Յուրաքանչյուր պարապմունք սկսվում է ստեղծագործական առաջադրանքով, որտեղ երեխաները ստեղծում են գործիքներ հետագա սյուժետա-դերային խաղի համար։ Նրանք նկարում են հսկայական թերթերի վրա, կերտում, ստեղծում ծավալային գործիքներ և կոստյումներ: Նրանց տրամադրության տակ են մեծ քանակությամբ զանազան նյութեր` երևակայության զարգացման համար
Հռետորական հմտություն
Ընտրելով իրենց դերերը՝ երեխան ստանում են առաքելություն-խնդիր, որը նրանք պետք է լուծեն: Մանկավարժը լսում է յուրաքանչյուրի կարծիքը, խթանում երեխաների միջև երկխոսությունը և օգնում յուրաքանչյուրին ձևակերպել իր մտքերը, հստակ արտահայտել դրանք
Սյուժետադերային խաղ
Մենք ժամանակ ենք տալիս երեխաներին խաղալ իրենց դերերում, իրենց ստեղծած կոստյումներով, որից հետո նստում ենք շրջանաձև՝ վերջնական առաքելությունը կատարելու, որտեղ հիմնական խնդիրը համաձայնության հասնելն է
Աշխարհահայացքն ընդարձակող թեմաներ
Երեխան ներգրավվում է տարբեր դարաշրջաններում և մշակույթներում: Այսօր մենք Կոլումբոսի խորհրդականներն ենք, վաղը՝ ինժեներներ Գագարինի մոտ, իսկ մյուս օրը՝ դիվանագետներ հին Չինաստանում:
Բոլոր պարապմունքները անցկացվում են միասնական կառուցվածքով
Պարապմունքները կառուցված են հաշվի առնելով երեխաների ուղեղի աշխատանքի տարիքային առանձնահատկությունները՝ կարճ բլոկներ, գործունեության փոփոխություն, շարժողական ակտիվություն և զգայական ինտեգրացիա
Ընկղմվում ենք առաքելության մեջ
Գտնում ենք գործիք՝ կատարելու առաքելությունը
Քննարկում ենք, թե ի՞նչ հասկացանք և ինչպե՞ս այն կիրառել կյանքում
արդյունք
Մեր շրջանավարտը պրոակտիվ և ադապտացվող երեխա է, ով կարողանում է լուծումներ գտնել և համաձայնության գալ դրանց իրականացման համար
Մեր մասին
Մենք գիտենք, թե ինչպես պահել երեխայի ուշադրությունը: Մենք մշակում ենք լիարժեք կրթական էկոհամակարգեր՝ ինտենսիվներից մինչև ուսումնական կենտրոններ