Քննարկում 1։ Քնի դերը
Նկարը՝ Վինսենթ Վան Գոգ, «Կեսօր. հանգիստ աշխատանքից», 1890 թ.
Մուտք
Հանդիպումը սկսե՛ք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսեք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը և թե ինչն է նրանց ամենաշատը գրավել ընթերցանյութի մեջ՝ միգուցե մի քաղաք, կամ անձ, կամ միտք։ Մարզիչը կարող է առաջինը օրինակ ծառայել, ինչպես նաև հիշեցնել ուսանողներին ընթերցանյութի հիմնական գաղափարները՝ քունը և արդյունավետությունը, ՆԱՍԱ-ի կամ չինական դպրոցների օրինակները, զարթուցիչ-լապտերները, և այլն։ Այդ ժամանակ մարզիչը նաև նշում է ուսանողների ներկայությունը։ Սա չպետք է տևի ավելի քան 10-15 րոպե։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
Ուղղորդում 1
Ձեզնից շատերը անցել են մեր մյուս մոդուլները նույնպես։ Ընդհանրապես մեր գրեթե բոլոր ուսանողները չեն կանգնում մեկ մոդուլի վրա և անցնում են բոլորը։ Մենք կսկսենք այս մեկից ու կշարունակենք։

Մենք ունենք մի մեթոդ, որը կիրառում ենք։ Այն կոչվում է <<նպատակները գնահատականից առաջ>> (goals before grades): Դուք հավաքելու եք միավորներ, ըստ որոնց ստանալու եք գերազանցության կամ մասնակցության հավաստագրեր։ ՍԱԿԱՅՆ շատ ավելի կարևոր են ձեր նպատակները՝
  • ի՞նչ հմտություններ եք ուզում զարգացնել,
  • ի՞նչ թեմաների մասին եք ուզում ավելին իմանալ,
  • ի՞նչ արժեքների եք ցանկանում տիրապետել։

Դրա համար, մինչ սկսելը, ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը դուրս բերի թե ինչ հմտություններ է ուզում զարգցանել գալիք մի քանի շաբաթվա ընթացքում։
Ուղղորդում 2
Մենք ունենք մի քանի կանոն, որին հետևում ենք, որպեսզի քննարկումը լավ անցնի՝

  • ❇️Չենք ուշանում հանդիպումներից
  • ❇️Չենք բացակայում հանդիպումներից
  • ❇️ Եթե ներկա չենք կարող լինել որևէ անհետաձգելի պատճառով, տեղյակ ենք պահում մարզիչին ամենաուշը մեկ օր առաջ՝ անձնական նամակով, որպեսզի ձեր համար մտածենք լուծումներ
  • ❇️ 15 րոպեից ավել ուշացումը հավասարազոր է բացակայության։
  • ❇️ Հանդիպման ժամանակ միացրած ենք պահում տեսախցիկները💻․ սա օգնում է, որ քննարկումն ավելի լավ անցնի ու ավելի լավ սովորենք
  • ❇️ Անկտիվ մասնակցում ենք հանդիպումներին, քանի որ դա օգնում է վաստակել միավորներ և ստանալ գերազանցության հավաստագիր 🧾
0. Վերհիշում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Կառուցողական մտածողություն
Տևողություն՝ 5 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    Մարիզչը տալիս է ուսանողներին ընթերցանյութի հղումը և խնդրում որ գնան ու հիշեն բոլոր քնին վերաբերվող լուծումները, որոնք կարդացել են։


    Այդ լուծումները հավաքելուց հետո, մարզիչը առաջարկում է ուսանողներին դրանք դասակարգել երեք դասերով՝

    • Համակարգային լուծում
    • Բիզնես լուծում (product)
    • Գիտական/թեորետիկ լուծում

    Սա արվում է Միրոյում, որտեղ մարզիչը լրացնում է ուսանողների տարբերակները (դրանք պետք է համապատասխանեն ուղղորդումներին)։

  • Ուղղորդումներ

    Բիզնես-լուծում՝

    • Lumie Wake-Up Lights («զարթուցիչ-լապտեր»)

    Համակարգային լուծում՝

    • Գուգլի
    • Չինական դպրոցների քնի ժամերը

    Գիտական/թեորետիկ լուծում՝

    • Ադենոզին
    • REM քուն

Օրվա դերը

Այսօր մենք օգտագործելու ենք մեր գիտելիքները, որպեսզի լուծենք քնի խնդիրը դպրոցականների համար՝ տարբեր ուղղություններով։

1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ստեղծագործականություն, Հաղորդակցություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Դպրոցականների համար խնդիրներից մեկը այն է, որ քնելը չի համարվում լավ, հավես կամ ցանկալի (cool): Ընդհակառակը՝ գիշերը չքնելը դաս անելու կամ որևէ այլ պատճառով համարվում է մոտիվացիայի նշան։ Իսկ հակառակը՝ առողջ քունը, երբեմն դիտվում է որպես անտարբերություն, և ոչ աշխատասեր մարդու նշան:

    Բայց դա ճիշտ չէ, և հիմա պետք է փորձենք քունը ցանկալի դարձնել:

    Շատ դժվար է գաղափարը դարձնել ցանկալի։ Դա սովորաբար արվում է գաղափարի ներկայացուցիչների միջոցով։ Դրա պարզ օրինակ է 5AM Club-ը, որը մարդկանց խումբ է, ովքեր արթնանում են առավոտյան 5-ին։

    5AM Club-ը շա՜տ արագ տարածում է գտել սոց-ցանցերում և ընդհանրապես: Բայց ի՞նչն է դա գրավիչ դարձնում։ Առաջին զգացողությունը հաստատ դրական չէ ժամը 5-ին արթնանալու մասին լսելիս։

    Շատ հաջողակ ձեռնարկատերեր սկսել են հետևել այս ժամը 5-ի կանոնին և սոցիալական մեդիայում կիսել դրա մասին #5amclub հեշթեգով։ Նրանց վաղ արթնանալը ուղղակի ձևով կապել են իրենց հաջողության հետ։ Դրանք շատ հաջողակ մարդիկ էին, որոնց ձեռքբերումները ոգեշնչում էր մյուսներին։ Ով որպեսզի լինեն նրանց նման հաջողակ՝ մարդիկ սկսել են նույնպես շուտ արթնանալ՝ տարածելով 5AM Club-ը:

    Ակումբի անդամները նաև հետևում էին այլ կանոնների, և այդ կանոնների մասին պատմում էին առավոտյան շուտ, որպեսզի միայն շուտ արթնացողները լսեն դրանց մասին։

    Այս գաղափարը հայտնի չէր դառնա, եթե այն ներակայցնող մարդիկ և իրենց կյանքը ցանկալի չլինեին։

    Ունենալով այս օրինակը մտքում՝ դուք ցանկանում եք բացել ձեր ակումբը՝ լավ քուն ունեցող ուսանողների։ Ինչպես կկազմակերպեք ձեր ակումբը՝
    • Ո՞վ պետք է լինի ակումբում
    • Ինչպե՞ս նրանք պետք է պատմեն նրա մասին, որ ակումբում են
    • Ինչպե՞ս նրանց կգրավեք, որ միանան ակումբին
    Մարզիչը տալիս է հարցերը առանձին-առանձին՝ ֆիքսելով պատասխանները։
  • Ուղղորդումներ
    Դուք կարող եք օգտվել 5AM Club- նման ռազմավարությունից՝

    1․ Հաջողակ ուսանողները, օրինակ՝ մրցույթներ հաղթող, բարձր համայնքային ներգրավվածությամբ, բարձր գնահատականներով, և այլն։ Ավելի մանրամասն օրինակ՝ ֆուտբոլի առաջնություն շահած աշակերտ; օլիմպիադա շահած ուսանող; դեռահաս, ով ունի իր փոքրիկ բիզնեսը, և այլն։ Սրանք բոլորը բարձր էֆեկտիվության մարդիկ են։

    Նրանց պետք է ունենան բարձր առաջադիմություն, ունենա դրական տրամադրվածություն, կոկիկ տեսք ունենա, և այլն՝ լինեն ցանկալի։ Քանի որ նրանք ներկայացնելու են ակումը, չեն կարող վատ ներկայացնել։ Համայնքի մի անդամի պատկերը կարող է ազդել ակումբի վրա։

    2․ Նրանք պետք է նշեն իրենց առօրյաում, սոց-ցանցերում և ընդհանրապես, որ առողջ քունը ուժեղ կապ ունի իրենց հաջողության հետ։

    3․ Միանալու արժեքը այնքան մեծ կդարձնենք, որ ավելի շատ ձեռք բերեն, քան կորցնեն միանալիս։ Օրինակ՝ 5AM Club-ին միանալու արժեքը ավելի մեծ է, և չմիանալով մարդը ավելի շատ բան է կորցնում։

    NOTE: Սեմինարները կամ նման առաջարկները ուսանողների կողմից չեն համարվում cool: Ինֆորմատիվը դեռևս հավես չէ, իսկ նրանց նպատակը քունը հավես ու ցանկալի դարձնելն է։ Եթե հնչում են նրան կարծիքները, հարկավոր է նրանց տալ բացատրողական հետադարձ կապ։
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ համոզել մարդկանց ձեր գաղափարի հետաքրքրությունը, գաղափարը գրավիչ դարձնել, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

2․1․ Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն, Խնդիրների լուծում
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Հիմա եկե՛ք խորանանք դպրոցի միջավայր։ Անցյալ տարի դպրոցը հատուկ կիսամյակային ծրագիր է իրականացրել։ Կիսամյակի վերջում շատ ծնողներ բողոքել են, որ իրենց երեխաները լավ չեն քնում։ Նրանք պնդել են, որ կիսամյակի պլանը շատ ինտենսիվ է և ազդում է աշակերտների քնի վրա:

    Հիմա պատկերացնելու ենք մի իրավիճակ, երբ դուք դպրոցի կրթական կոմիտեն եք և պետք է հասկանաք՝ որտե՞ղ են խնդիրները, ինչո՞ւ աշակերտները բավականաչափ չեն քնում և ինչպե՞ս կարելի է դա լուծել:

    Մարզիչը ներկայացնում է չարաբաստիկ կիսամյակային պլանը, որը խանգարել է բոլորի քունը (կցված ներքևում)՝ կիսելով էկրանը, ապա նաև նկարները ուղարկելով չատ, որպեսզի ուսանողները կարողանան ավելի մանրամասն ուսումնասիրել պլանը։

    Պլանի ուսումնասիրումից հետո ուսանողներին տրվում է 5 րոպե ժամանակ, որպեսզի քննարկեն տրված հարցերը։

    Մարզիչը պահում է թայմերը՝ 5 րոպե տևողությամբ, և երբ մնացել է 30 վայրկյան տեղյակ է պահում ուսանողներին։

    Խումբը կիսում է լուծումները, որից հետո մարզիչը կիսում է ուղղորդումների լուծումները, եթե դրանք դեռ չեն նշվել ուսանողների կողմից։
  • Ուղղորդումներ
    • Համընկնող քննություններ և նախագծեր․
    Խնդիր՝ Ունենալ մի քանի քննություն կամ նախագիծ նույն օրվա մեջ, որի պատճառով աշակերտները ուշ են քնում։

    Լուծում՝ Բաշխել քննություններն ու նախագծերը այլ օրերի վրա։

    • Միջանկյալ ​​քննություններից առաջ արձակուրդ.
    Խնդիր՝ Աշակերտները հագստանալու փոխարեն պարապում են։ Դրա հետևանքով նրանք չեն գալիս հանգստացած և մինչև սեմեստրի ավարտ ավելի շատ սթրես ունեն, որը ազդում է քնի վրա։ Իսկ եթե հանգստանում են, կարող են մոռանալ ինֆորմացիան ու դրա պատճառով պարապեն քննությունից առաջ՝ գիշերը, քնի հաշվին։

    Լուծում՝ Արձակուրդը դնել քննությունից հետ։

    • Մեկ շաբաթվա ընթացքում չափազանց շատ քննություններ.

    Խնդիր՝ Մեկ շաբաթվա ընթացքում մի քանի քննությունները, հատկապես՝ իրար հաջորդող, ուսանողներին ճնշված էր պահում և նրանք ստիպված էին մինչև ուշ գիշեր սովորել:

    Լուծում՝ Բաշխել քննություններն ու նախագծերը այլ շաբաթների վրա։

    • Նախագծերը և դրանց ներկայացումներն ավարտական ​​քննություններից մեկ շաբաթ առաջ են.
    Խնդիր՝ Նախագծերի վերջնաժամկետը ավարտական ​​քննություններին նախորդող շաբաթ լինելը ուսանողներին քիչ ժամանակ էր տալիս հանգստանալու կամ պատշաճ սովորելու համար:

    Լուծում՝ Ավելի շուտ դնել նախագծերի վերջնաժամկետները։
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ խնդիրների լուծում ըստ տվյալների առկայության; կենտրոնացում լուծման վրա, ոչ թե խնդրի; տարբեր երևույթների կապ (այս դեպքում՝ քուն և դպրոցի պլան) , և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
Կիսամյակի պլան
1-6-րդ շաբաթ
Սովորական դասեր
7-րդ շաբաթ
Արձակուրդ
8-րդ շաբաթ
Միջանկյալ քննություններ

Երկուշաբթի - Արվեստ, Գրականություն
Երեքշաբթի - Մաթեմատիկա, Անգլերեն
Չորեքշաբթի - Կենսաբանություն
Հինգշաբթի - Քիմիա,
Ուրբաթ - Պատմություն, Ֆիզիկա
9-14-րդ շաբաթ
Սովորական դասեր
15-րդ շաբաթ
Նախագծային աշխատանքի հանձնում և ներկայացում

Երկուշաբթի - Քիմիա, Պատմություն
Չորեքշաբթի - Կենսաբանություն, Անգլերեն, Գրականություն
Հինգշաբթի - ֆիզիկա
Ուրբաթ - Արվեստ
16-րդ շաբաթ
Վերջնական քննություն

Երկուշաբթի - Արվեստ, Գրականություն, Ֆիզիկայի
Երեքշաբթի - Մաթեմատիկա, Անգլերեն
Չորեքշաբթի - Կենսաբանություն
Հինգշաբթի - Քիմիա
Ուրբաթ - Պատմություն
2․2․ Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություններ
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Հիմա դուք ուզում է լուծումներն ու փոփոխությունները քննարկել տնօրենի հետ, ով ինքն է կազմել նածկին պլանը։ Տնօրենը շատ խիստ անձ է, և դուք գիտեք, որ նա չի ցանկանալու փոխել իր ծրագրիրը, քանի որ արդեն ամեն ինչ իր ձեռքերով պլանավորել են։

    Ինչպե՞ս սկսեք խոսակցությունը տնօրենի հետ։

    Ուսանողները պատասխանում են և մարզիչը կիսում է ուղղորդումները։












  • Ուղղորդումներ
    Կոմիտեի անդամները պետք է նշեն տնօրենի ջանքերը: Պետք է սկսեն իրենց խոսքը գնահատելով տնօրենի մեծ աշխատանքը և ներդրումը կիսամյակային ներկա պլանի ստեղծման մեջ:

    Այնուհետև պետք է շեշտեն, որ վերջնական նպատակը ուսանողների բարեկեցության բարելավումն է, մասնավորապես նրանց քունը, որն ուղղակիորեն ազդում է դպրոցի վարկանիշի ու արդյունքների վրա։ Տնօրենի համար կարևոր է, որ դպրոցը ունենա լավ համբավ, և նոր պլանը կօգնի դրան։ Սա կօգնի, որ տնօրենը տեսնի նաև իր շահը։

    Նաև պետք է հստակեցնել, որ փոփոխությունները չեն արվելու միայն տնօրենի կողմից, որ նման չթվա, որ ունի նոր ու շատ աշխատանք։ Կոմիտեն կմիանա ու կօգնի աշխատանքին, որի մեծ մասն արդեն արել են՝ տնօրենի բեռը նվազեցնելու համար։

    Այսպես անդրադառնալով տնօրենի հիմնական հնարավոր անհանգստություններին, կոմիտեն կարող է մեղմել նրա արձագանքը։
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ դիմացինի կարիքների վրա հիմնված խոսք, դիմացինի դերի բարձրացում՝ ճիշտ խոսքի միջոցով, , և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

3․ Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Մենք հասկացանք, թե դպրոցի ներսում ինչ կարող է լինել։ Շատ պատճառներ կան՝ օրինակ, քննությունները, որ ազդում են ձեր քնի վրա։ Բայց կան նաև պատճառներ, որոնք դպրոցը չի կարող կառավարել, այլ միայն դուք։

    Հիմա եկեք նայենք մի օրվա պլան, որը ձեր դասընկերներից մեկը կազմել է իր օրվա համար։

    Մարիզչը կիսում է ներքևում կցված օրվա պլանը։

    Այս օրվա պլանը նրան շատ է դուր գալիս, բայց նա արեն 2 շաբաթ է չի կարողանում դրան հետևել և արդյունքում շատ քիչ է քնում։ Նա կիսվել է ձեր հետ իր մտահոգությամբ, և դուք հիմա փորձում եք հասկանալ՝ ի՞նչը կարող է սխալ գնալ, որ օրվա վերջում ձեր ընկերը քնի 7-ի փոխարեն 4-5 ժամ։

    Հիմա ձեզ կտամ ժամանակ, որպեսզի անեք փոքրիկ մտագրոհ և դուրս բերեք պատճառներ։

    Ուսանողներին տրվում է 3 րոպե, մարզիչը պահում է ժամանակը, անջատում տեսախցիկն ու ձայնը, որպեսզի ուսանողները հանգիստ քննարկեն։ Եթե մարզիչը զգում է, որ ուսանողների քննարկումը առաջ չի գնում՝ նա կարող է միանալ ու տալ ուղղորդումներ (օրինակ՝ շատ տնային աշխատանք), ապա նորից հետ անջատվել։

    Վերջում ուսանողները կիսում են իրենց դուրսբերումները, որոնք մարզիչը լրացնում է Միրոյում և պահում հաջորդ հանդիպման համար։

    Այս ամենից հետո եթե կա կարիք՝ մարզիչը կիսում է ուղղորդումները։
  • Ուղղորդումներ
    • Չափազանց շատ տնային աշխատանք
    • Մինչև վերջին րոպեն հետաձգել տնային աշխատանքը կամ սովորել
    • Հեռախոսի/սոցիալական մեդիայի վրա չափազանց շատ ժամանակ ծախսելը
    • Ավելի երկար ուսուցում/պրակտիկա
    • Ժամանակի վատ կառավարում
    • Առաջանահերթություններ դուրս բերելու հմտության բացակայություն
    • Շեղումներ տանը, ինչպեսին է աղմկոտ միջավայրը
    • Որոշ առարկաների հետ կապված դժվարություններ, որոնք ավելի երկար ժամանակ են պահանջում
    • Օգտագործե՛ք այնպիսի սարքեր, ինչպիսիք են հեռախոսները, պլանշետները կամ նոթբուքերը քնելուց անմիջապես առաջ
    • Արտադպրոցական գործունեության վրա չափազանց շատ ծախսեր
    • Չափազանց շատ ժամանակ ծախսել սովորելու վրա
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ գնահատել իրավիճակը ըստ հավանական տվյալների, գտնել պատճառահետևանքային կապը առօրյայում, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը և գրում ուսանողների հիմնական մտքերը։
Գրաֆիկ (Երկուշաբթի-Ուրբաթ)
7։30-9։00 - Արթնանալ, պատրաստվել դպրոցին, ճանապարհ դեպի դպրոց
9:00-15:00 - Դասեր
15:00-17:00 - Արտադասարանական պարապմունքներ/ակումբներ
5:00-18:00 - Ճաշի և հանգստի ժամանակ
18:00-21:00 - Դասապատրաստում
21:00-22:00 - Քնի նախապատրաստում (լոգանք, հանգիստ)
22։00-7:30 - Քուն

❗MIRO reminder !

Հաջորդ քննարկման շարունակությունը․․․

Մենք հաջորդ քննարկումը կսկսենք փորձելով լուծել այն խնդիրները, որոնք հիմա դուրս բերեցինք։ Մեր հաջորդ ընթերցանյութը կօգնի, որ դա անենք ավելի արդյունավետ։ Այնպես որ կարդացե՛ք նյութերը և կսպասեմ հաջորդ հանդիպմանը։ Շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար։

Made on
Tilda