Գաղտնիության քաղաքականություն Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «քաղաքականություն») սահմանում է Ընկերության քաղաքականությունը հավաքագրվող, այդ թվում՝ Անձնական տվյալների պաշտպանության բնագավառում:
Քաղաքականությունը կիրառելի է մեր կողմից հավաքագրված կամ ստացված բոլոր տվյալների, այդ թվում՝ անձնական տվյալների նկատմամբ, որոնք վերաբերում են ինչպես Մասնակցին, Հաճախորդին, այնպես էլ Վճարողին:
1. ԾանուցումՍույնով Ընկերությունը ի թիվս այլ կարգավորումների, ծանուցում է Անձնական տվյալները մշակելու մտադրության մասին:
Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ-49-Ն օրենքը (այսուհետ՝ «Օրենք») և սույն քաղաքականությամբ սահմանված նպատակները իրականացնելու համար Ընկերությունը հայտնում է իր մտադրության մասին մշակել Անձնական տվյալների սուբյեկտի հետևյալ Անձնական տվյալները՝
Կայքի միջոցով կամ այլ կերպ Ընկերությանը հայտնած/ հայտնի դարձած Անձնական տվյալները:
Հիմք ընդունելով Օրենքը և սույն քաղաքականությամբ սահմանված նպատակները իրականացնելու համար Ընկերությունն մտադրություն ունի Անձնական տվյալների հետ կատարել հետևյալ գործողությունները՝ Օրենքով սահմանված կարգով մշակել և օգտագործել Անձնական տվյալները, այդ թվում՝ որոշումներ ընդունել Անձնական տվյալների հիման վրա:
Անհրաժեշտության դեպքում և ելնելով Օրենքի պահանջներից, Ընկերությունը կարող է փոխանցել Անձնական տվյալները երրորդ անձանց:
Անձնական տվյալների սուբյեկտը իրավասու է պահանջել Անձնական տվյալների ուղղումը, ոչնչացումը, մշակման դադարեցումը կամ այլ գործողությունների կատարումը համապատասխան գրավոր պահանջը ուղղելով Ընկերությանը:
Ընկերությունը մտադրություն ունի մշակել Անձնական տվյալները՝ նպատակին հասնելու համար անհրաժեշտ ժամկետով:
Ընկերությունը սույնով հաստատում է, որ Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցները (կամ ապահովում է դրանց ձեռնարկումը) Անձնական տվյալներն անօրինական կամ պատահական հասանելիությունից, ոչնչացումից, փոփոխությունից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տրամադրումից և տարածումից, ինչպես նաև Անձնական տվյալների նկատմամբ այլ անիրավաչափ գործողություններից պաշտպանելու համար, ինչպես նաև պարտավորվում է պահպանել Անձնական տվյալների սուբյեկտի Անձնական տվյալների գաղտնիությունը:
Նախքան ձեր գրանցումը, ծանոթացե´ք սույն քաղաքականությանը:
2. Ինչպե՞ս տալ Անձնական տվյալների մշակման վերաբերյալ Ձեր համաձայնությունը։Կայքում համապատասխան կոճակը սեղմելով՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Անձնական տվյալների մշակմանը՝ սույն քաղաքականության պայմաններին համաձայն ։
Եթե Մասնակցի 16 տարին լրացել է, նա կարող է ինքնություն համաձայնել իր Անձնական տվյալների մշակմանը։ Եթե Մասնակցի 16 տարին չի լրացել, իր անունից համաձայնությունը տալիս է օրինական ներկայացուցիչը։
Եթե Կայքում համապատասխան կոճակը սեղմելով, Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը իր սեփական, Մասնակցի և/կամ Վճարողի Անձնական տվյալների մշակման վերաբերյալ, այդ գործողությամբ Հաճախորդը հաստատում է, որ ունի բոլոր իրավունքները այդ համաձայնությունը տալու։
Ընկերությունը չունի հավելյալ պարտավորություն ստուգելու տրամադրված համաձայնության համապատասխանությունը պահանջներին։
3. ՍահմանումներԸնկերություն կամ Oogway՝ Դիանա Բադեյան Բաբկենի ԱՁ, գրանցման համար՝ 290.1115494, ՀՎՀՀ՝ 28011708։ Սույն քաղաքականության մեջ նաև «մենք» կամ այլ հոլովումներ։
- Մասնակից (այսուհետ նաև Վերջնական օգտատեր)՝
Ցանկացած անձ, ով գրանցվել է և ում գրանցումը հաստատվել է որպես Ընկերության Ծրագրի մասնակից և ով վճարել է Ծրագրին մասնակցելու համար և/կամ ում համար վճարում է կատարվել Ծրագրին մասնակցելու համար։
Եթե տարբերվում է Մասնակցից, այն անձը, ով ՀՀ օրենսդրության համաձայն իրավունք ունի կնքելու սույն պայմանագիրը՝ Մասնակցին՝ Ծրագրին գրանցելու և նրա մասնակցությունը Ծրագրում ապահովելու նպատակով։
Եթե տարբերվում է Մասնակցից և/կամ Հաճախորդից, այն անձը, ով վճարում է կատարվել Մասնակցին՝ Ծրագրին գրանցելու և նրա մասնակցությունը Ծրագրում ապահովելու նպատակով։
Ընկերության կողմից մշակված և կազմակերպված հեղինակային ծրագիր, որը կազմված է բնապահպանական և ծրագրային կառավարման ոլորտին վերաբերող առցանց ընթերցանյութերից և հանդիպումներից, որոնց մասնակցելու իրավունք Մասնակիցը ստանում է համապատասխան վճարումն իրականացնելուց հետո։
Ընկերության ինտերնետային կայք՝
www.oogway.org:
Ծառայությունների մատուցման պայմանագրի ընդհանուր դրույթները և պայմանները։
Ընկերությունը, Մասնակիցը, Հաճախորդը կամ Վճարողը, կախված նրանից, թե որն է կիրառելի։
Եթե սույն քաղաքականությունում հղում է կատարվում «Մասնակցին», «Հաճախորդին» կամ «Վճարողին» և համապատասխան դեպքում դա նույն անձն է, ապա համապատասխան հղումը համարվում է կիրառելի այդ անձին, եթե դրույթի բովանդակությունից ակնհայտ այլ բան չի բխում։
Սույն քաղաքականության նպատակներից ելնելով՝ Հաճախորդը եւ/կամ Մասնակիցը և/կամ Վճարողը կարող են դիտարկվել նաեւ որպես «Անձնական տվյալների սուբյեկտ» .
ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը, ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է Անձնական տվյալների սուբյեկտին, ներառյալ՝ անունը, ազգանունը, հայրանունը, քաղաքացիությունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը, լուսանկարը, ուսումնառության վայրը, տեղեկատվության գրանցման եւ բնակության հասցեի վերաբերյալ, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, փոստային հասցե), կենսագրական տեղեկությունները, դպրոցական կյանքի մասին տվյալները, տեղեկատվության ամուսնական կարգավիճակի, աշխատանքի վայրի, առողջական վիճակի վերաբերյալ եւ այլ տեղեկատվություն, որը թույլ է տալիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն անձնավորել Անձնական տվյալների սուբյեկտին:
Անձնական տվյալները, ինչպես նաև բոլոր այն տվյալները, որոնց Ընկերությունը հասանելիություն է ստանում ուղղակիորեն մյուս Կողմից կամ տեխնիկական միջոցների կիրառմամբ, որոնք կարող են լինել անձնավորված կամ ապաանձնավորված։
- Անձնական տվյալների մշակման նպատակ
Մասնակցի անձնական տվյալների մշակում Ծրագրին մասնակցությունը ապահովելու համար
4. Անձնական տվյալների մշակումը4.1. Ինչպե՞ս ենք մենք ստանում Հավաքագրվող տվյալները:
Ի հավելումն Ձեր կողմից տրամադրված Անձնական տվյալների, մենք կարող ենք նաեւ հավելյալ տեղեկություններ ստանալ հետեւյալ միջոցներով.
Ձեր զննարկիչի կամ սարքի, ցանցային սերվերում գրանցված տվյալների կամ տեղեկությունների (Cookies) միջոցով, որոնք Կայքի սերվերը փոխանցում է անհատական համակարգչին հաշվառում վարելու համար:
Մենք օգտագործում ենք նշված տեղեկությունները վիճակագրական նպատակներով, ինչպես նաեւ Կայքի անխափան աշխատանքն ապահովելու համար:
4.2. Ինչպե՞ս ենք մենք մշակում Անձնական տվյաները:
Մենք կարող ենք օգտագործել Անձնական տվյալները հետեւյալ նպատակներով.
- Պայմանագրի դրույթների եւ Պայմանագրով նախատեսված մեր պարտավորությունների իրականացման համար.
- Մասնակցին՝ Ծրագրին մասնակցելու ընթացքում որակյալ ծառայությունների մատուցումն ապահովելու համար.
- Մասնակցի օրինական իրավունքների եւ շահերի առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար.
- Հաճախորդի հետ արագ կապի հնարավորություն ապահովելու նպատակով.
- Ծրագրի բովանդակային բաղադրիչների մշակման եւ զարգացման նպատակով՝ հաշվի առնելով Մասնակցի շահերն ու Հաճախորդի ցանկությունները.
- Մեր գործունեության վերլուծության եւ կառավարման, մարքեթինգային հետազոտությունների, աուդիտի, նոր ծառայություններ մշակման, մեր ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ մեր գովազդային արշավների արդյունավետության բացահայտման նպատակներով:
4.3. Ինչպե՞ս ենք մենք մշակում ֆինանսական տվյալները։
Հաճախորդի և/կամ Վճարողի կողմից ներկայացված ֆինանսական տվյալները մենք օգտագործում ենք միայն պայմանագրով ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով։
Ֆինանսական տվյալները կարող են օրինական կերպով փոխանցվել միայն վճարումն ապահովելու նպատակով համապատասխան ֆինանսական կազմակերպություններին և/կամ օրինական պահանջի հիման վրա իրավասու մարմիններին և կողմերին։
4.4. Ընկերությունը մշակում է անձնական տվյալները ՀՀ օրենսդրությամբ սահմանված սկզբունքների հիման վրա։ Եթե Ընկերությունն ունի որևէ կասկած Մասնակցի անվտանգության վերաբերյալ, ելնելով «երեխայի լավագույն շահը» սկզբունքից, Ընկերությունը իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով տեղյակ պահել իրավասու մարմիններին։
4.5. Անձնական տվյալների փոխանցումը այլ երկրներ:
Ծառայությունների մատուցման ապահովման նպատակով՝ Ընկերությունը կարող է փոխանցել (ներառյալ այլ երկիր փոխանցումը) Անձնական տվյալները երրորդ անձանց սույն քաղաքականությամբ սահմանված նպատակներով:
Անձնական տվյալների այլ երկիր փոխանցումն իրականացվում է՝ տվյալների այլ երկիր փոխանցումն իրականացնելու վերաբերյալ Կողմի գրավոր թույլտվության առկայության դեպքում:
Անձնական տվյալների միջսահմանային փոխանցումն իրականացվում է գործող օրենսդրության համաձայն, եւ մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու ներգրավված երրորդ անձանց կողմից Անձնական տվյալների բավարար մակարդակով պաշտպանության տրամադրումը:
5. ԱնվտանգությունՀավաքագրվող տվյալների մշակման ժամանակ մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ իրավական, կազմակերպչական եւ տեխնիկական միջոցները՝ տվյալները չթույլատրված կամ պատահական մուտքից, ինչպես նաեւ այլ անօրինական գործողություններից պաշտպանելու նպատակով:
Եթե կարծում եք, որ Ձեր տվյալների անվտանգությունը որեւէ կերպ խախտվել է, դիմեք մեզ՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ նամակ ուղարկելով
dianabadeian@gmail.com հասցեին:
6. Անձնական տվյալների սուբյեկտների, ինչպես նաեւ Անձնական տվյալներ մշակողի իրավունքներն ու պարտականությունները6.1. Անձնական տվյալների սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունեն ստանալ Ընկերությունից.
Անձնական տվյալների սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունեն ստանալ Ընկերությունից.
- տեղեկություններ իր Անձնական տվյալների, Անձնական տվյալների մշակման, մշակման իրավական հիմքերի եւ նպատակների, Անձնական տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի, ինչպես նաեւ այն անձանց մասին, որոնց կարող են փոխանցվել Անձնական տվյալները.
- տեղեկություններ իր Անձնական տվյալների մշակման փաստը հաստատելու, ինչպես նաեւ մշակման նպատակների մասին.
- տեղեկություններ Անձնական տվյալների մշակման միջոցների մասին.
- տեղեկություններ այն սուբյեկտների մասին, որոնց փոխանցվել են կամ կարող են փոխանցվել Անձնական տվյալները.
- մշակվող Անձնական տվյալների ցանկը եւ տեղեկություններ դրանք ձեռք բերելու աղբյուրի (ծագման) մասին.
- տեղեկություններ Անձնական տվյալների մշակման ժամկետների մասին.
- տեղեկություններ Անձնական տվյալների մշակման դեպքում Անձնական տվյալների սուբյեկտի համար առաջացող իրավական հետեւանքների մասին:
6.2. Անձնական տվյալների սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունեն պահանջել Ընկերությունից.
- ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել մշակվող Անձնական տվյալները, եթե դրանք ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար.
- հետ կանչել Անձնական տվյալների մշակման վերաբերյալ տրված համաձայնությունը.
- բողոքարկել Ընկերության գործողությունները կամ անգործությունը, եթե Անձնական տվյալների սուբյեկտի կարծիքով՝ Անձնական տվյալների մշակումը իրականացվում է օրենսդրության պահանջների խախտումներով կամ որեւէ այլ կերպ խախտում է իր իրավունքներն ու ազատությունները:
Եթե Ընկերությունը ստացել է Անձնական տվյալների սուբյեկտի կողմից պահանջ, որի հետևանքով անհնարին է դառնում Ընկերության կողմից ծառայությունների մատուցումը, Ընկերությունն ստիպված կլինի դադարեցնել ծառայությունների մատուցումը։ Այս պարագայում վճարված գումարը ենթակա չէ ետ վերադարձի։
7. Այլ կայքերի հղումներՍույն քաղաքականության համաձայն՝ մենք չենք նախատեսում եւ չենք կրում պատասխանատվություն մեր Կայքում հրապարակված հղումներով կայքերի տրամադրած տեղեկատվության, դրանց գաղտնիության եւ այդ կայքերը համակարգող երրորդ անձանց գործունեության այլ բնագավառների համար: Մեր Կայքում տեղ գտած որեւէ այլ կայքի հղումը չի ենթադրում մեր աջակցությունը համապատասխան կայքին:
Մենք նաեւ պատասխանատվություն չենք կրում այլ կազմակերպությունների (ներառյալ՝ Facebook, Apple, Google, Microsoft, RIM եւ հավելվածներ մշակող ցանկացած այլ ընկերության, հավելվածների մատակարար ընկերության, սոցիալական ցանցերի հարթակների մատակարար ընկերության, օպերացիոն համակարգի մատակարար ընկերության, անլար ցանցի մատակարար ընկերության կամ սարքի արտադրողի) քաղաքականության եւ գործելաոճի վերաբերյալ տվյալների հավաքագրման, օգտագործման եւ բացահայտման համար, ներառյալ անձնական տվյալները, որոնք դուք տրամադրում եք այլ կազմակերպություններին հավելվածների եւ սոցիալական ցանցերում մեր էջերի միջոցով կամ օգտագործմամբ:
8. Անձնական տվյալների պահպանման ժամկետըՄենք պահպանում ենք Ձեր Անձնական տվյալները.
Անձնական տվյալների մշակմամբ հետապնդվող նպատակի իրականացման համար անհրաժեշտ ժամկետների սահմաններում:
Ժամկետի ավարտից հետո որոշ տվյալներ (հիմնականում՝ ապաանձնավորված), որոնք հստակեցվում են ըստ անհրաժեշտության, կարող են պահպանվել Ծրագրի զարգացման նպատակով։
9. Թարմացումներ և փոփոխություններ9.1. Քաղաքականությունը կարող է թարմացվել և/կամ փոփոխվել (այսուհետ համատեղ՝ «թարմացում», «թարմացված») ցանկացած ժամանակ՝ դրա թարմացված տարբերակը Կայքում հրապարակելու միջոցով: Քաղաքականության թարմացված և/կամ փոփոխված տարբերակը հրապարակելուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է քաղաքականության փոփոխված տարբերակին Հաճախորդի համաձայնություն:
9.2. Եթե Հաճախորդը ցանկանում է քաղաքականության թարմացման վերաբերյալ անհատական ծանուցում ստանալ, խնդրում ենք դրա մասին հայտնել Ընկերությանը՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ
dianabadeian@gmail.com հասցեով: Քաղաքականության թարմացման վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է քաղաքականության փոփոխված տարբերակին Հաճախորդի համաձայնություն: Թարմացված քաղաքականության հետ համաձայն չլինելու դեպքում, Հաճախորդը հայտնում է Ընկերությանը ծառայությունների մատուցումից հրաժարվելու մասին՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ
dianabadeian@gmail.com հասցեով։ Այս պարագայում չմատուցված Ծառայությունների դիմաց վճարված գումարը վերադարձի ենթակա չէ։
9.3. Ամեն դեպքում Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել մատուցվող ծառայություններից և պահանջել ջնջել համապատասխան անձնական տվյալները Ընկերության համակարգից:
10. Անձնական տվյալների սուբյեկտի կոնտակտային տվյալները եւ իրավունքներըԱնձնական տվյալների սուբյեկտները կարող են պարզաբանումներ ստանալ իրենց Անձնական տվյալների մշակման վերաբերյալ՝ համապատասխան գրավոր հարցում հղելով
dianabadeian@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Սույն քաղաքականության հետ կապված հարցերի, դիտողությունների կամ մտահոգությունների դեպքում կարող եք կապվել մեզ հետ
dianabadeian@gmail.com հասցեով: