ՇԱԲԱԹ 1
Հունվար 11 - 12
Ինչպե՞ս է տեքստիլի արտադրությունն ազդում բնական պաշարների վրա։ Մենք կուսումնասիրենք դրա դեմ լուծումները՝ սկսած տեքստիլի վերամշակումից մինչև հագուստի վերամշակում, դանդաղ նորաձևության թրենդային դարձնելուց մինչև ամբողջով վիրտուալ նորաձևության ոլորտի ստեղծումը:
Հանդիպման ընթացքում դուք ձեզ կպատկերացնեք որպես կայուն նորաձեւության փորձագետ և կփորձեք ֆինանսավորում բերել Հայաստան: Դուք կվերլուծեք, թե ինչպես են տարբեր ապրանքանիշերը ստում իրենց սպառողներին և ինչպես պաշտպանվել դրանից:
Շաբաթ 2
Հունվար 18 - 19
Որքա՞ն գումար է իրականում անհրաժեշտ շքեղ ապրանքանիշերին հագուստ և զարդեր պատրաստելու համար: Ինչու՞ է միլիարդ դոլար արժողությամբ ոսկերչական ապրանքանիշը ներդրումներ կատարել փղերի վրա: Ինչո՞ւ է Նոր Զելանդիայում բրդի արտադրության մի ընկերություն հետևում իր ոչխարներին հատուկ սարքերով:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես կայուն ապրանքանիշի հիմնադիր, կփորձեք ապահովել ընկերության արագ աճ՝ միաժամանակ մնալով կայուն: Կկարողանա՞ք դա անել։
Շաբաթ 3
Հունվար 25 - 26
Ինչպե՞ս է Մեքսիկայից մի կին կակտուսից բնական պլաստիկ պատրաստել: Ինչպե՞ս են հայ ուսանողները նույնն արել կարտոֆիլի հետ։ Ինչպե՞ս մի ճապոնական համայնքը կսրողացավ դարձալ զրոյական թափոն արտանետող ընդհամենը 20 տարվա ընթացքում:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության խորհրդական և կփորձեք վերահսկել պլաստիկի արտադրությունը՝ օգտագործելով կառավարման գործիքները։
Շաբաթ 4
Փետրվար 1 - 2
Ինչպե՞ս են կոսմետիկայի և մաշկի խնամքի ապրանքանիշերն առողջական խնդիրներ առաջացնում ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս Լոնդոնից մի զույգ երիտասարդներ փորձեցին պայքարել վատ կոսմետիկայի դեմ իրենց հարթակի միջոցով: Ինչպե՞ս են փոխվում ապրանքանիշերը, երբ նրանց սպառողները դառնում են ավելի խելացի:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես ստարտափի հիմնադիր, որը գնահատում է հայտնի ապրանքանիշերի առողջական ազդեցությունները համաշխարհային չափանիշներով:
Շաբաթ 5
Փետրվար 8 - 9
Ինչպե՞ս է Նյու Ջերսիում մի ֆերմեր պահել առողջ գյուղատնտեսական հող առանց պարարտանյութերի: Ինչպե՞ս է մի աղջիկ ստեղծել սարք, որը ֆերմերների համար սննդի թափոնները վերածում է հումուսի: Ինչպե՞ս է մի հնդկական գյուղ չոր դաշտից վերածվել գեղեցիկ անտառի միայն մի փոքրիկ հնարքով:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական հողերի սեփականատերը, ով ծրագրում է կայուն աճ թե՛ հողերի երկարաժամկետ առողջության համար, և՛ թե նրանց ֆինանսական շահութաբերության ։
Շաբաթ 6
Փետրվար 15 - 16
Դուբայում թռչող տաքսիից մինչև Մոսկվայի գետային ավտոբուս, Կոպենհագենում մեքենաներն ընդհանրապես վերացնելուց, Ամստերդամում մեքենաները հեծանիվների փոխելուց, և Հոնկոնգի մետրոյից մինչև Հելսինկիի <<մեկ քարտ բոլոր տեսակի տրանսպորտի համար>> համակարգը՝ դուք կսովորեք տրանսպորտի նոր լավագույն փորձը:
Հանդիպման ընթացքում դուք կաշխատեք որպես ձեր համայնքի տրանսպորտային համակարգի պլանավորողը և կմշակեք 30-ամյա տրանսպորտային ծրագիր. ինչպես եք փոխակերպելու ներկայիս ենթակառուցվածքը՝ միաժամանակ ապահովելով հասանելիությունը բոլոր բնակիչների համար:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ՝ Ռուբեն Վարդանյան
Շաբաթ 7
Փետրվար 22 - 23
Ինչպե՞ս են Նյու Յորքի այգիները փոխում քաղաքային կյանքը: Ինչպե՞ս բրազիլական մի քաղաք ապացուցեց, որ կանաչ տարածքները տնտեսական աճ են ստեղծում: Ի՞նչ է հեղուկ ծառը: Ինչո՞ւ են Փարիզը և Ամստերդամը տանիքները վերածում մեղուների հյուրանոցների։
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես այգու զարգացման մենեջեր: Դուք կստեղծեք ֆինանսապես ինքնաբավ կանաչ տարածք, որը եկամուտ է ստեղծում համայնքի կարիքները սպասարկելիս. ինչպե՞ս եք հավասարակշռելու շահույթը հանրային շահի հետ:
Շաբաթ 8
Մարտ 1 - 2
Ինչպե՞ս էին հին ազգերը հովացնում շենքերը առանց էլեկտրականության: Ինչպե՞ս Սիդնեյը թաքցրեց այգին շենքի ներսում: Ինչպե՞ս դանիացի ճարտարապետները աղբը վերածեցին տների։ Ինչո՞ւ կանադացի գիտնականները պատրաստեցին ցեմենտ, որը պայքարում է կլիմայի փոփոխության դեմ: Ինչպե՞ս է մի բիզնես կենտրոն Երևանում դարձել տարածաշրջանի կանաչ շենքերի շարքից առաջինը:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես ճարտարապետական ընկերության գործադիր տնօրեն, ձեր խնդիրն է լինելու կայուն շենքերը դարձնել շահավետ և մատչելի:
Շաբաթ 9
Մարտ 8 - 9
Ինչպե՞ս Սինգապուրի այգիները վերածվեցին էլեկտրակայանների: Ինչպե՞ս են գիտնականները մարտկոցներ պատրաստում կերակրի աղից: Ինչպե՞ս են նոր էներգիայի աղբյուրները վերափոխում մեր քաղաքները: Ինչու՞ է ջերմային էներգիան փոխում քաղաքային դիզայնը:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես Հայաստանի էներգետիկ ինովացիոն կենտրոնի ղեկավարը, ով ցանկանում է երկիրը տանել դեպի մաքուր էներգիայի՝ միաժամանակ ապահովելով տնտեսական աճ. ինչպե՞ս եք կառավարելու այս բարդ փոխակերպումը:
Շաբաթ 10
Մարտ 15 - 16
Ինչու՞ են գիտնականները նորից հորինում մսի արտադրությունը: Ինչպե՞ս մի իսպանական ռեստորան հասավ զրոյական թափոնների: Ինչպե՞ս են դանիացի ձեռնարկատերերը խնայում սնունդը հավելվածի միջոցով: Ինչպե՞ս է ԱԲ-ն օգնում սուպերմարկետներին վերացնել թափոնները:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես սննդամթերքի թափոնների նվազեցման ուղղությամբ աճող ստարտափի հիմնադիր։ Դուք կվերլուծեք աճի հետ կապված պոտենցիալ խնդիրները և կգտնեք լուծումներ:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ՝ Հայկ Հայրապետյան
Շաբաթ 11
Մարտ 22 - 23
Ինչպե՞ս քնի պակասը դարձավ ՆԱՍԱ-ի ամենամեծ աղետը: Ինչո՞ւ Չինաստանը դպրոցներում պարտադիր դարձրեց քնելու ժամանակը: Ի՞նչն է ստիպել Google-ին աշխատավայրում տեղադրել քնելու պատյաններ: Կարո՞ղ են արթնացման լույսերը հաղթահարել առավոտյան անհանգստությունը:
Հանդիպման ընթացքում դուք կգործեք որպես դպրոցի տնօրեն, կվերակազմավորեք ձեր ուսումնական ամբողջ ժամանակացույցը դեռահասների քնի ռեժիմի շուրջ. ինչպե՞ս եք համոզելու ծնողներին, ուսուցիչներին և նախարարությանը ձեր մոտեցման մեջ:
Շաբաթ 12
Մարտ 29 - 30
Ինչպե՞ս բրիտանացի հեծանվորդները ոսկի նվաճեցին՝ փոխելով իրենց մահճակալները: Ինչու՞ է Eight Sleep-ը զովացնում ձեզ ավելի լավ հանգստի համար: Ինչպե՞ս է ֆիզիկական հպումն օգնում քնել և ինչպես կարող եք դրանից ունենալ ֆինանսական օգուտ: Ինչպե՞ս են մասնագիտացված վարագույրները բարելավում քնի որակը:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես առաջադեմ տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն, դուք կձևավորեք կատարյալ քնի համար հարմար աշխատավայր. ինչպե՞ս եք հավասարակշռելու աշխատողների աշխատանքի բարձր արդյունքները բարեկեցության հետ:
Շաբաթ 13
Ապրիլ 5 - 6
Ինչպե՞ս են մի կին ու ամուսին ստեղծել հավելված, որը պայքարում է էկրանի ժամանակից առաջացող անքնության դեմ: Ինչո՞ւ են «գիշերային բվերը» պայքարում «առավոտյան ճնճղուկների» աշխարհում: Ինչպե՞ս մարդու պայքարը թռիչից հետո քնի խաղտման հետ հանգեցրեց բեկումնային հավելվածի: Ինչու՞ Nightfood-ը ստեղծեց քնի համար հարմար նախուտեստներ:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես ՆԱՍԱ-ի քնի հետազոտական լաբորատորիայի առաջատար գիտնական, ով մշակել է քնի օպտիմալացման հեղափոխական սարք. ինչպե՞ս եք այս տեխնոլոգիան բերելու առօրյա կյանք:
Շաբաթ 14
Ապրիլ 12 - 13
Ինչպե՞ս մի երիտասարդ կին օգնեց աֆրիկացի ֆերմերներին գումար խնայել՝ պարզ ծրագրով: Ինչու՞ է Հարավային Կորեան բացում խնայողական բանկային հաշիվներ ծննդյան օրից: Ինչպե՞ս են հոլանդական կակաչները սովորեցնում մեզ շուկայական փուչիկների և գնաճի մասին: Ինչպե՞ս Robinhood հավելվածը փոխեց մարդկանց ներդրումների ձևը:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես ֆինանսական կրթության նորարարական հարթակի հիմնադիր և կօգնեք հայ երիտասարդներին տիրապետել գումարի կառավարմանը. ինչպե՞ս եք ֆինանսական գրագիտությունը դարձնելու հասանելի և գրավիչ:
Շաբաթ 15
Ապրիլի 19 - 20
Ինչպե՞ս են Հարվարդի դասախոսները բացատրում բարգավաճման և աճի պարադոքսը: Ի՞նչը հնարավոր դարձրեց Հարավային Կորեայի արագ տնտեսական զարգացումը: Ինչպե՞ս Սինգապուրը օգտագործեց հարկային համակարգը իր երկրի բիզնեսների աճը խթանելու համար:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես տնտեսագետ և կօգնեք Հայաստանում մի փոքր համայնքի ապահովել կայուն տնտեսական աճ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ տարածաշրջանի մարդկանց համար:
Շաբաթ 16
Ապրիլի 26 - 27
Ինչպե՞ս Բանգլադեշից մի պրոֆեսոր հեղափոխեց միկրովարկերը և Նոբելյան մրցանակ ստացավ: Ինչպե՞ս մի երիտասարդ տիկինը լուծեց վարկի խնդիրը վարկային պատմություն չունեցող մարդկանց համար. Ինչպե՞ս են կառավարությունները պայքարում մոլախաղերի բացասական ազդեցության դեմ:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես ֆինանսական ապահովության նոր կազմակերպության ղեկավար, կստեղծեք իրազեկության բարձրացման գործիքներ՝ մարդկանց խաբեություններից պաշտպանելու համար:
Շաբաթ 17
Մայիսի 3 - 4
Ինչպե՞ս Չիլին պաշտպանեց իր քաղաքացիներին մանիպուլյատիվ նեյրոմարքեթինգից: Ինչու՞ Մեքսիկան որոշեց հարկել քաղցր ըմպելիքները և ինչպե՞ս է դա կապված բարեկացության հետ: Ինչպե՞ս արագ նորաձևությունը բացահայտեց համաշխարհային մատակարարման շղթաների մութ կողմը: Ո՞րն է ֆիզիկական փողի ապագան:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես ընկերության հիմնադիր, կփորձեք զարգացնել ձեր բիզնեսը այնպես, որ այն բացասաբար չազդելի ձեր սպառողների և աշխատակիցների վրա. ինչպե՞ս եք դա անելու:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾԱՐԱՐ՝ Արտո Մինասյան
Շաբաթ 18
Մայիսի 10 - 11
Ինչպե՞ս է PwC-ն օգնում աշխատակիցներին կառավարել իրենց ֆինանսական սթրեսը: Ինչու՞ են ճապոնացի աշխատողները այսօր բախվում ստրկության նման պայմաններին: Ինչպե՞ս են ֆրանսիացի աշխատողները շահել աշխատանքից անջատվելու իրենց իրավունքը: Ինչպե՞ս է իտալացի միլիարդատերը հավասարակշռում լավ կյանքն ու հաջողությունը:
Հանդիպման ընթացքում դուք հանդես կգաք որպես փորձագետ, ով նպատակ ունի Հայաստանում աշխատավայրերը փոխակերպել այնպես, որ մարդիկ ունեն հավասարակշռված կյանք, սակայն հասցնեն իրենց պարտավորությունները: