Ընդհանուր դրույթներ և պայմաններ
1.1. Սահմանումներ

1. Ընկերություն կամ oogway՝

Դիանա Բադեյան Բաբկենի ԱՁ, գրանցման համար՝ 290.1115494, ՀՎՀՀ՝ 28011708։

2. Մասնակից (այսուհետ նաև Վերջնական օգտատեր)՝

Ցանկացած անձ, ով գրանցվել է և ում գրանցումը հաստատվել է որպես Ընկերության Ծրագրի մասնակից և ով վճարել է Ծրագրին մասնակցելու համար և/կամ ում համար վճարում է կատարվել Ծրագրին մասնակցելու համար։

3. Հաճախորդ՝

Եթե տարբերվում է Մասնակցից, այն անձը, ով ՀՀ օրենսդրության համաձայն իրավունք ունի կնքելու սույն պայմանագիրը՝ Մասնակցին՝ Ծրագրին գրանցելու և նրա մասնակցությունը Ծրագրում ապահովելու նպատակով։

4. Վճարող՝

Եթե տարբերվում է Մասնակցից և/կամ Հաճախորդից, այն անձը, ով վճարում է կատարել Մասնակցին՝ Ծրագրին գրանցելու և նրա մասնակցությունը Ծրագրում ապահովելու նպատակով։

5. Ծրագիր՝

Ընկերության կողմից մշակված և կազմակերպված հեղինակային ծրագիր, որը կազմված է ձեռնարկատիրական և ծրագրային կառավարման ոլորտին վերաբերող առցանց ընթերցանյութերից և հանդիպումներից, որոնց մասնակցելու իրավունք Մասնակիցը ստանում է համապատասխան վճարումն իրականացնելուց հետո։

6. Կայք՝

Ընկերության ինտերնետային կայք՝ www.oogway.org:

7. Ընդհանուր պայմաններ՝

Ծառայությունների մատուցման պայմանագրի սույն ընդհանուր դրույթները և պայմանները։

8. Կողմեր՝

Ընկերությունը, Մասնակիցը, Հաճախորդը կամ Վճարողը, կախված նրանից, թե որն է կիրառելի։

9. Հղումներ «Կողմին»

Եթե սույն Ընդհանուր պայմաններում հղում է կատարվում «Մասնակցին», «Հաճախորդին» կամ «Վճարողին» և համապատասխան դեպքում դա նույն անձն է, ապա համապատասխան հղումը համարվում է կիրառելի այդ անձին, եթե դրույթի բովանդակությունից ակնհայտ այլ բան չի բխում։


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1. Կայքում համապատասխան կոճակը սեղմելով, Հաճախորդը հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել է սույն Ընդհանուր դրույթներն ու պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները և անվերապահորեն ընդունում է դրանք, անկախ նրանից՝ Հաճախորդը Ընկերության Ծրագրի Մասնակից է հանդիսանալու, թե ոչ։

1.2. Եթե ՀՀ օրենսդրության համաձայն, Մասնակցի տարիքը թույլ է տալիս, որ Մասնակիցը ինքնուրույն կնքի սույն պայմանագիրը և տա համապատասխան թույլտվությունները, Մասնակիցը, համապատասխան կոճակը սեղմելով, հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել է սույն Ընդհանուր պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները և անվերապահորեն ընդունում է դրանք։

1.3. Հաճախորդը հաստատում է նաև, որ Հաճախորդը տեղեկացրել է Մասնակցին սույն Ընդհանուր պայմաններով, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմաններով սահմանված Մասնակցին վերաբերող բոլոր պայմանների մասին։

2. ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2.1. Կողմերը հասկանում են, որ Ծրագիրը կրում է կրթական բնույթ։ Միևնույն ժամանակ, Կողմերը հասկանում են, որ Ծրագիրը չի հանդիսանում ՀՀ օրենսդրության համաձայն լիցենզավորման ենթակա կրթական ծրագիր։

2.2. Ընկերությունը գործում է և վճարում է հարկեր ՀՀ օրենսդրության համաձայն և ոչ մի պարտավորություն չի կրում պահպանելու օտարերկրյա օրենսդրության պահանջները, եթե Մասնակիցը կամ Հաճախորդը ՀՀ տարածքից դուրս են։

2.3. Ծառայությունները մատուցվում են առցանց ձևաչափով։ Հետևաբար, Հաճախորդը պատասխանատվություն է կրում ապահովելու, որ Մասնակիցը ունի անհրաժեշտ սարքեր և առացանց կապի հասանելիություն Ծրագրին մասնակցելու համար։

2.4. Ծրագիրը նախատեսված է 14 տարեկանից սկսած Մասնակիցների համար։ Հաճախորդը հաստատում է, որ Մասնակիցը համապատասխան տարիքի է։

2.5. Գրանցվելով Ծրագրին, Հաճախորդը և Մասնակիցը հասկանում և ընդունում են, որ գրանցումը ենթադրում է Մասնակցի մասնակցությունը Ծրագրի բոլոր դասըթանցներին, միջոցառումներին։ Մասնակցի բացակայությունը որևէ դասընթացից և/կամ միջոցառումից չի հանդիսանում վճարված գումարի վերադարձի հիմք։ Մասնակցի կողմից ամսական 1-ից ավել դասընթաց և/կամ միջոցառում բաց թողնելու դեպքում, Ընկերությունն իրավունք ունի դադարեցնել Ծառայությունների մատուցումը առանց վճարված գումարը ետ վերադարձնելու։ Ընկերությունը գիտակցում է, որ կարող են լինել բացառիկ դեպքեր բացակայության համար։ Խնդրում ենք այդպիսի բացառիկ դեպքերի մասին, հնարավորինս շուտ հայտնել Ընկերությանը՝ նամակ ուղարկելով dianabadeian@gmail.com հասցեին:

2.6. Եթե Մասնակիցը ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, Հաճախորդը պարտավորվում է դրա մասին առանձին հայտնել Ընկերությանը՝ նախօրոք էլեկտրոնային նամակ ուղարկելով dianabadeian@gmail.com հասցեով։ Եթե Ընկերությունը չի կարող ապահովել անհրաժեշտ պայմանները, Մասնակցի գրանցումը չեղարկում է։

3. ԾՐԱԳՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3.1. Մեկ ծրագրի արժեքն է 49 900 ՀՀ դրամ մեկ մասնակցի համար ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները։ Որոշակի դեպքերում կարող են կիրառվել զեղչեր՝ դոնորի և/կամ դպրոցի հետ համաձայնության պայմաններում։

3․2 Ծրագրին հասանելիություն ունենալու համար, Հաճախորդը պարտավոր է Կայքում լրացնել Ծրագրի գրանցման համապատասխան հայտի բոլոր դաշտերը և կատարել առցանց վճարում կամ ապահովել վճարման իրականացումը Վճարողի կողմից։ Վճարման նկարագրության մեջ Հաճախորդը նշում է Մասնակցի անունը և ազգանունը։

3.3. Եթե վճարումը կատարում է Վճարողը մեկ Մասնակցի համար, ապա վճարման նկարագրության մեջ Հաճախորդը նշում է Մասնակցի անունը և ազգանունը։ Մի քանի Մասնակցի համար վճարում կատարելու պարագայում, Վճարողը վճարման նկարագրության մեջ նշում է Մասնակիցների քանակը։

3.4. Բոլոր վճարումները կատարվում են անկանխիկ փոխանցմամբ։

3.5. Առցանց վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում Հաճախորդը կարող է դիմել Ընկերությանը՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ dianabadeian@gmail.com հասցեով:

3..6 Վճարման հետ կապված բոլոր բանկային ծախսերը և միջնորդավճարները կրում է Հաճախորդը և/կամ Վճարողը։

3.7. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի և/կամ Վճարողի վճարումների ուշացման, չեղարկման, ինչպես նաև վճարային այլ խնդիրների դեպքում։

3.8. Առցանց վճարումը ստանալուն պես, Ընկերությունը սկսում է Մասնակցի գրանցման գործընթացը՝ կապ հաստատելով Հաճախորդի հետ։ Ընկերությունն իրավունք ունի հավելյալ տեղեկություն հայցել Հաճախորդից Հաճախորդի և/կամ Մասնակցի և/կամ Վճարողի վերաբերյալ։ Հաճախորդը պարտավորվում է վավեր և ճշգրիտ տեղեկություն տրամադրել Ընկերությանը։ Հաճախորդը հաստատում է, որ ունի բոլոր իրավունքներն ու թույլտվությունները նման տվյալների տրամադրման և փոխանցման համար։

3.9. Եթե որևէ պատճառով Ընկերությունը մերժել է Մասնակցի գրանցումը և/կամ դադարեցնում է Ծառայությունների մատուցումը, ապա Ընկերությունը հնարավորինս շտապ գրավոր տեղեկացնում է Հաճախորդին դրա մասին:

3.10. Ընկերության կողմից վճարումը ստանալուց հետո և Մասնակցի գրանցման գործընթացը ավարտելուց հետո, Ընկերությունը ուղարկում է Հաճախոդին հաստատում Մասնակցի գրանցման վերաբերյալ։

3.11. Ցանկացած դեպքում Ընկերությունը իրավունք ունի որոշակի անձանց չմատուցել իր կողմից տրամադրվող Ծառայությունները և/կամ դադարեցնել դրանց մատուցումը, առանց որևէ լրացուցիչ բացատրության:

4. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ

4.1. Ծառայությունների մատուցման հետ կապված ցանկացած խնդրի կամ բողոքի մասին Հաճախորդը կարող է Ընկերությանը հայտնել գրավոր կարգով՝ dianabadeian@gmail.com էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելով:

5. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

5.1. Ծրագրի բովանդակությունը և կառուցվածքը, ինչպես նաև Կայքում առկա ողջ տեղեկատվությունը ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ Կայքի դիզայնը, տեսաձայնագրությունները, տեքստերը, գրաֆիկ պատկերները, լոգոները, ծրագիրը (այսուհետ՝ «Արդյունքներ») Ընկերության մտավոր սեփականությունն են և դրանց վերաբերյալ բացառիկ իրավունքները պատկանում են Ընկերությանը՝ կամ Ընկերությունն ունի դրանք օգտագործելու համապատասխան լիցենզիա կամ այլ իրավական հիմք: Վերոնշյալ Արդյունքները պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն կարող օգտագործվել երրորդ անձանց կողմից առանց Ընկերության թույլտվության:

5.2. Ընկերության կողմից մատուցվող ոչ մի Ծառայություն չի կարող վերարտադրվել, կրկնօրինակվել, վաճառվել կամ վերավաճառվել երրորդ անձնաց կողմից՝ առանց Ընկերության ուղղակի գրավոր համաձայնության:

5.3. Հաճախորդը ապահովում է, որ Հաճախորդը և/կամ Մասնակիցը հասանելիություն չտան Ծրագրի բովանդակությանը երրորդ անձանց։ Նման դեպքում, Ընկերությունն իրավունք ունի պահանջելու բոլոր վնասների (իրական վնաս և բաց թողնված օգուտ) փոխհատուցումը։ Մասնավորապես՝ Հաճախորդը ապահովում է, որ Մասնակցին տրամադրվող ընթերցանյութերը չտրամադրվեն երրորդ անձանց։ Ընթերցանյութերի տարածման, կորստի ինչպես նաև երրորդ անձանց կողմից դրանց անօրինական ստացման դեպքում Հաճախորդը պարտավորվում է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը՝ ծանուցում ուղարկելով dianabadeian@gmail.com էլ․ հասցեին։ Մինչև նշված ծանուցման ուղարկումը, Ծրագրի Ընթերցանյութերի օգտագործման հետ կապված բոլոր գործողությունները համարվում են կատարված Վերջնական օգտագործողի կողմից:

6. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

6.1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների համար:

6.2. Սույն Ընդհանուր պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով տարբերակների նկատմամբ:

6.3. Կողմերի միջև ծագող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:

6.4. Կողմերի միջև առաջացած վեճերի լուծումը հանձնվում է ՀՀ իրավասու դատարանին:

6.5. Ընդհանուր պայմանները կարող են թարմացվել և/կամ փոփոխվել (այսուհետ համատեղ՝ «թարմացում», «թարմացված») ցանկացած ժամանակ՝ դրանց թարմացված տարբերակը Կայքում հրապարակելու միջոցով: Ընդհանուր պայմանների թարմացված և/կամ փոփոխված տարբերակը հրապարակելուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է Պայմանների փոփոխված տարբերակին Հաճախորդի համաձայնություն:

6.6. Եթե Հաճախորդը ցանկանում է Ընդհանուր պայմանների թարմացման վերաբերյալ անհատական ծանուցում ստանալ, խնդրում ենք դրա մասին հայտնել Ընկերությանը՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ dianabadeian@gmail.com հասցեով: Ընդհանուր պայմանների թարմացման վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է Ընդհանուր պայմանների փոփոխված տարբերակին Հաճախորդի համաձայնություն: Թարմացված Ընդհանուր պայմանների հետ համաձայն չլինելու դեպքում, Հաճախորդը հայտնում է Ընկերությանը Ծառայությունների մատուցումից հրաժարվելու մասին՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ dianabadeian@gmail.com հասցեով։ Այս պարագայում չմատուցված Ծառայությունների դիմաց վճարված գումարը վերադարձի ենթակա չէ։

6.7. Ամեն դեպքում Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել մատուցվող Ծառայություններից և պահանջել ջնջել համապատասխան անձնական տվյալները Ընկերության համակարգից:
© All rights reserved
2019 - 2024

Մենք հանդես ենք եկել Climate Uturn անվանմամբ վերջին 5 տարիների ընթացքում։
Վերանվանվել ենք 2024 թվականի սեպտեմբերին՝ դառնալով Oogway։

Գաղտնիության քաղաքականություն
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Made on
Tilda