Հայկ Հայրապետյան
Հայկ Հայրապետյան
Հայկ Հայրապետյանը GeekBrains ընկերության համահիմնադիրներից է։ GeekBrains-ը ստեղծել է հարթակ, որտեղ մարդիկ կարող են դասընթացներ անցնել և գիտելիքներ ձեռք բերել ՏՏ, ծրագրավորման, համակարգչային խաղերի նախագծման, վերլուծության և այլ ոլորտներում նոր մասնագիտություն ձեռք բերելու համար: Հայկն ու նրա համահիմնադիրն առաջիններից էին, որ ստեղծեցին նման հարթակ։ Նրանք ընկերությունը զարգացրեցին 10 տարի, որից հետո հաջողությամբ վաճառեցին այն ռուսական ամենամեծ թվային հոլդինգին՝ Mail.Ru Group-ին: Հայկը այսօր Հայաստանում է և զբաղվում է իր երկու նոր ընկերությունների՝ IMAST-ի և AI9 Startup Campus-ի, աճով։
Չեք մոռացել չէ՞, որ մենք սովորում ենք ինչպես դառնալ հաջողակ ձեռնարկատերեր, և կիրառել հաջողակ ձեռնարկատերերի հմտություններն ու արժեքները մեր կյանքում։

Եվ այս շաբաթ մենք անում ենք դա Հայկ Հայրապետյանի օգնությամբ՝ սովորելով նրանից չորս հիմնական արժեք՝
  • Անհայտին և զարգացմանը հետևել,
  • Մտածելակերպի բազմազանություն,
  • Անկեղծություն,
  • Հարգանք։
Մեր հաջորդ հանդիպմանը մենք փորձելու ենք Հայկի արժեքները հարմարեցնել մեր կյանքին և մեզ։

Ներքևում դու կարող ես տեսնել Հայկի արժեքները՝ ավելի մանրամասն բացատրված։ Կարդա՛ այդ արժեքները և մի թղթի վրա դուրս գրիր🖊️, թե ինչպե՞ս ես դրանք օգտագործում քո կյանքում։

Մի պահ կանգ առ ու մտածիր😀։
Արժեքներ
  • Գնա՛ անհայտի ու հետաքրքրության հետևից

    1․Հետևի՛ր քո հետաքրքրությանը, քանի որ այն հավասար է էներգիայի, որը քեզ կտանի առաջ:


    2. Ճանապարհդ գտնելու համար սովորի՛ր նայել դեպի ներս։ Կարող ես նայել քո շուրջը, բայց հնարավորությունները շատ են և հեշտությամբ կարող ես շփոթվել և հայտնվել սխալ տեղում: Նայի՛ր ներս և ապա ճանապարհը միշտ նույնն է։


    3․ Եթե չգիտես ինչն է քեզ ոգեշնչում, կազմի՛ր 10 մարդկանցից բաղկացած ցուցակ, որոնց հետևում ես և որոնք քեզ ոգեշնչում են։


    4․ Նկատի՛ր թե ինչն է քեզ ոգեշնչում, դուր գալիս և առաջ մղում՝ արդյո՞ւնքը, թե՞ ընթացքը։


    5․ Մի՛ ընտիր ընկերներ նպատակադրված։ Գնա՛ հետաքրքրության հետևից, և նրանք բնականից կձևավրվեն քո շուրջ։


    6․ Գնա՛ դեպի անհայտը, որտեղ կա զարգացում։

  • Գնահատի՛ր մտածելակերպի բազմազանությունը

    1․ Գնահատի՛ր մտածելակերպի բազմազանությունը և դրա մեջ գտի՛ր ուժ, ոչ թե թուլություն։ Ինչքան տարբեր են մտածում թիմի անդամները, այդքան թիմը ավելի ուժեղ է դառնում, քանի որ նրանք կարողանում են լրացնել այն դերը, որը ուրիշը չէր կարող։


    2․ Աշխատի՛ր ճկուն մտքով մարդկանց հետ, ովքեր կօգնեն նույնիսկ ամենադժվար իրավիճակներից դուրս գալ դրական արդյունքով, քանի որ կկարողանան լուծել բազում խնդիրներ։

  • Եղի՛ր անկեղծ

    1․ Անկեղծ եղի՛ր և մի՛ թաքցրու կարևոր տվյալներ քո թիմից՝ հատկապես, եթե դա կապված է նրանց հետ։


    2․ Անկեղծ եղի՛ր և եթե համագործակցությունը չի ստացվում՝ ասա դրա մասին։


    3․ Անկեղծորեն կիսի՛ր, թե ինչպես ես դու տեսնում իրականությունը, որպեսզի թիմդ նույնպես իմանա դրա մասին («կառավարում աշխարհի պատկերի միջոցով»)։

  • Ունեցի՛ր հարգանք

    1․ Կառավարի՛ր քո թիմը հարգելով նրա անդամների ժամանակն ու ռեսուրսները։


    2․ Հարգելով թիմակցիդ գիտելիքներն ու փորձը՝ վստահի՛ր նրանց։ Ցանկացած թիմի անդամ ունի սահմանափակ մտավոր ռեսուրսներ, և եթե նա միևնույն ժամանակ անհանգստանում է, թե ինչ է մտածում իր թիմի ղեկավարը իր մասին, դա նրանից աննպատակ էներգիա է տանում։


    3․ Մի՛ նայիր մարդկանց որպես չար կերպարներ։ Մոտեցի՛ր նրանց որպես բարի և դրական կերպարներ, ապա նոր արա քո եզրակացությունները։

Հայկի պատմությունը
2010 թվականին Հայկը փնտրտուքների մեջ էր՝ ինչպե՞ս ընտրել ճիշտ մասնագիտություն, ինչպե՞ս հասկանալ ինչն է քեզ հետաքրքրում, և ի՞նչն է ոգեշնչում։ Այս մտքերի թոհուբոհում նա սկսեց ինքն իրեն մարտահրավերներ նետել և փորձարկումներ անել, որոնցից մեկը նորաստեղծ GeekBrains-ին միանալն էր։

Երբ Հայկը միացավ GeekBrains-ին, նա սկսեց օգնել տարբեր նախագծերում։ GeekBrains-ը դեռ փոքր ընկերություն էր՝ փոքր թիմով։ Հայկը շատ ոգևորված ու կենտրոնացած էր։ Նա մեկ ամսվա ընթացքում այնքան լավ աշխատեց, որ իր նախագծերը ընկերության համար ամենաշատ գումարն աշխատեցին։ Այդ ամսվա մեջ դա նույնիսկ ավելի շատ էր, քանի հենց հիմնադիրներն էին աշխատել։
Հիմնադիրները նրան զանգահարեցին, անկեղծ և հումորով պատմեցին իրավիճակի մասին և վճարեցին համապատասխան գումար։ Նրանք չթաքցրեցին այդ փաստը կամ չփորձեցին Հայկին իր գումար չվճարելու ձևեր գտնել: Եվ սա անկեղծության կարևոր ցուցանիշ էր, որը Հայկի մոտ վստահություն առաջացրեց և մոտիվացրեց, որ ավելի լավ աշխատի։

Բացի անկեղծությունը, Հայկին գրավեց նաև վստահությունն իր նկատմամբ։ Թիմին միանալուց քիչ անց, համահիմնադիրները շատ արագ վստահել են նրան և տվել են նրան բոլոր կարևոր գաղտնաբառերն ու տվյալները: Սա մղեց Հայկին դեպի արագ աճ, քանի որ նա զգաց իր հանդեպ ունեցած վստահությունն ու հարգանքն իր հմտությունների նկատմամաբ։
Ժամանակի ընթացքում Հայկը այնքան ներգրավվեց, որ մի օր նա որոշեց գնել ընկերության բաժնետոմսերը համահիմնադիրներից մեկից և ինքը դարձավ համահիմնադիր։ Այսպես սկսվեց նրա հետաքրքիր ու բացահայտումներով լի ուղին, որպես հաջողակ գործարար։

Հայկը արագ հասկացավ, որ իր համահիմնադիրը իր հակառակ պատկերն է․ Հայկը կառուցվածքային մտածող է, իսկ իր համահիմնադիրը՝ ստեղծագործական և քաոտիկ: Սա սկզբում շատ անհարմար էր ու բարդ։ Բայց ժամանակի ընթացքում Հայկը սկսեց հասկանալ, որ իր թիմակիցը լրացնում է այն դերը, որը Հայկը չի կարող։ Այս մտածելակերպի բազմազանությունը հասկանալը օգնեց Հայկին ենթագիտակցորեն գնահատել իր համահիմնադիրին և նույնիսկ անտեսել տարբերությունները։ Լինելով հակադիր կողմեր նրանք սկսեցին հավասարակշռել և վստահել միմյանց՝ նպաստելով աշխատանքի լավ որակին։


Ժամանակն էր արդեն որպես առաջորդ աշխատել թիմի հետ, որը դեռևս փոքր ու անհայտ GeekBrains-ը պետք է դարձներ մեծ ու հաջողակ ընկերություն։ Եվ Հայկը նկատեց, որ մարդկանց հետ աշխատանքը ունի շատ մարտահրավերներով․ մարդիկ կարող են ստել իրենց գիտելիքների ու արդյունքների մասին, նրանք կարող են ի վիճակի չլինել լուծել առաջացող խնդիրները, որը ընկերությունը կտանի դեպի ձախողում, և այլ բազում խնդիրներ։

Սա օգնեց նրան դուրս բերել երկու սկզբունք, որին նա հետևում է թիմի անդամների հավաքելիս՝
  • Անկեղծություն, և
  • Մտածելակերպի ճկունություն։

🟡 Մտածելակերպի բազմազանություն

▶️ Հայկը ընդունել է իր և իր համահիմնադրի տարբերությունները և դրա մեջ տեսել դրականը

1. Անկեղծությունը կարևոր է, քանի որ եթե անձը ստում է, նա կարող է խաբել ձեզ նաև իր թերացումների մասին, որը ձեզ կվնասի։ Հայկը սկսեց հարցազրույցների ժամանակ ուշադրություն դարձնել արդյոք մարդը նշում է նաև իր ձախողումները։ Եթե նա միայն դրականն է նշում, Հայկը միշտ հարցնում է թերացումների մասին և ստուգում արձագանքը։ Եթե հաջորդող պատասխանը չի նշում թերացումները, ապա սա վատ ազդանշան է։ Նա անկեղծ չէ, և թիմում նույնպես անկեղծ չի լինի։
2. Մտածելակերպի ճկությունը կարևոր է, քանի որ ցանկացած թիմ/ընկերություն, հանդիպում է դժվարությունների, և կարևոր է, որ աշխատողը լինի ճկուն և կարողանա նայել իրավիճակին տարբեր կողմերից։ Ճկունությունը մտածելակերպի բազմազանության մաս է, որը Հայկը արդեն իսկ կարևորում էր։ Նա սկսեց հարցազրույցի ժամանակ դիմորդին տալ որևէ իրավիճակ և խնդրել, որ մտածի լուծումներ դրա համար։ Լուծումը լսելուց հետո Հայկը միշտ ասում է, որ դա չի աշխատի, և խնդրում, որ մտածի այլ լուծում։ Ու այդպես մի 5-10 անգամ։ Այսպես կարելի է հասկանալ ինչքան բազմազան ուղղություններով և ճկունորեն է աշխատում ապագա թիմի անդամի միտքը։

🟡 Անկեղծություն

▶️ Հայկը ստուգել է ապագա թիմակիցների անկեղծությունը մինչև թիմին միանալը

🟡 Մտածելակերպի ճկություն

▶️ Հայկը չափել և ստուգել է ապագա թիմակիցների մտածելակերպը մինչև թիմին միանալը

Եվ այս սկզբունքների օգնությամբ Հայկը սկսեց հավաքել իր թիմը։
Սակայն միանալուց հետո նույնպես մարտահրավերներ են լինում։ Իր փորձից ելնելով, Հայը կարծում է, որ լավ թիմակցից արդյունքներն անմիջապես տեսանելի են։ Չէ՞ որ ինքը թիմին միանալուց անմիջապես հետո սկսել է ներդնել իր ամբողջ ներուժը։ Եվ նա այս սկզբունքը սկսել է կիրառել իր իսկ թիմի հետ։

Հայկը իր թիմերը կառավարում է ազատությամբ և հարգանքով։ Այսինքն, երբ աշխատանքի է վերցնում ինչ-որ մեկին և նա 2-3 շաբաթ անց արդյունքներ ցույց չի տալիս, ուրեմն համագործակցություն չի ստացվում։ Ավելի լավ է արագ ձախողել և անմիջապես հասկանալ՝ ճիշտ ուղու վրա եք, թե ոչ։ Պետք է թույլ տալ այդ անձին ավելի արագ հեռանալ։ Սա նույնպես արդար և անկեղծ քայլ է ձեր կողմից, քանի որ չեք վատնի նաև նրա ժամանակն ու էներգիան։ Իսկ եթե թիմի անդամը մնում է թիմում, ապա նրան պետք է կառավարել ճիշտ մեթոդներով։ Եվ Հայկը սրա համար ունի երկու հիմնական մեթոդ՝ «կառավարում աշխարհի պատկերի միջոցով» և «կառավարում հարգանքի միջոցով»:

Մի անգամ ընկերության կարևոր աշխատակիցներից մեկը մոտենում է Հայկին և խնդրում, որպեսզի 5 նոր մարդ միանա իր թիմին։ Հայկը գիտեր, որ ընկորությունը չունի բավական գումար, որպեսզի կարողանա վարձել այդ մարդկանց։ Բայց եթե նա ուղղակի ասեր «ոչ», թիմակիցը կմտածեր, որ Հայկը ինքն իրեն բարձր է դասում և չի ուզում, որ աշխատակիցը զարգանա։ Բայց Հայկը չի ասում ոչ։ Նա անկեղծ բացատրում է, թե ինչպես է աշխարհի պատկերը իր կողմից և ինչպես է ինքը տեսնում իրավիճակը։ Չէ՞ որ թիմի անդամը չի իմանա ձեր դժվարությունների մասին, եթե նրան չպատմեք։ Իսկ եթե բացատրեք, կհասկանա և կմտածի այլ լուծումներ: Եթե բացատրեք, որ այս պահին ունեք միայն իր համար նախատեսված աշխատավարձի գումարը և փնտրում եք նոր միջոցներ գումար ձեռք բերելու, նա կհասկանա։ Հենց սա կիրառելով Հայկը բացատրեց իր աշխարհի պատկերը, տարավ բոլոր զուգահեռները, և թիմակիցը անմիջապես կհասկացավ, թե ինչ և երբ պետք է անի, որովհետև նրա համար պարզ էին հետևանքները։ Կարիք չկար նրան ավելի մոտիվացնել և մղել:

🟡 Կառավարի՛ր անկեղծությամբ

▶️ Հայկը տեղյակ է պահել մարդկանց, երբ համագործակցությունը չի ստացվել։

🟡 Կառավարի՛ր բացատրելով քո հայացքները

▶️ Հայկը բացատրել է պատկերը իր կողմից, երբ թիմակիցը ներկայացրել է իր տեսանկյունը։

Միևնույն ժամանակ, այսպես Հայկը հարգալից է թիմակցի տեսնակյունի նկատմամբ, քանի որ նրան և իր զարգացումը ավելի ցածր չի դասում։ Նա հարգանք է ցուցաբերում նաև կիսելով իր վստահությունը թիմի անդամների հետ։ Ցանկացած անձ ունի սահմանափակ մտավոր ռեսուրս, և եթե նա անիմաստ էներգիա ու ժամանակ է ծախսում անհանգստանալու վրա, թե ինչ է մտածում իր մասին թիմի ղեկավարը, դա վնասում է բոլորին։ Այդ իսկ պատճառով Հայկը անմիջապես իր թիմակիցներին ասում է, որ նրանք կարևոր գործեր են անում և նրանց նկատմամաբ կա վստահություն։ Այսպես Հայկը կառավարում է անհանգստությունը։ Չէ՞ որ իրեն նույնպես վստահել են, այդ իսկ պատճառով նա աճել է։

Այս ամենը ձևավորեց ամուր թիմ, որը կարողացավ լավ գաղափարից ստեղծել հաջողակ բիզնես։ GeekBrains-ը աճեց և բազում մեծ ընկերություններ պատրաստ էին մեծ գումարներ վճարել այն գնելու համար։

🟡 Հարգի՛ր թիմակիցներից գիտելիքները

▶️ Հայկը հարգանք է ցուցաբերել թիմակիցների նկատմամաբ՝ վստահություն ներշնչելով իրենց գիտելիքների և հմտությունների նկատմամբ։

Արդեն 2016 թվականին Հայկը մտածում էր Geekbrains-ի մի մասի վաճառքի մասին, նա հասկացավ, որ սա բարդ որոշում էր՝ բազմաթիվ անհայտ հետևանքներով։ Չէ՞ որ նա և իր համահիմնադիրը պատրաստվում էին վաճառել իրենց կյանքի երկար տարիների աշխատանքի մի մասը այլ կազմակերպության։

Բանակցություններից մեկից օր հետո, նա իր համահիմնադիրին հրավիրում է զբոսնելու և մտածելու։ Նրանք դուրս են գալիս գրասենյակից, վերցնում սուրճ և գնում զբոսնելու։ Այդ ընթացքում Հայկը երկու եզրակացություն է անում.

1) Ավելի լավ է համարձակվել և գնալ դեպի անհայտություն, որտեղ կա զարգացում: Այո, դուք չգիտեք, թե կոնկրետ ինչ է ձեզ սպասվում ճանապարհին և ինչպես եք հասնելու ձեր նպատակին, բայց եթե աճ կա, ավելի լավ է չվախենալ դրանից և հետևել դրան:
2) Դուք պետք է հետևեք ձեր հետաքրքրությանը, քանի որ հետաքրքրությունը հավասար է էներգիայի, որը ձեզ կտանի առաջ:

Այս գիտակցումը դրդեց Հայկին որոշել վաճառել ընկերությունը։ Նա գիտեր, որ թեև կարող է գումար վաստակել՝ այլ բան անելով, բայց մոտիվացնավծ չի լինի և ինքն իրեն չի գերազանցի, եթե դա իրեն չհետաքրքրի: Հայկը մեզ ասել է մի շատ կարևոր միտք՝

Ձեր ճանապարհը գտնելու համար կարող եք նայել ձեր շուրջը։ Բայց հնարավորությունները շատ են և դուք հեշտությամբ կարող եք շփոթվել և հայտնվել սխալ տեղում: Բայց եթե սովորեք նայել դեպի ներս և հասկանալ, թե ինչն է քեզ հետաքրքրում, ապա ճանապարհը միշտ նույնն է:

🟡 Գնա՛ դեպի անհայտը

▶️ Հայկը ընտրել է անորոշ ու անհայտ ուղի, որը իրեն կտաներ դեպի զարգացում։

🟡 Գնա՛ հետաքրքրության հետևից

▶️ Հայկը հետևել է իր հետաքրքրությանը՝ նայելով ներս, ոչ թե դուրս։

Սակայ Հայկի ուղին չի ավարտվել։ Geekbrains-ի վաճառքից հետո, նա տեղափոխվեց Հայաստան։ Այսօր նա Երևանում է և զբաղվում է իր երկու նոր ընկերությունների՝ IMAST-ի և AI9 Startup Campus-ի, աճով։
Այո՜🎉։ Դու ծանոթացար Հայկի պատմությանը։

Հիմա, վերադարձի՛ր ընթերցանյութի սկզբը և նորից նայի՛ր նրա արժեքներին։ Գրի՛ր թղթի վրա, երբևէ ունեցե՞լ ես իրավիճակներ քո կյանքում, երբ կիրառել ես այս արժեքները🤔: Սեղմի՛ր կոճակին և այն քեզ կտանի նյութի սկիզբ։

Մենք կքննարկենք սա հաջորդ հանդիպման ժամանակ:
Made on
Tilda