Քննարկում 3։ Քնի հիգիենա
Նկարը՝ Ջոն Սինգեր Սարջենթ, «Երկու կին քնած ուռիների տակ դրված նավակում», 1889 թ.
Մուտք
Հանդիպումը սկսե՛ք ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսե՛ք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը և թե ինչն է նրանց ամենաշատը գրավել ընթերցանյութի մեջ՝ միգուցե մի դեպք, կամ անձ, կամ միտք։ Մարզիչը կարող է առաջինը օրինակ ծառայել։ Այդ ժամանակ մարզիչը նաև նշում է ուսանողների ներկայությունը։ Սա չպետք է տևի ավելի քան 5 րոպե։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
0. Վերհիշում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Կառուցողական մտածողություն
Տևողություն՝ 5 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում

    Մարիզչը տալիս է ուսանողներին ընթերցանյութի հղումը և խնդրում, որ գնան ու հիշեն բոլոր քնին վերաբերվող լուծումները, որոնք կարդացել են։


    Այդ լուծումները հավաքելուց հետո, մարզիչը առաջարկում է ուսանողներին դրանք դասակարգել երեք դասերով՝

    • Համակարգային լուծում
    • Բիզնես լուծում (product)
    • Գիտական/թեորետիկ լուծում

    Սա արվում է Միրոյում, որտեղ մարզիչը լրացնում է ուսանողների տարբերակները (դրանք պետք է համապատասխանեն ուղղորդումներին)։

  • Ուղղորդումներ

    Բիզնես-լուծում՝

    • Timeshifter
    • F.lux

    Համակարգային լուծում՝

    • NASA-ի տիեզերագնացների քնելու սենյակները

    Գիտական/թեորետիկ լուծում՝

    • Ցիրկադային ռիթմի կիրառություն
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ ինֆորմացիայի դասակարգում, կառուցողական պատկերացում տվյալների մասին, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

Օրվա դերը

Մենք այսօր անցնելու ենք տարբեր մարդկանց կյանքերով և փորձելու լուծել նրանց քնի խնդիրները՝ տարբեր ոլորտներում և կյանքի տարբեր ժամանակներում։

1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Ստեղծագործականություն, Քննադատական մտածողություն
Տևողություն՝ 20 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    ՄԱՍ 1

    Շատ մասնագիտություններ պահանջում են հերթափոխով աշխատանք՝ թե՛ ցերեկային, թե՛ գիշերային։ Սա նշանակում է, որ մարդիկ հաճախ չեն կարողանում հետևողական ու լավ գիշերային քուն ունենալ: Ամենաշատ տուժած խմբերից են բժիշկները, որոնք կանոնավոր կերպով աշխատում են գիշերային հերթափոխով։ Որպես հետևանք, նրանց առողջությունն ու կենտրոնացումը նվազում է պատշաճ քնի և վերականգնման բացակայության պատճառով:

    Պատկերացրե՛ք, որ Առողջապահության նախարարությունը ձեզ վարձել է այնպիսի լուծումներ գտնելու համար, որոնք կարող են օգնել բժիշկներին քչացնել բացակայող քնի հետևանքները: Նրանք նկատել են, որ բժիշկների ուշադրությունն ու առողջությունը վատթարանում է, և նրանք ձեր օգնության կարիքն ունեն՝ ուղիներ գտնելու՝ որպեսզի բժիշկները կարողանան պատշաճ կերպով վերականգնվել՝ չնայած իրենց հերթափոխային աշխատանքին: Եկե՛ք գաղափարներ մտցնենք, թե ինչպես լուծել այս խնդիրը:

    Ունենք 4 րոպե մտագրոհի համար։

    Մարզիչը կիսում է ուղղորդումները։

    ՄԱՍ 2

    Նախարարությանը դուր եկավ հավելվածի գաղափարը: Այժմ դուք պետք է ծրագրավորողներին ուղղորդեք, թե ինչ պետք է անի հավելվածը:

    Բժիշկը հավելվածին տալիս է իր գրաֆիկը, ըստ որի հավելվածը տալիս է խորհուրդներ։

    Ի՞նչը պետք է կանխագուշակի հավելվածը և ի՞նչ հրահանգներ պետք է տա բժիշկներին, որպեսզի օգնի նրանց ավելի արագ վերականգնվել և իրենց ավելի լավ զգալ՝ չնայած հերթափոխային աշխատանքին:

    Ունեք 3 րոպե սա քննարկելու համար։ Կարող եք օգտվել ընթերցանյութերից՝ հրահանգներ դուրս բերելու համար։

    Մարզիչը պահում է թայմեր։ 3 րոպեից ուսանողները ներկայացնում են իրենց գաղափարները։

    Մտագրողի գաղափարները գրվում են Miro հարթակում, ապա կիսվում են ուղղորդումները։
  • Ուղղորդումներ
    ՄԱՍ 1

    Հնարավոր լուծումներ.
    • Հիվանդանոցներում բժիշկների համար նախատեսված հատուկ սենյակներ՝ հերթափոխի միջև ընկած ժամանակահատվածում քնելու համար՝ արագ վերականգնման հարմարավետ պայմաններով:
    • Հավելված/ծրագիր (ինչպես Timeshifter հավելվածը), որն առաջարկում է ուղեցույց, թե ինչպես վերահսկել միջավայրային գործոնները, ինչպիսիք են լույսը, ջերմաստիճանը և ձայնը՝ հերթափոխային աշխատանքի ազդեցությունը առողջության և ուշադրության վրա նվազեցնելու համար:
    • Հերթափոխի ճկունություն, որոնք բժիշկներին թույլ են տալիս հերթափոխով կատարել ցերեկային և գիշերային հերթափոխերը այնպես, որ նվազագույնի հասցվի հոգնածությունը:
    • Ապաքինման ընդմիջումների տրամադրում հերթափոխի ժամանակ, որտեղ բժիշկները կարող են հանգստանալ և վերականգնվել նախքան իրենց աշխատանքը շարունակելը:


    ՄԱՍ 2

    • Հավելվածը կկանխատեսի հոգնածության/մտքի մթագնածության ժամանակները՝ հիմնվելով բժշկի հերթափոխի ժամանակացույցի վրա և խորհուրդ կտա վերականգնման ռազմավարություններ:
    • Այն խորհուրդ կտա, թե երբ օգտագործել կոֆեինը՝ առավելագույն զգոնությունը բարձրացնելու համար, և երբ խուսափել կոֆեինից՝ հետագայում հանգիստ քուն ապահովելու համար:
    • Հավելվածը կառաջարկի լույսի աղբյուրին նայել առանցքային պահերին՝ իրենց ցիրկադային ռիթմը վերականգնելու համար:
    • Այն կօգնի բժիշկներին հարմարեցնել իրենց քնելու միջավայրը՝ առաջարկելով սենյակի օպտիմալ ջերմաստիճան, լույսի կարգավորումներ և աղմուկի վերահսկում ավելի լավ քնի համար:
    • Հավելվածը կարող է խորհուրդ տալ քնելու ժամանակացույցեր՝ հիմնված հերթափոխի ժամանակացույցի վրա։ Սա կօգնի բժշկին հասկանալ հերթափոխից ինչքան շուտ քնի, և հերթափոխի ընթացքում երբ է խորհուրդ տրվում կարճ քունը։
  • Հարց-Ամփոփում
    Եկե'ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ կարճ ժամանակում լուծումների մշակում, գիտելիքի կիրառություն կոնկրետ իրավիճակում, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակ, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

2․1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Մեկ այլ մարտահրավերային ուղղություն է առցանց աշխատանքը։ Ի՞նչ եք կարծում՝ քնի վերաբերյալ ի՞նչ են առաջանում առցանց աշխատողների մոտ։

    Ուսանողները 1-2 րոպեում կիսում են իրենց կարծիքները, ապա մարզիչը կիսում է ուղղորդումը, եթե կա կարիք։

    Պատկերացրե'ք, որ դուք աշխատում եք մի ընկերությունում, որի աշխատանքը ամբողջությամբ առցանց է։ Ընկերությունը նկատել է, որ շատ աշխատակիցներ բավականաչափ չեն քնում աշխատանքի և անձնական կյանքի միջև մշուշոտ սահմանների պատճառով:

    Հիմա եկե՛ք անենք մտագրոհ ու գտնենք լուծումներ։ Ի՞նչ կարող է ընկերությունը անել իր կողմից, որպեսզի առցանց աշխատողները չթողնեն աշխատանքը գիշերվան և բավականաչափ ու բարձր որակով քնեն:

    Դուք ունեք 3 րոպե գաղափարներ քննարկելու համար: Մարիզչը լսում է ուսանողներին, լրացնում նրանց գաղափարները Միրո հարթակում, և կիսում ուղղորդումները։


  • Ուղղորդումներ
    Առցանց աշխատողներից շատերը պայքարում են իրենց աշխատանքային կյանքի և անձնական կյանքի միջև հստակ տարբերակումը ու հավասարակշռությունը պահպանելու համար, հատկապես երբ աշխատում են տանից: Նրանք չունեն աշխատանքային օրվա հստակ ավարտ, ինչը ազդում է օրվա ընթացքում արդյունավետ մնալու նրանց ունակության վրա, քանի որ ի տարբերություն 8 ժամանոց աշխատանքի, նրանք օրվա մեջ ունեն 24 ժամ աշխատելու համար: Նրանք կարող են ընթացքում շեղվել, անցնել ուրիշ գործերով, բայց որպեսզի հասցնեն աշխատանքը՝ չքնեն ու անեն այն։ Սա աճող մտահոգություն է շատ առցանց աշխատողների և նրանց գործատուների համար:

    ***

    Ընկերության հնարավոր քայլեր՝
    • Տնային գրասենյակի ձևավորում․ Գրասենյակում աշխատողները ունեն հարմար պայմաններ չհոգնելու ու հանգիստ աշխատելու համար, ինչը առցանց աշխատողը կարող է չունենալ։ Կարելի է օգնել կամ տրամադրել հարմարավետ աթոռ կամ գրասեղան՝ աշխատանքը հարմար դարձնելու և ուշ ժամին քնելու հավանականությունը նվազեցնելու համար:
    • Քնի և առողջության հետ կապված խորհրդատվություններ. Կարելի է համագործակցել փորձագետների կամ հոգեբանների հետ, որոնք կօգնեն կառավարել սթրեսը և բարելավել քնի ռեժիմը աշխատողների համար:
    • Տրամադրել քունը լավացնող նյութեր. Տրամադրել որակյալ ներքնակները կամ մթնեցնող վարագույրներ, որպես աշխատանքի ընդունվելու նվեր կամ հավելումներ:
    • Հստակ աշխատանքային ժամերի սահմանները. Սահմանել հստակ աշխատանքային ժամեր և խրախուսել դուրս գալ որոշակի ժամին։
  • Հարց-Ամփոփում
    Եկե'ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ նայել խնդրի լուծմանը համակարգի տեսանկյունից, ոչ թե անձնական; գնահատել իրավիճակը, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։
2.2․ Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատադկան մտածողություն
Տևողություն՝ 10 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Թեև ընկերությունները կարող են շատ բան անել օգնելու համար, պատասխանատվության մի մասն ընկնում է հենց աշխատողների վրա: Հիմա եկե՛ք մտածենք, թե ինչ կարող են անել մարդիկ, որպեսզի ավելի լավ կառավարեն իրենց աշխատանքային օրը և խուսափեն մինչև ուշ գիշեր աշխատելուց: Յուրաքանչյուրիցդ կուզեմ լսել մեկ խորհուրդ, որ կտաք առցանց աշխատանքի պատճառով դժվարություններ ունեցող մարդուն։

    Մարզիչը լսում է յուրաքանչյուրի խորհուրդները, և լրացնում դրանք Միրոյում։


  • Ուղղորդումներ
    Խորհուրդներ կարող են լինել՝
    • Սահմանել ամենօրյա գրաֆիկ/ռեժիմ
    • Օգտագործել ժամանակի կառավարման տեխնիկա, օրինակ՝ Pomodoro-ն՝ օրվա ընթացքում կենտրոնացած մնալու համար: Այս տեղխնիկայով դուք աշխատում եք 25 րոպե, և հանգստանում 5 րոպե։
    • Խուսափել ցերեկը շեղող բաներից՝ սոցիալական մեդիայից և անձնական՝ ոչ կարևոր գործերից՝ արդյունավետ մնալու և աշխատանքը գիշերվան չթողնելու համար:
    • Կանոնավոր ընդմիջումներ կատարեք՝ հոգնածությունը կանխելու համար։
    • Դուրս գալ աշխատանքային սարքերից սահմանված ժամին և պահել խիստ սահմաններ նույնիսկ եթե չեք հասցնում։
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ մտնել դիմացինի իրավիճակի մեջ, տալ օգտակար խորհդուրդներ խնդրի վերաբերյալ, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

3. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննադատական մտածողություն
Տևողություն՝ 15 րոպե
  • Առաջադրանքի ներկայացում
    Վերջին չորս շաբաթվա ընթացքում մենք խոսել ենք քնի մասին տարբեր տեսանկյուններից՝ ինչպես է այն ազդում մեր առողջության, արդյունավետության և առօրյայի վրա: Բայց այսօր ուզում եմ խորանանք և մտածենք ավելի մեծ հարցի մասին. ինչո՞ւ ենք մենք, որպես հասարակություն, նորմալ համարում քնից ժամանակ գողանալը։ Մենք ժամանակ չենք գողանում սիրելի աշխատանքից կամ սիրելի մարդկանց հետ ժամանակ անցկացնելուց: Մենք մինչև ուշ կմնանք ֆիլմ դիտելու, սոցիալական ցանցերում լինելու կամ փարթիի գնալու համար, բայց նույնը չենք անի քունը ապահովելու համար:

    Եկե՛ք փորձենք մտածել՝

    • Ինչո՞ւ ենք մենք քունը դարձնում աշխատանքից, սոցիալական իրադարձություններից կամ զվարճանքից ավելի քիչ կարևոր բան:
    • Ո՞ր մշակութային, սոցիալական կամ անձնական համոզմունքներն են ստիպում մեզ զգալ, որ նորմալ է քունը զոհաբերելը:
    • Կարծու՞մ եք, նորմալ է կանոնավոր կերպով նվազեցնել քունը: Ինչո՞ւ, թե՞ ոչ։

    Այս հարցը չունի մեկ ճիշտ պատասխան, ուստի ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը քննադատաբար մտածի այն մասին, ինչին հավատում է
  • Ուղղորդումներ
    Մենք հաճախ մտածում ենք, որ քունը պակաս կարևոր է, քանի որ այն այդքան արդյունավետ կամ հետաքրքիր չի թվում, որքան աշխատանքը, ընկերների հետ շփվելը կամ զվարճալի բան անելը, օրինակ՝ ֆիլմ դիտելը կամ տեսախաղեր խաղալը: Քունը հանգիստ է և պասիվ, ուստի հեշտ է զգալ, որ մենք «ժամանակ ենք վատնում», երբ կարող ենք այլ բան անել: Բացի այդ, մենք կարող ենք ճնշում զգալ զբաղված մնալու համար, ինչպես օրինակ՝ պետք է շարունակենք աշխատել նպատակներին հասնելու կամ ուրիշների հետ համեմատական բարձր պատկերը պահելու համար: Երբեմն մենք մտածում ենք, որ կարող ենք ավելի ուշ «լրացնել» քունը, ուստի մենք այն զոհում ենք այն բաների համար, որոնք տվյալ պահին ավելի հրատապ կամ զվարճալի են թվում:

    Որոշ մշակույթներ և հասարակություններ մեզ սովորեցնում են, որ զբաղված լինելը կամ շատ աշխատելը հաջողության գրավականն է: Մենք նաև տեսնում ենք, որ մարդիկ սոց․ ցանցերում ուշ ժամերին են մնում, և կարող է թվալ, որ մենք պետք է նույնը անենք, որպեսզի բոլորից հետ չմնանք: Սա ստիպում է կարծել, որ նորմալ է բաց թողնել քունը՝ ավելի շատ աշխատելու կամ ավելի սոցիալական լինելու համար:

    Բայց քնից ժամանակ գողանալը նորմալ չէ, քանի որ մեր մարմնին և ուղեղին անհրաժեշտ է բավականաչափ քուն՝ առողջ մնալու համար: Պարբերաբար բավականաչափ չքնելը կարող է մեզ հոգնեցնել, սթրեսի ենթարկել և ազդել մեր մտավոր ունակությունների վրա: Նույնիսկ եթե ուշ արթուն մնալը նորմալ է թվում, դա կարող է ժամանակի ընթացքում խնդիրներ առաջացնել:
  • Հարց-Ամփոփում
    Եկե՛ք պատասխանենք երկու կարճ հարցի՝
    - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
    - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

    Ուղղորդում՝ հարցին նայել տարբեր տեսանկյուններից (անձնական, մշակութային, և այլն), մտածել լայն հարցերի ուղղությամբ, և այլն։

    Մարզիչը բացում է Միրո հարթակը, և գրում ուսանողների հիմնական մտքերը։

❗MIRO reminder !

Made on
Tilda