Մտագրոհ-Ամփոփում
Ողջո՜ւյն, այսօրվա նյութը մի քիչ տարբերվում է մյուսներից և բաղկացած է 2 մասից՝
1․ Ինքնանդրադարձ

Ժամանակը՝ 5 րոպե
2․ Ընթերցանյութերի կրկնություն և «Բարեկեցության Նախարարություն» պլանավորում

Ժամանակը՝ 30 րոպե
Մեր վերջին քննարկումը լինելու է մտագրոհ-ամփոփում, որտեղ մենք կիրառելու ենք մեր ամբողջ սովորածը՝ ընթերցանյութերի գիտելիքները, քննարկումների հմտություններն ու արժեքները, <<Բարեկեցության Նախարարություն>> կառուցելու համար։

Կառուցելու գործընթացը սկսելու ենք հենց հիմա՝ այս ընթերցանյութի միջոցով։ Հիմա սկսելու ենք վերանայել նախկին նյութերը և հարցերի պատասխանելու միջոցով կառուցել մեր համայնքը։
Մաս 1. Ինքնանդրադարձ
Դու արդեն 4 շաբաթ է, ինչ անցնում ես այս մոդուլը։ Արի՛ անենք փոքրիկ ինքնանդրադարձ քո հմտություններին ու գիտելիքներին նույնպես՝ պատասխանելով 3 կարճ հարցի։ Սա կօգնի, որպեսզի հասկանաս քո ձեռքբերումները։
Ո՞ր հմտություններն ես ամենաշատը զարգացրել։ Ընտրի՛ր 3 տարբերակ։
Ո՞ր թեմաներն են ամենաշատը տպավորվել։ Ընտրի՛ր 5 կամ ավելի տարբերակ։
Լրացրո՛ւ քո տվյալները։
Սա մեզ օգնում է նաև հանձնարարական նամակ (recommendation letter) կազմելիս։
Քո մոդուլը
Քո խումբը

✅Ուռա՜, դու արագ ավարտեցիր մաս 1-ը😃

Մաս 2. Կառուցում ենք նախարարությունը
Պատկերացրու՛, որ Հայաստանում կյանքի որակը բարձրացնելու համար պետք է բացես Բարեկեցության նախարարություն։ Որպես այս նախարարության ղեկավար, դու պատասխանատու կլինես մարդկանց կյանքի բարելավման վերաբերյալ շատ կարևոր որոշումներ կայացնելու համար՝
  • Ի՞նչ բաժիններ կունենա նախարարությունը,
  • Ինչո՞ւ քունը պետք է լինի այդ բաժիններից մեկը,
  • Ինչպե՞ս ես ընտրելու բաժինների ղեկավարներին,
և այլն։

Այս և այլ բազում հարցերի պատասխանները քեզ կօգնեն կառուցել քո նախարարությունը։
Սկսելուց առաջ, արի՛ գնանք և նորից նայենք մեր ընթերցանյութերը, թղթի վրա վերցնենք նոթեր նրա մասին, թե ինչն է մեզ ամենաշատը դուր եկել։
Քեզ համար պատրաստել ենք հարցեր, որոնց պատասխանելով դու կստանաս կատարյալ համայնքի պլանը։ Հանդիպման ժամանակ մարզիչը ձեր խմբի հետ կկիսի Վայոց Ձորի մոդելը, որը ստացվել է ձեր բոլորի գաղափարների միավորումից։ Հանդիպումը կշարունակեք հենց այդ մոդելով։ Սակայն քո հետաքրքիր գաղափարների համար դու կստանաս հավելյալ միավորներ 😄

Բայց որպեսզի դա կարողանանք կազմակերպել, անհրաժեշտ է ուղարկել ներքևում կցված հարցերի պատասխանները մինչև քեզ տրված վերջնաժամկետը։


Մտքում պահի՛ր, ինչքան շատ հետաքրքիր և աշխատող տարբերակներ գրես յուրաքանչյուր հարցի համար, այդքան քո ստացած միավորները բարձր կլինեն։ Այդ միավորների շնորհիվ դու կարող ես վաստակել գերազանցության հավաստագիր 🥳🎉
Լրացրու պատասխաններդ այստեղ՝ սեղմելով կոճակը

✅Այո՜, դու ավարտեցիր նաև մաս 2-ը😎

Չմոռանա՜ս հանդիպմանը միանալ նոթերով։

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր
Դու ավարտեցիր Oogway-ի Improve Sleep մոդուլի վերջին ընթերցանյութը։ Վերջին հանդիպումը հաջողությամբ անցնելուց հետո դու կստանաս քո հավաստագիրը և պաշտոնապես կհամարվես Oogway-ի շրջանավարտ և հնարավորություն կունենաս գրանցվել մյուս մոդուլին։ Այնպես որ՝ իրար ցտեսություն չենք ասում )))
Made on
Tilda