Ի՞նչ ես կարծում, ի՞նչու է ջրային ռեսուրսների կառավարումը կարևորվում։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Տարիներ շարունակ հնդկական Գոռավ Ադի (Gaurav Adi) գյուղը բավարար ջրային ռեսուրսներ չուներ։ Տարվա մի քանի ամիսներին առատ անձրև էր գալիս, սակայն ջուրը բլուրներից արագ ցած էր հոսում, դառնում էռոզիայի պատճառ, իսկ չոր ու տաք ամիսներին՝ միանգամից գոլորշիանում։ Քանի որ ստորերկրյա ջրի պաշարներում բավարար ջուր չէր կուտակվում՝ աղբյուրները, լճերն ու գետերը, կախված լինելով ստորերկրյա ջրից՝ չոր եղանակի պամաններում չորանում էին։ Արդյունքում չկար անգամ բավարար ջուր սնունդ աճեցնելու համար։ Իրավիճակը փոխելու համար գյուղի բնակիչները որոշեցին մասնակցել Փանի հիմնադրամի (www.paanifoundation.in) «Ջրի Գավաթ» մրցույթին։ Միասին նրանք ձեռքով փորեցին խորշեր գյուղի 5 բլրային հատվածներում։
Խորշերը փորվում են բլրի թեքությանը ուղղահայաց եզրագծերով, որպեսզի դանդաղեցնեն ջրի հոսքը՝ կանխելով էրոզիան և խթանելով անձրևաջրերի ներթափանցումը ստորերկրյա ջրի պաշարների լիցքավորման համար, ստորերկրյա ջուրը նաև պաշտպանված կլինի գոլորշիացումից: Խորշերի երկայնքով տնկում են ծառեր և այլ բույսեր ստվեր ապահովելու համար և խորշերում լցնում են մուլչ՝ ջրի գոլորշիացումը դանդաղեցնելու համար։ Տարվա ընթացքում հավաքված ստորերկրյա անձրևաջուրը դանդաղ սնում է ավելի ցածր տարածքներում գտնվող աղբյուրները, գետերն ու լճերը։ Աղբյուրների ջուրն օգտագործվում է խմելու համար, իսկ լճերի ջուրը՝ սնունդ աճեցնելու համար։ Ջրի ճիշտ կառավարման այս լուծումները լուծեցին նաև սոցիալական խնդիրներ․ գյուղի բնակիչները այլևս չոր եղանակին ստիպված չեն քաղաքներում ցածր եկամուտով աշխատանք կատարել և կարող էին մնալ գյուղում՝ հողագործությամբ զբաղվելու։
1
2
Ստորերկրյա ջրերի մակարդակը գյուղում
Խորշերի փորումը
Ստորերկրյա ջրերի վերալիցքավորումը կարևոր է, սակայն ոչ միշտ հնարավոր։ Քանի որ Եգիպտոսում երբեք անձրևներ չեն գալիս, ստորերկրյա ջրի պաշարները չեն կարող թարմացվել։ Միակ ջուրը, որը հասանելի է խմելու և ոռոգման համար, մի քանի հազար տարեկան ստորերկրյա պաշարներն են․ այս դեպքերում բնակիչների հիմնական նպատակը ջրի պաշարները հնարավորինս երկար պահպանելն է։ Պերմակուլտուրայի սկզբունքները, համապատասխան տեղերում տեղադրված քամու ազդեցությամբ չորացումից պաշտպանող անտառաշերտերը, բազմազան չորադիմացկուն բույսերը և մուլչի ինտենսիվ օգտագործումը կարող են օգնել պահպանելու ստորերկրյա ջրի պաշարները հազարավոր տարիներ շարունակ՝ հնարավորություն տալով տեղացիներին շարունակել ապրել այդ տարածքում։
Ինչպես որ որոշ մարդիկ իրենց ջուրը ստանում են ջրհորներից, իսկ մյուսները՝ ծովից, այնպես էլ Հայաստանը իր ջրի մի մեծ մասը ստանում է Սևանա լճից։ Սևանը գտնվում է բարձր դիրքում և հազարավոր տարիներ շարունակ օգնել է հայ ժողովրդին ապրել և սնունդ աճեցնել։
Քանի որ Հայաստանը քիչ տեղեր ունի քաղցրահամ ջուր ստանալու համար, լիճը տալիս է երկրում օգտագործվող ջրի մի մեծ տոկոս։ Մարդիկ Սևանա լճի ջուրն օգտագործում են շատ բաների համար․
Ձուկ որսալու համար
Ոռոգման (մրգեր և բանջարեղեն աճեցնելու) համար
Էլեկտրականություն ստանալու համար
Լողալու և ծովափին զվարճանալու համար
և այլ կարևոր նպատակներով։
Սևանա լիճը նաև կարծես մեծ օդորակիչ լինի տարածաշրջանի համար։ Բարձր լեռներում գտնվելով՝ այն օգնում է կարգավորել եղանակը՝ պահպանելով կայուն ջերմաստիճան և առաջացնելով անձրև։ Լիճը տուն է շատ ձկների և բույսերի համար, որոնք աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չկան։
Հեռավոր վայրերից, օրինակ՝ Աֆրիկայից թռչունները կանգ են առնում այստեղ իրենց երկար ճանապարհորդությունների ընթացքում, դարձնելով լիճը կարծես <<ռեստորան և հյուրանոց>> իրենց համար։ Լիճը նաև սնուցում է շատ գետեր և օգնում է պահպանել հողի առողջությունը հարակից տարածքներում, որպեսզի ծառերն ու խոտը կարողանան աճել։
Բայց լիճն ունի որոշ խնդիրներ։ Մարդիկ չափից շատ ջուր են օգտագործում, և գնոբալ տաքացումը դժվարացնում է լճի առողջ մնալը։
Լիճը առողջ պահելու համար մարդիկ պետք է զգույշ լինեն՝ որքան ջուր են օգտագործում և համոզվեն, որ չեն աղտոտում այն։ Լճի մոտ կան նաև հին եկեղեցիներ, ինչպես օրինակ՝ Սևանավանքը, որոնք մեզ պատմում են Հայաստանի պատմության մասին։ Այս բոլոր բաները Սևանա լիճը դարձնում են շատ յուրահատուկ վայր, որը մենք պետք է պահպանենք ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար։
1
2
Իսկ ինչպե՞ս է ջուրը դառնում անձրև և ապա հայտնվում գետնի տակ՝ որպես ջրի աղբյուր, ինչպիսին Սևանն է։ Եկեք հասկանանք՝
Վստահաբար հողը։ Երբ հողը պարարտ է օրգանական նյութերով, այն սպունգի նման կլանում ու պահպանում է մեծ քանակով ջուր։ Հողը մուլչի հաստ շերտով պատելով՝ ոչ միայն կնվազի հողից ջրի գոլորշիացումը, այլև լրացուցիչ օրգանական նյութեր կավելացվեն հողին, երբ մուլչը ժամանակի հետ քայքայվի։ Սրա հետևանքով հողը ժամանակի ընթացքում ավելի շատ ջուր կկարողանա պահեստավորել։ Ներքոբերյալ տեսանյութը պատմում է այն մասին, թե ինչպես է փոխվում հողի տարողունակությունը՝ կախված հողի որակից և օրգանական նյութերի առկայությունից։
Շատերը չեն գնահատում անսահմանափակ թվացող մաքուր ջուրը, որը իրենց հասանելի է, սակայն աշխարհի որոշ մասերում մաքուր ջրի բացակայության պատճառով մարդիկ են մահանում, իսկ տեղի էկոհամակարգերը ոչնչանում են։ Կարևոր է ուշադիր լինել ջրի ծախսի նկատմամբ և ամբողջությամբ օգտագործել ամեն կաթիլը։ Հավանաբար լսել ես, որ պլաստիկը, թուղթը և այլ շատ նյութեր վերամշակվում են կրկին օգտագործվելու համար։ Նույնը կարելի է անել ջրի հետ։ Կենցաղային կեղտաջրերը, որոնք կուտակվում են լվացքի մեքենայից, ծորակից, ցնցուղից կարելի է զտել և վերաօգտագործել այլ նպատակներով: Պերմակուլտուրայում կեղտաջուրը անցկացնում են եղեգների միջով, ջուրը մաքրվում է և օգտագործվում ոռոգման համար։ Առհասարակ բույսերն ու կենսաբանորեն ակտիվ հողը կարողանում են մաքրել կեղտոտ ջուրը։
Ճահճային հողի վրա աճող բույսերը, ինչպիսին է եղեգը, տարբեր միկրոօրգանիզմներով՝ բակտերիաներով, սնկերով հարուստ արմատային համակարգեր։ Այս միկրոօրգանիզմները կարող են կենսաքայքայել ջրում առկա նյութերը անվտանգ տարրերի։ Այսպիսի բույսերն իրենց արմատների միջոցով կարողանում են նաև ջրից կլանել ծանր մետաղները։ Ջեֆ Լոութնը (Geoff Lawton) այս համակարգը ներդրել է իր պերմակուլտուրային համակարգի մեջ։ Ջուրը, որ գալիս է տնից և սրճարանից, խողովակներով հասնում է կոբից (ցեմենտի բնական այլընտրանք է պատրաստված կավից և ծղոտից) պատրաստված ավազան, որը 65սմ բարձրությամբ շերտով մանրաքարեր է պարունակում։ Մանրաքարերի միջով հոսելու ժամանակ ջուրը մաքրվում է արմատների և միկրոօրգանիզմների կողմից և խողովակով դուրս գալիս այս համակարգից դեպի պտղատու ծառեր և մշակաբույսեր։
1
2
Ջեֆ Լոութընի կեղտաջրերի վերամշակման համակարգը
Լավ նախագծված ճանապարհները ունեն չնչին թեքություն, որպեսզի ուղղորդեն անձրևաջրի հոսքը։ Սակայն ամենակարևոր տարբերությունը կայուն և ոչ կայուն ջրի կառավարման համակարգերի միջև այն է, թե վերջում որտեղ է հայտնվում այդ անձրևաջուրը։ Սովորաբար փողոցի մակերևույթները, պատրաստված են ասֆալտից կամ բետոնից, և տանիքները այնպես են կառուցված, որ երբ անձրև է գալիս, անձրևաջուրը ոչ թե հողի միջով ներթափանցի ստորերկրյա պաշարներ, այլ հոսի անձրևաջրերի կոյուղիներ։ Սա հանգեցնում է ստորերկրյա ջրի մակարդակի ցածրացման, քանի որ ջրի պաշարները բավականաչափ չեն ավելանում։ Անձրևաջրերի հավաքման քաղաքային համակարգների մեծ մասը հավաքված կեղտոտ ջուրը ուղղակի բաց է թողնում դեպի գետեր ու լճեր։
Պերմակուլտուրային լուծումն է ուղղել անձրևաջուրը դեպի տեղի կանաչապատ տարածքները և թողնել, որ այն լիցքավորի ստորերկրյա ջրի պաշարները։ Բրեդ Լենքեսթըրը (Brad Lancaster) Արիզոնայից ցույց է տալիս, թե ինչպես է փողոցի անձրևաջրերը ուղղել դեպի իր այգին։ Բրեդի օրինակին հակառակ՝ նրա հարևանը թողնում է, որ անձրևաջուրը հոսի դեպի կոյուղին, ինչի պատճառով էլ նրա հողատարածքը մնում է չոր։ Տեղի քաղաքապետարանը, տեսնելով, թե ինչպես են Բրեդը և այլն պերմակուլտուրիստներ օգտագործում անձրևաջուրը, ողջ քաղաքի համար ներդրեց ջրերի հավաքման ավելի կայուն համակարգ։ Այժմ Արիզոնայում տեղումներից կուտակվող ջուրը օգտագործում է փողոցների շուրջ բուսականության ոռոգման և անապատային միջավայրի մեղմացման ու կանաչապատման համար։
1
2
3
Եթե մենք այսպես ավելի կայուն փողոցներ կառուցենք, ամառները քաղաքներում ջերմաստիճանը կկարողանանք նվազեցնել 12°C-ով։ Պատճառն այն է, որ արհեստական մակերևույթները, ինչպիսին են ասֆալտը կամ բետոնը, անդրադարձնում են արևի ճառագայթները, մինչդեռ բույսերը կլանում են դրանք։ Բույսերը նաև իրենց տերևներից դանդաղ դուրս են թողնում ջուրը, որը կլանել էին ՝ նպաստելով գոլորշիացման ճանապարհով միջավայրի հովացմանը։ Անգամ խիտ բնակեցված քաղաքների փողոցներում հնարավոր է անձրևաջուրը ուղղել դեպի փողոցի երկայնքով փորված խորշերը, որոնք մուլչապատվում են և համալրվում բազմազան ստվեր արտադրող բուսատեսակներով։
Երբեմն խորշերը մտադրված փորվելու փոխարեն տարածքում գործունեության արդյունքում ստեղծվում են պատահականորեն։ Այդպիսին է ջրանցքը, որը կառուցվել է Արիզոնայի անապատով անցնող թեքությանը ուղահայաց եզրագծի բերմի վրա: Արդյունքում ջրանցքի երկայնքով ստեղծվել է անտառ՝ առանց մարդկային միջամտություն։ Պատճառն այն է, որ թեքության ուղղությամբ հոսող անձրևաջուրը դանդաղում է բերմի շնորհիվ և ներթափանցում հողի մեջ՝ լիցքավորելով ստորերկրյա ջրի պաշարները և բարձրացնելով ստորերկրյա ջրի մակարդակը։ Անտառի գոյատևումը այլապես անհնարին կլիներ, քանի որ այն գտվում է անապատի մեջտեղում, որտեղ շատ քիչ ջուր է հասանելի։
Բաքերի մեջ անձրևաջրերի հավաքման ամենահեշտ տարբերակը ջրի հավաքումն է տանիքից։ Տանիքների մեծամասնությունը արդեն իսկ ունի հեղեղատարեր և բարեբախտաբար դա միակ բանն է, որը անհրաժեշտ է անձրևաջրի հավաքման համար։ Հավաքված ջուրը կարող է օգտագործվել չոր ամիսներին այն բանջարեղենների համար, որոնց արմատային համակարգը խորը չէ, և որոնց արմատները կարող օգտվել ստորերկրյա ջրից։ Ստեղծվել է հաշվիչ ( https://www.ruvival.de/rainwater-collection-calculator ) , որը հաշվում է, թե ամեն տարի քանի լիտր ջուր է թափվում տանիքին։ Օրինակ՝ միջին տարեկան տեղումները Հայաստանում 560 մմ են, իսկ միջին տանիքի չափսը 60 քառակուսի մետրէ, հետևաբար մի տարվա ընթացքում միջինում կհավաքվի 34,000 լիտր ջուր։ Մայիսից սեպտեմբեր ամիսներին, երբ տեղումները բավարար չեն, 1 քառակուսի մետր հողատարածքը պահանջում է առավելագույնը 600 լիտր ջուր։ Կարելի է հաշվել, որ 34,000 լիտր ջուրը կբավականացնի 55 քառակուսի մետրանոց այգին ջրելու համար:
Պատկերացրու, որ անձրևաջրերը տանիքից հավաքում ես բաքերի մեջ։ Ի՞նչ ես կարծում, ո՞րն է լավագույն տեղը բաքեր տեղադրելու համար։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Լավագույն տեղը տան ամենաբարձր հատվածն է կամ գոնե այն մասը, որը բարձր է այգու մակարդակից։ Բաքերը բարձր տեղադրելով՝ հնարավոր է ջրի պոմպերը փոխարինել գրավիտացիոն ուժով, ինչը համակարգը կդարձնի ավելի ինքնաբավ և կայուն։ Նույն սկզբունքը կիրառվում է մեծ պերմակուլտուրյի ֆերմաներում, ինչպիսին Yobarnie ֆերման է, որտեղ անձրևաջրի ամեն կաթիլը հավաքվում է ավելի բարձր կետերում, քան ֆերմայի մասերը, որոնք ոռոգման կարիք ունեն չոր ամիսներին։
Ի՞նչ հասկացար, ի՞նչ դեր է խաղում ջրային ռեսուրսների կայուն կառավարումը։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Մեր քննարկման ժամանակ մեր նպատակներից մեկն է լինելու փրկել Սևանը։ Որպեսզի առավել պատրաստված լինես հանդիպմանը, կարող ես դիտել այս տեսանյութը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբիան Բնապահպանական Կոնտրոնի կողմից։ Այն ունի հայերեն ենթագրեր՝
Քննարկում ժամանակ՝
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես Հայաստանի ջրային տնտեսության փորձագետ, ով ցանկանում է վերակառուցել ամբողջ համակարգը Սևանա լճից մինչև քաղաքային խողովակներ: