Քննարկում 2։ Քնի միջավայր
Նկարը՝ Ջեքի Մորիս, «Պատմի՛ր ինձ մի վիշապ»
Մուտք
Հանդիպումը սկսե՛ք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսե՛ք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը և թե ինչն է նրանց ամենաշատը գրավել ընթերցանյութի մեջ՝ միգուցե մի դեպք, կամ անձ, կամ միտք։ Մարզիչը կարող է առաջինը օրինակ ծառայել։ Այդ ժամանակ մարզիչը նաև նշում է ուսանողների ներկայությունը։ Սա չպետք է տևի ավելի քան 3-5 րոպե։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
0. Վերհիշում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Կառուցողական մտածողություն
Տևողություն՝ 5 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    Մարիզչը տալիս է ուսանողներին ընթերցանյութի հղումը և խնդրում, որ գնան ու հիշեն բոլոր քնին վերաբերվող լուծումները, որոնք կարդացել են։


    Այդ լուծումները հավաքելուց հետո, մարզիչը առաջարկում է ուսանողներին դրանք դասակարգել երեք դասերով՝

    • Համակարգային լուծում
    • Բիզնես լուծում (product)
    • Գիտական/թեորետիկ լուծում

    Սա արվում է Միրոյում, որտեղ մարզիչը լրացնում է ուսանողների տարբերակները (դրանք պետք է համապատասխանեն ուղղորդումներին)։

  • Ուղղորդումներ

    Բիզնես-լուծում՝

    • Eight sleep
    • Hug machine
    • Moondream
    • Ծանր վերմակներ

    Համակարգային լուծում՝

    • Բրիտանացի հեծանվորդների թիմը

    Գիտական/թեորետիկ լուծում՝

    • Միջավայրային ազդակների կառավարում
    • Oքսիտոցին
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ ինֆորմացիայի դասակարգում, կառուցաողական պատկերացում տվյալների մասին, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

Օրվա դերը

Դպրոցից հետո գալու են համալասարանական տարիները, երբ ձեր պատասխանատվությունը նույնպես մեծանում է, և ձեզ պետք է թե՛ ժամանակի ճիշտ կառավարում, թե՛ առողջ քուն։ Այս քունը քննարկելու ենք այս տեսանկյունից։

1. Քննարկում-Վարժություն (շարունակություն)
Թիրախավորվող հմտություններ
Ստեղծագործականություն, Խնդիրների լուծում
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    Հիշում եք նախկին քննարկման ժամանակ դուրս էիք բերել ձեր ընկերոջ ժամանակի վատ կառավարման, միջավայրի և այլ խնդիրներ, որոնք ազդում էին նրա քնի վրա։


    Հիմա արդեն ավարտում եք դպրոցը, սկսում նոր կյանք՝ ավելի շատ պատասխանատվություններով։


    Պատկերացրե՛ք, որ ձեր ընկերոջ իրավիճակից ոգեշնչված և իմանալով, որ նրա նման բազում մարդիկ նույնպես հանդիպում են այս խնդիրներին, դուք որոշել եք առաջարկել դպրոցին վերջին կիսամյակում ավելացնել լավ քնի և օրվա ժամանակը ճիշտ կառավարելու դաս։ Այս դասը պետք է նախապատրաստի ուսանողական տարիներին, երբ դուք ավելի լավ պետք է կառավարեք ձեր ժամանակը։


    Դպրոցի տնօրենը համաձայնել է, բայց ձեզնից ցանկանում է ստանալ դասի պլան՝ ի՞նչ եք սովորեցնելու ապագա ուսանողներին։


    Հիմա, որպես քնի և օրվա ժամանակը ճիշտ կառավարելու գիտակներ, դուք պետք է կազմեք ցուցակ այն ամենի մասին, ինչ սովորեցնելու եք ուսանողներին՝ կենտրոնացումը դնելով խորհուրդների և կանոնների վրա, որոնց պետք է հետևեն։


    Հիմա եկեք 4 րոպեում բոլորով արագ կազմենք դա։


    Մարզիչը կիսում է Միրոն և սկսում լրացնել ուսանողների խորհուրդները։

  • Ուղղորդումներ

    Որոշ խորհուրդներ՝


    • Սահման՛եք առաջնահերթություններ և նախ կենտրոնացե՛ք ամենակարևոր առաջադրանքների վրա։
    • Ստեղծե՛ք իրատեսական օրվա պլան հաշվի առնելով, որ նրանց պետք է նաև հանգիստ:
    • Բաժանե՛ք մեծ առաջադրանքները ավելի փոքր մասերի, և աշխատե՛ք կարճ ընդմիջումներով։
    • Նվազեցրե՛ք ուշադրությունը շեղող հանգամանքները, օրինակ՝ անջատե՛ք հեռախոսը:
    • Խուսափե՛ք հետաձգումից, և գործերը շուտ սկսե՛ք՝ վերջին րոպեին սթրեսից և շտապելուց խուսափելու համար:
    • Սահմանափակե՛ք էկրանի օգտագործման ժամանակը քնելուց 30 րոպե առաջ։
    • Հաջորդ օրվա պլանը գրե՛ք նախորդ օրվա երեկոյան՝ առավոտյան սթրեսը քչացնելու համար:
    • Սահմանե՛ք հետևողական քնի ռեժիմ՝ փորձե՛ք քնել և արթնացել ամեն օր միևնույն ժամանակ՝ ավելի լավ հանգստանալու համար:
    • Պլանավորե՛ք ընդմիջումներ՝ հանգստանալու և ամբողջ օրվա ընթացքում լիցքավորվելու համար:
    • Ձեռք բերե՛ք ֆիզիկական ակտիվություն։ Ներառե՛ք թեթև վարժություններ՝ էներգիան բարձրացնելու և քնի որակը բարելավելու համար:
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ լուծումներ մտածել իրավիճակի բարելավման համար, և այլն։

    Այս վարժությունը Միրո հարթակով ամփոփելու կարիք չկա։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ստեղծագործականություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրե՛ք, որ ձեր նոր ընդունված համալսարանը՝ հասկանալով քնի կարևորությունը ուսանողների համար, որոշել է ստեղծել քնի սենյակ, որտեղ ուսանողները կարող են քնել ու հանգստանալ օրվա ընթացքում՝ երբ զգում են դրա կարիքը։

    Համալսարանը վարձել է ձեզ՝ որպես քնի մասնագետի, որ ստեղծեք այդ սենյակը։

    Հիմա ձեզնից յուրաքանչյուրը վերցնում է գրիչ/մատիտ և թուղթ, և գծագրում այդ սենյակը։ Հիշե՛ք ընթերցանյութից միջավայրի պայմանների մասին և ստեղծե՛ք կատարյալ սենյակ քնի համար։

    Դրա համար ունեք 3 րոպե։ Ձեր նկարները ուղարկելու եք մեր տելեգրամ չատ։

    Մարզիչը պահում է թայմերը և սպասում ուսանողների նկարներին։

    Յուրաքանչյուր ուսանող, ով ուղարկել է նկար բացատրում է այն 30 վայրկյան տևողությամբ։ Մարզիչը բացում է նրա նկարը էկրանին, կիսում այն և պահում թայմեր։
  • Ուղղորդումներ
    Միջավայրային պայմաններ՝

    • Ջերմաստիճան. ոչ շատ տաք, ոչ շատ ցուրտ՝ 15,6-19,4°C:
    • Լռություն․ ականջի խրոցակներ կամ սպիտակ աղմուկի սարք։
    • Մթություն․ ցանկացած լույսից խուսափել՝ վարագույրներով կամ աչքի դիմակով։ Ունենալ հեռխոսները ապահով դնելու գոտի։
    • Հարմարավետություն․ Լավ ներքնակներ ու բարձեր, փափուկ սավաններ ու վերմակներ:
  • Հարց-Ամփոփում
    Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ կարճ ժամանակում նոր գաղափարի ստեղծում, կարճ ժամանակում այդ գաղափարի ներկայացում, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրե'ք, որ Կրթության և Գիտության Նախարարությունը ուսանողների քունը երկարացնելու համար որոշում է կայացրել, որ դասերը պետք է սկսվեն ժամը 10-ից։

    Եկե'ք քննարկենք մի քանի հարց՝

    1․ Սա ճի՞շտ որոշում է։ Ինչպե՞ս ենք հասկանում սա ճիշտ որոշում է, թե ոչ։




    2․ Ի՞նչու սա կարող է չազդել ուսանողների քնի երկարության վրա։


























    3․ Ի՞նչ ռիսկեր կան այս որոշման մեջ։


    Ուսանողները կիսում են իրենց մտքերը՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ առանձին։

    Յուրաքանչյուր պատասխանից հետո մարզիչը կիսում է համապատասխան հարցի ուղղորդումը։
  • Ուղղորդումներ
    1․ Որոշելու համար, թե արդյոք լուծումն արդյունավետ է, մենք պետք է հաշվի առնենք և՛ դրա նպատակը, և՛ դրա արդյունքները: Արդյո՞ք լուծումն անդրադառնում է այն խնդրին, որը նախատեսված է լուծել: Օրինակ, այս դեպքում նպատակն այն է, որ ուսանողները ավելի շատ քնեն։ Մենք պետք է հարց տանք՝ արդյո՞ք դա իսկապես լավագույն միջոցն է այդ նպատակին հասնելու համար: Լուծումները գնահատելիս միշտ ուսումնասիրե՛ք նպատակի և արդյունքի կապը։

    2․ Այս լուծումը կարող է անարդյունավետ լինել մի քանի պատճառներով՝

    • Ուսանողները կարող են այնուամենայնիվ ուշ քնել տնային առաջադրանքների կամ շատ դասերի պատճառով, և ավելի ուշ դասը սկսելը չի փոխի քնի քանակը:
    • Ավելի ուշ արթնանալը կարող է հանգեցնել դանդաղկոտության՝ ուսանողներին ավելի հոգնած դարձնելով ամբողջ օրվա ընթացքում:
    • Ավելի ուշ սկսելը նշանակում է ավելի ուշ ավարտել, և դասապատրաստումը սկսել ավելի ուշ քան առաջ:
    • Եթե ուսանողը պետք է համալսարանում լինի ժամը 10-ին, նա պետք է արթնանա համարյա նույն ժամին ինչ առաջ, քանի որ այս դեպքում նրա ճանապարհը ավելի դանդաղ է լինելու՝ խցանումների պատճառով։ Սա փորձարկվել է Հայաստանում «Այբ» դպրոցի կողմից:

    3. Ռիսկերը դիտարկելիս մենք դիտարկում ենք անցանկալի հետևանքներն ու կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են առաջանալ: Օրինակ, ավելի ուշ մեկնարկի ժամանակը կարող է խաթարել հաստատված առօրյան կամ ազդել ընտանեկան գրաֆիկի վրա: Բացի այդ, մենք պետք է հաշվի առնել ավելի լայն ազդեցությունները, ինչպիսիք են տրանսպորտային խնդիրները։ Այս քաղաքներից եկող ուսանողները կարող են տրանսպորտի խնդիր ունենալ նոր ժամին տեղափոխվելու հետ։ Կամ համալսարանում աշխատող մարդիկ, իրենց աշխատանքային օրերը պետք է ուշ սկսեն և ուշ ավարտեն։
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ որոշում կայանցնելուց ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, ինչպես հասկանալ ինչ որ բան լավ է, թե վատ, տեսնել մեծ պատկերը, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

4. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, Ինքնահասկացում
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Պատկերացրե՛ք, որ նախարարությունը որոշել է ընդունել օրենք՝ դասերը առավոտյան 8-ին սկսելու մասին։ Սակայն մինչև այն ընդունելը դուք՝ որպես նախարար, պարտավոր եք համաձայնություն ստանալ համալսարանների դեկաններից։

    Դուք գիտեք, որ նրանք դժգոհ են լինելու, քանի որ աշխատանքային օրը շուտ է սկսվելու։ Դա շատ դժվար հանդիպում է լինելու ձեզ համար, և պետք է դրան մտովի նախապարտաստվեք։

    1․ Երբ մտնեք սենյակ, ի՞նչ միջավայր ու արձագանք եք ակնկալում։ Ի՞նչ եք զգալու։

    Ուսանողները պատասխանում են և մարզիչը կիսում է ուղղորդումները։

    2․ Մտավոր պատրաստությունը այսպիսի իրավիճակներում կարևոր է։ Եկե՛ք միասին հիմա մտածեք, որ այս արտահայտությունները թունավորում են մեր միտքը, և մենք պետք է մտածենք հակաթույնը։ Օրինակ՝ բարդ կլինի, բայց կդիմանամ։ Եկե՛ք բոլորի համար այս օրինակով մտածենք մտավոր պատրաստության արտահայտություններ։

    Ուսանողները պատասխանում են և մարզիչը կիսում է ուղղորդումները։
  • Ուղղորդումներ
    1․ Միջավայր/արձագանք/զգացում՝
    • Դժվար է լինելու
    • Չեն լսի
    • Միանգամից կմերժեն
    • Իմ նկատմամբ կոպիտ կլինեն
    • Ինձ կտեսնեն որպես թշնամի


















    2․ Մտավոր պատրաստություն

    Արտահայտությունների օրինակներ՝
    • Լսելու եմ բազում մերժումներ, բայց դա նորմալ է
    • Ինձ կարող է չլսեն, բայց ոչինչ, այլ կերպ կփորձեմ

    Հիմնական գաղափար՝
    Եթե նրանք դեմ են գաղափարին, չի նշանակում, որ դեմ են ինձ։

    Շատ դեպքերում մեզ թվում է թե մեր աշխատանքին, գաղափարին, արարքին ուղղված քննադատությունը ուղղված է անձնապես մեզ, որը այդպես չէ։ Պետք չէ թույլ տալ, որ դա ազդի ձեր ընկալման վրա։
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ մտավոր պատրաստում կարևոր հանդիպումների, մերժման ընդունում, անհատին և նրա արարքին ուղղված քննատադությունների տարբերակում, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

Made on
Tilda