլ հոսի անձրևաջրերի կոյուղիներ։ Սա հանգեցնում է ստորգետնյա ջրի մակարդակի ցածրացման, քանի որ ջրի պաշարները բավականաչափ չեն ավելանում։ Անձրևաջրերի հավաքման քաղաքային համակարգների մեծ մասը հավաքված կեղտոտ ջուրը ուղղակի բաց է թողնում դեպի գետեր ու լճեր։



Պերմակուլտուրային լուծումն է ուղղել անձրևաջուրը դեպի տեղի կանաչապատ տարածքները և թողնել, որ այն լիցքավորի ստորգետնյա ջրի պաշարները։ Բրեդ Լենքեսթըրը (Brad Lancaster) Արիզոնայից ցույց է տալիս, թե ինչպես է փողոցի անձրևաջրերը ուղղել դեպի իր այգին։ Բրեդի օրինակին հակառակ՝ նրա հարևանը թողնում է, որ անձրևաջուրը հոսի դեպի կոյուղին, ինչի պատճառով էլ նրա հողատարածքը մնում է չոր։
Տեղի քաղաքապետարանը, տեսնելով, թե ինչպես են Բրեդը և այլն պերմակուլտուրիստներ օգտագործում անձրևաջուրը, ողջ քաղաքի համար ներդրեց ջրերի հավաքման ավելի կայուն համակարգ։ Այժմ Արիզոնայում տեղումներից կուտակվող ջուրը օգտագործում է փողոցների շուրջ բուսականության ոռոգման և անապատային միջավայրի մեղմացման ու կանաչապատման համար։




1
2
3
Եթե մենք այսպես ավելի կայուն փողոցներ կառուցենք, ամառները քաղաքներում ջերմաստիճանը կկարողանանք նվազեցնել 12°C-ով։ Պատճառն այն է, որ արհեստական մակերևույթները, ինչպիսին են ասֆալտը կամ բետոնը, անդրադարձնում են արևի ճառագայթները, մինչդեռ բույսերը կլանում են դրանք։ Բույսերը նաև իրենց տերևներից դանդաղ դուրս են թողնում ջուրը, որը կլանել էին ՝ նպաստելով գոլորշիացման ճանապարհով միջավայրի հովացմանը։
Անգամ խիտ բնակեցված քաղաքների փողոցներում հնարավոր է անձրևաջուրը ուղղել դեպի փողոցի երկայնքով փորված խորշերը, որոնք մուլչապատվում են և համալրվում բազմազան ստվեր արտադրող բուսատեսակներով։








Երբեմն խորշերը մտադրված փորվելու փոխարեն տարածքում գործունեության արդյունքում ստեղծվում են պատահականորեն։ Այդպիսին է ջրանցքը, որը կառուցվել է Արիզոնայի անապատով անցնող թեքությանը ուղահայաց եզրագծի բերմի վրա: Արդյունքում ջրանցքի երկայնքով ստեղծվել է անտառ՝ առանց մարդկային միջամտություն։ Պատճառն այն է, որ թեքության ուղղությամբ հոսող անձրևաջուրը դանդաղում է բերմի շնորհիվ և ներթափանցում հողի մեջ՝ լիցքավորելով ստորգետնյա ջրի պաշարները և բարձրացնելով ստորգետնյա ջրի մակարդակը։
Անտառի գոյատևումը այլապես անհնարին կլիներ, քանի որ այն գտվում է անապատի մեջտեղում, որտեղ շատ քիչ ջուր է հասանելի։





Բաքերի մեջ անձրևաջրերի հավաքման ամենահեշտ տարբերակը ջրի հավաքումն է տանիքից։ Տանիքների մեծամասնությունը արդեն իսկ ունի հեղեղատարեր և բարեբախտաբար դա միակ բանն է, որը անհրաժեշտ է անձրևաջրի հավաքման համար։ Հավաքված ջուրը կարող է օգտագործվել չոր ամիսներին այն բանջարեղենների համար, որոնց արմատային համակարգը խորը չէ, և որոնց արմատները կարող օգտվել ստորգետնյա ջրից։
Ստեղծվել է հաշվիչ (https://www.ruvival.de/rainwater-collection-calculator ) , որը հաշվում է, թե ամեն տարի քանի լիտր ջուր է թափվում տանիքին։ Օրինակ՝ միջին տարեկան տեղումները Հայաստանում 560 մմ են, իսկ միջին տանիքի չափսը 60 քառակուսի մետրէ, հետևաբար մի տարվա ընթացքում միջինում կհավաքվի 34,000 լիտր ջուր։ Մայիսից սեպտեմբեր ամիսներին, երբ տեղումները բավարար չեն, 1 քառակուսի մետր հողատարածքը պահանջում է առավելագույնը 600 լիտր ջուր։ Կարելի է հաշվել, որ 34,000 լիտր ջուրը կբավականացնի 55 քառակուսի մետրանոց այգին ջրելու համար:
Պատկերացրու, որ անձրևաջրերը տանիքից հավաքում ես բաքերի մեջ։ Ի՞նչ ես կարծում, ո՞րն է լավագույն տեղը բաքեր տեղադրելու համար։
Լավագույն տեղը տան ամենաբարձր հատվածն է կամ գոնե այն մասը, որը բարձր է այգու մակարդակից։ Բաքերը բարձր տեղադրելով՝ հնարավոր է ջրի պոմպերը փոխարինել գրավիտացիոն ուժով, ինչը համակարգը կդարձնի ավելի ինքնաբավ և կայուն։ Նույն սկզբունքը կիրառվում է մեծ պերմակուլտուրյի ֆերմաներում, ինչպիսին Yobarnie ֆերման է, որտեղ անձրևաջրի ամեն կաթիլը հավաքվում է ավելի բարձր կետերում, քան ֆերմայի մասերը, որոնք ոռոգման կարիք ունեն չոր ամիսներին։
Կարևոր է հասկանալ, որ մինչ ջրային ռեսուրսների ճիշտ կազմակերպման աշխատանքները սկսելը յուրաքանչյուր պերմակուլտուրիստ նախ սկսում է իր պերմակուլտուրային երազանքի տարածքը նախագծելուց։ Պերմակուլտուրային համակարգի նախագծման առաջին քայլը տարածքում գոյություն ունեցող տարրերի և օրինաչափությունների մասին տեղեկություն հավաքելն է, որի շուրջ կստեղծվի նոր դիզայնը։ Միայն գոյություն ունեցող միջավայրը լավ հասկանալուց հետո է հնարավոր ճիշտ որոշումներ կայացնել այն մասին, թե ինչպես և որտեղ կարելի է նոր տարրեր ավելացնել։
Առաջինը անհրաժեշտ է ստեղծել բազային՝ հիմնական քարտեզ։Այս քարտեզը պետք է պարունակի հետևյալ ինֆորմացիան․
  • Տարածքի սահմանները և չափերը
  • Մուտքի և ելքի տեղադրությունը, տարածքով անցնող քայլելու ճանապարհները
  • Ջրի աղբյուրները
  • Դեպի հյուսիս ուղղությունը







  • Կարևոր օբյեկտները (շենք, ջերմոց, արձան, պահեստ և այլն), դրանց միջև հեռավորությունը (կարող ես չափել հեռախոսային ծրագրով կամ մետրով) և աստիճանական թեքությունը (օգտագործիր կողմնացույցը)
  • Հասանելի աշխատանքային գործիքները
  • Տարածքին բնորոշ իրադարձությունները՝ բնական աղետներ կամ հավաքույթ-միջոցառումներ

1
2
Բազային քարտեզի օրինակ
Երբ բազային քարտեզը պատրաստ է, պետք է աշխատել թեքությունների նշագրման վրա։
Թեքությունների մասին մտածել հարկավոր չէ միայն այն դեպքերում, երբ պերմակուլտուրային տարածքը փոքր է, իսկ թեքությունը՝ չնչին։
Թեքությունները որոշելու ամենահեշտ տարբերակը Google Maps-ի
Relief ֆունկցիայի միջոցով դրանք զննելն է։ Ծրագիրը ցույց է տալիս տարածքի տարբեր մասերի միջև բարձրության տարբերությունները, լեռնաշղթաններն ու հովիտները։ Ջուրը միշտ հոսում է բարձր տեղանքներից դեպի ցածր տեղանքներ՝ լեռնաշղթաներից դեպի հովիտներ։
Եթե կան թեքություններ, որոնցով ջուրը հոսում է դեպի տարածքը կամ տարածքից դուրս, դրանց նույնպես պետք է գրանցել։





3
Արդեն հասցրե՞լ ես ընտանիքիդ, ընկերներիդ հետ քննարկել այս թեմայի բացահայտումներդ։
Ի՞նչ հասկացար, ի՞նչ դեր է խաղում ջրային ռեսուրսների կայուն կառավարումը պերմակուլտուրայի համակարգերում։
Քննարկում 1-ի ժամանակ՝

  • Հասկանալու ենք ՀՀ-ում կեղտաջրերի կառավարման խնդիրները
  • Պլանավորելու ենք անձրևաջրերի հավաքման համակարգեր
  • Սովորելու են ելույթ ունենալու հիմունքները և միմյան հետադարձ կապ տալու կարևորությունը
  • Հասկանալու են տաք աղբյուրների օգտագործման ուղղությունները և սովորելու ենք մտածել ինչպես ներդրող
  • Ծանոթանալու ենք բազային քարտեզին, որի վրա աշխատելու ենք ծրագրի ընթացքում


Հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

հետազոտություն, քննադատական մտածողություն, ստեղծարար մտածողություն, պլանավորում, խնդիրների լուծում, քարտեզագրում, ռեսուրսների գնահատում
Made on
Tilda