2024 ձմեռ-գարուն
Անի Գ․ ⭐️⭐️⭐️⭐️⭐️
Երկրորդ անգամ եմ մասնակցում այս ծրագրին։ Ոգևորված էի առաջին ծրագրից, և նույնքան ոգևորված եմ երկրորդի համար: Կգրանցվեմ նաև այլ մոդուլներին։
Ինգա Ա. ⭐️⭐️⭐️⭐️⭐️
Չէի համբերում կիրակի օրվան, որպեսզի միանամ մեր մշտական հանդիպումներին:
Մերի Հ․ ⭐️⭐️⭐️⭐️⭐️
Քննարկումները հետաքրքիր ու յուրօրինակ էին, տարբերվում էին մեր դպրոցի դասերից։ Ես գաղափար կազմեցի այն խնդիրների մասին, որոնց մասին նախկինում երբեք չէի մտածել, և հասկացա, որ մենք կարող ենք լուծել դրանք՝ լինելով ակտիվ և տեղեկացված:
Լուսինե Գ․ ⭐️⭐️⭐️⭐️⭐️
Ծրագրին մասնակցելն իմ լավագույն որոշումներից մեկն էր։ Դրա շնորհիվ ես զարգացրել եմ ինքնուրույն մտածողություն, սովորեցի, թե ինչպես գտնել խնդիրների լուծումներ, բանավիճել, դատողություններ անել, ուշադիր պլանավորել յուրաքանչյուր քայլս և կատարել խորը հետազոտություն:
Նարեկ Մ. ⭐️⭐️⭐️⭐️⭐️
Այս ծրագիրը ասես մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորն իրենց ներդրումն ունեն առողջ և կայուն երկիր կառուցելու գործում։ Հպարտ եմ, որ նման ծրագրի շրջանավարտ եմ և դրա մասին խոսում եմ մեծ ոգևորությամբ։
Միլենա Ա. ⭐️⭐️⭐️⭐️⭐️
Ծրագրից ստացած գիտելիքներն օգտագործել եմ Գերմանիայում 1 շաբաթյա ճամբարին դիմելիս։ Շնորհակալություն այս հրաշալի հնարավորության համար։ Ծրագրի շնորհիվ սովորեցի նախագծեր ստեղծել, որը այն հմտությունն է, որ կարծում եմ արժեքավոր կլինի իմ ողջ կյանքում:
Թաթուլ Ղ. ⭐️⭐️⭐️⭐️⭐️
Իմ փորձը անկասկած արժեքավոր էր: Այս ծրագրին մասնակցելը հրաշալի որոշում էր։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին նման հարթակ ստեղծելու համար, որտեղ նպատակասլաց երիտասարդները կարող են քննարկումներ անել, զարգացնել նոր հմտություններ և զգալ անձնական և մասնագիտական աճ, ինչը ես նկատում եմ իմ կյանքում:
Ծրագրի ընթացքում ես զարգացրել եմ տարբեր փափուկ և մասնագիտական հմտություններ՝ ներառյալ բանակցություններ վարելը, ռիսկերի գնահատումը, թիմային աշխատանքը, բյուջեի կառավարումը, խնդիրների լուծումը, քննադատական մտածողությունը, հաղորդակցությունը և բանավոր հաղորդակցությունը: Ես պատրաստ եմ այս հմտությունները կիրառել ապագայում տարբեր իրավիճակներում և ակնհայտորեն անձնական աճ եմ ապրել: