Հասմիկ Ռաշոյան

Հասմիկ Ռաշոյանգործարար, ով փոխում է խաղի կանոնները։


Պայծառ, համարձակ, էներգիայով լի — նա ջարդում է կարծրատիպերը՝ ապացուցելով, որ հնարավոր է հասցնել ամեն ինչ։ Նա չի վախենում դժվար որոշումներ կայացնելուց, առաջնորդելուց և ոգեշնչելուց ուրիշներին։


Հասմիկը Fami Group-ի հիմնադիրն ու տնօրենն է, կին, երկու դուստրերի մայր, երեք թոռների տատիկ։ Նա երեք անգամ բիզնես է սկսել զրոյից, ցատկել է պարաշյուտով և բարձրացել Արարատ լեռը։


Հասմիկը օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է հասնել սեփական պոտենցիալին՝ չսահմանափակվելով, նույնիսկ պահպանողական հայրիշխանական հասարակությունում։


Մենք համոզված ենք, որ նրա սկզբունքները կոգեշնչեն մեր աշակերտուհիներին և հարգանք կառաջացնեն աշակերտների մոտ։ Եկեք ավելի մանրամասն ուսումնասիրենք։


🖊️ Հիշեցում․ վերցրեք գրիչ և թուղթ, թուղթը բաժանեք 3 սյունակի և գրեք․

  • սկզբունքներ, որոնք դուք արդեն կիրառում եք
  • սկզբունքներ, որոնք դուք կցանկանայիք վերցնել ապագայում
  • սկզբունքներ, որոնք դուք չեք հասկացել

Մենք կխոսենք այս մասին ձեզ հետ առաջիկա առցանց քննարկման ժամանակ։

ԱՐԺԵՔՆԵՐ
  • ՍԵՐ
  • ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Պատմություն №1
Ձմեռ է, դրսում սարսափելի ցուրտ է։ Հասմիկը 24 տարեկան է: Նա երկու փոքր դուստրերի, ամուսնու հետ և բարձրագույն կրթության դիպլոմով Երևանից ժամանում է Մոսկվա։ 90-ական թվականներն են. անվտանգ չէ, օրենք գոյություն չունի, փողոցում կարող են պարզապես մոտենալ և թալանել։ Ոչ ընկերներ, ոչ աշխատանք չկա, և այս պայմաններում պետք է ինչ-որ կերպ կյանք կառուցել։
Այս կրիտիկական կետից սկսվում է իսկական գործարարի պատմությունը, ով աշխատանքի է դուրս գալիս շատ ծանր պայմաններում, հակառակ ժամանակի պահպանողական նորմերին՝ ամուսնու հանդեպ մեծ սիրուց և իր ընտանիքի մասին հոգ տանելու համար։
Հիշեք՝ 90-ական թվականներն էին, աշխատանքի ընտրությունը մեծ չէր։ Կարելի էր առևտուր անել հագուստով կամ սննդով։ Վատ և ծանր պայմաններում։ Բայց այլ աշխատանք չկար։

Հասմիկը հասկանում է, որ իր սերը ընտանիքի և ամուսնու հանդեպ մեծ պատասխանատվություն էր դրել իր ուսերին, և դրանք պարզապես զգացմունքներ չէին։ Դրանք գործողություն և վճռականություն էին գնալ այնտեղ, որտեղ վախենալու է, բայց անհրաժեշտ է, որովհետև քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ գործողությունն է՝ հակառակ դրան։
Այդ ժամանակից ի վեր բիզնեսում մոտեցումը նույնն է, ինչ ընտանիքում. եթե ոչ դու, ապա ո՞վ։ Սա աշխատասեր մարդու կարևորագույն գծերից է։

Հասմիկը սկսում է հագուստի առևտուր անել։

Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում նա հասկանում է, թե ինչպես են կազմակերպված գործընթացները, թողնում է վարձու աշխատանքը և բացում իր սեփական բիզնեսը։ Նա սկսում է հագուստ բերել արտասահմանից և տալ այն իրացման այլ վաճառողներին։
Ի՞նչ արժեքներ են կանգնած այս պատմության հետևում:
  • Սեր, պատասխանատվություն և համարձակություն
    Սիրեք ձեր ընտանիքին այնքան, որ չտեսնեք խոչընդոտներ, ամոթ, և վախ։ Պատասխանատու եղեք ձեր սիրելիների համար և մի վախեցեք հանուն նրանց գործողությունների գնալ։
  • Վերլուծություն և աշխատասիրություն
    Ոչ միայն աշխատեք բոլորի հետ, այլ հետաքրքրվեք, թե ինչպես են կառուցված գործընթացները, փորձեք տեսնել հնարավորություններ, որոնք ոչ ոք չի տեսնում, որպեսզի արագ հասնեք հաջորդ մակարդակին: Սա շատ դժվար կլինի անել, եթե նվիրված չլինեք ձեր աշխատանքին; այնպես որ, եղեք աշխատասեր և դա կտանի ձեզ առաջ։
Պատմություն №2
Հասմիկը մեքենայում է իր ամուսնու հետ։ Հենց նոր էին բանկից դուրս եկել՝ բնակարան գնելու համար անհրաժեշտ գումարով։ Այս գումարը երկար ժամանակ էր վաստակվել, դժվար էր եղել, բայց թվում էր, որ այժմ առջևում միայն պայծառ ապագան է։

Մեկ ակնթարթում ամեն ինչ փլուզվում է․ մեքենան շրջապատում են կողոպտիչները, դանակ են մոտեցնում Հասմիկին և վերցնում գումարը։

Չնայած սթրեսին, Հասմիկը վերականգնվում է բառացիորեն հաջորդ օրը։ Նրան օգնում են ընկերուհու խոսքերը․ «Ձեր երկու գլուխներն են դա վաստակել, և դրանք տեղում են, նշանակում է, ձեզ մոտ նորից ամեն ինչ կստացվի»։
Սա միակ անգամը չէ, երբ Հասմիկը ստիպված կլինի կարիերան սկսել զրոյից։

Հետագայում կմահանա նրա ամուսինը , ով նրա համար առաջնային աջակցությունն ու հենարանն էր։ Վերականգնվելով այս ողբերգությունից, Հասմիկը կորոշի երեխաների հետ վերադառնալ Երևան, այնտեղ սկսել նոր բիզնես, իսկ ռուսաստանյանը կիսել գործընկերոջ հետ։ Բայց այստեղ էլ խոչընդոտ կլինի․ բիզնես-գործընկերը կպահի իրեն անազնիվ և խաբեությամբ կզրկի Հասմիկին իր բաժնից։ Իսկ Երևանում բժիշկները ենթադրություն կկատարեն, որ նրա մոտ հայտնաբերվել է լուրջ հիվանդություն։ Եվ այս բոլոր իրադարձությունները տեղի կունենան, երբ Հասմիկը նույնիսկ 35 տարեկան չի լինի։
Թվում է, թե մարդը կարող էր կոտրվել այս ցնցումներից նույնիսկ մեկից, բայց անհնար է Հասմիկին տեսնել տխուր։ Նա սիրում է կյանքը, իրեն, ընտանիքը, և կրկնում է, որ կյանքը հրաշալի է և անհնարինը հնարավոր է։

Այժմ Հասմիկը ղեկավարում է նորաձևության ոլորտում մեծ բիզնես Հայաստանում՝ Fami Group-ը։ Նրա պատմությունը այն մասին է, որ կյանքը չի կանգանում, քանի դեռ չի կանգնել սիրտը։ Եվ նույնիսկ այդ ժամանակ... այն կարելի է վերակենդանացնել։ Նշանակում է, սեփական կյանքը կարելի է նորից սկսել՝ ցանկացած պահի։ Գլխավորը՝ զգալ լույսը։ Հասմիկն ասում է՝ «Նույնիսկ մայրս, ով արդեն չկա կողքիս, շարունակում է ինձ սովորեցնել լույսի, ջերմության, հիշողությունների միջոցով։ Նշանակում է, կյանքը չի հեռանում։ Այն պարզապես փոխում է ձևը»։
Ի՞նչ արժեքներ են կանգնած այս պատմության հետևում:
  • Սեր կյանքի նկատմամբ
    Սերը կյանքի հանդեպ բնածին հատկանիշ չէ, այլ հմտություն, որը կարելի է ձևավորել։ Եկեք հասկանանք, թե ինչպես դա անել։

    1. «Ես ինչ-որ ավելի մեծ բանի մաս եմ» զգացողությունը — բնությունը, երաժշտությունը, ստեղծագործությունը — ամեն ինչ, ինչը տալիս է աշխարհի հետ կապի զգացում։ Հասմիկի համար շատ կարևոր է գեղեցկությունը և գեղագիտությունը ամեն ինչում, այն բերում է ուրախություն։ Պատկերացրեք մարդու, ով կորցրել է իմաստը, բայց հանկարծ տեսել է մայրամուտը ծովի վրա և զգացել․ «Ինչքան գեղեցիկ է սա։ Ես ուզում եմ սա տեսնել ամեն օր»։
    2. Հարաբերություններ, որտեղ քեզ ընդունում են Հասմիկի համար — դա ամուսինն է, ով չի արժեզրկում, այլ աջակցում է և ուժ է տալիս։ Դրանք կարող են լինել նաև ծնողները, ուսուցիչները, ավագ եղբայրները, քույրերը կամ ընկերները և ընկերուհիները։
    3. Ընկալման ճկունություն — նույնիսկ դժվարության մեջ լավը գտնելու կարողություն։ Հասմիկը միշտ հիշում է մարդկանց, ովքեր օգնել են իրեն, և զգում է երախտագիտություն նրանց հանդեպ, որը ուժ է տալիս։
    4. Մարմնական ուրախություն — սննդի համը, սպորտը, վազքը, ճամփորդությունները — ամեն ինչ, ինչը հիշեցնում է մարմնին, որ այն կենդանի է։ Հասմիկը, լինելով երեք թոռների տատիկ, բարձրացել է Արարատ և ցատկել է պարաշյուտով։ Նրա համար ճամփորդությունները նույնպես մարմնական ուրախության կարևոր մաս են կազմում։ Նոր վայրեր այցելելը, նոր մշակույթներ ճանաչելը և աշխարհի գեղեցկությունը բացահայտելը Հասմիկի կյանքի անբաժանելի մասն են, որոնք նրան լիցքավորում են և օգնում են պահպանել կյանքի հանդեպ սերը։
Պատմություն №3
Իր կարիերայի սկզբում Հասմիկը շատ է աշխատել ռուսական շուկայում և ուսումնասիրել, թե ինչպես են մտածում և որոշումներ կայացնում ռուս գործարարները։
Ի տարբերություն մեզ համար սովորական հայկական մոդելի, որտեղ մենք համոզված ենք, որ մենք ամենախելացին ենք, նա գիտակցեց՝ իսկական ուժը ուրիշներից սովորելու պատրաստակամության մեջ է։ Ռուսական գործարար միջավայրը, իր կարգապահությամբ, դրեց նրա մեջ սկզբունքներ, որոնք հետագայում դարձան նրա սեփական կառավարման ոճի հիմքը։

1. Մշակույթը սկսվում է առաջնորդից — Եթե ղեկավարը ուշանում է — նա զգուշացնում է թիմին չատում։ Որովհետև ուրիշների ժամանակը հարգելը ոչ թե քաղաքավարության ժեստ է, այլ ստանդարտ։ Հասմիկը շեշտում է՝ «Ես շեֆ չեմ — մենք բոլորս աշխատակիցներ ենք»։ Հիերարխիան չի վերացնում հավասարությունը պատասխանատվության մեջ։
2. Կարգապահությունը = ազատություն
— Ստորագրել բոլոր պայմանավորվածությունները, նույնիսկ բանավոր։
— Հստակ էֆեկտիվության ցուցանիշներ (KPI-ներ) միկրոկառավարման փոխարեն — աշխատակիցներ վարձել ոչ թե, որպեսզի նրանք զբաղեցնեն ղեկավարի ժամանակը, այլ արդյունքի համար։

3. Թափանցիկություն և պատասխանատվություն
— Չվախենալ ասել «ոչ», եթե դա պահպանում է ընկերության ռեսուրսները։
— Կրել պատասխանատվություն որոշումների համար — նույնիսկ եթե դրանք հանգեցրել են սխալի։
4. Սոցիալական պատասխանատվություն ընկերության ներսում
— Ներդրում կատարել աշխատակիցների զարգացման մեջ — որովհետև նրանց աճը = բիզնեսի աճ։
— Առաջնորդություն իր ոլորտում — ոչ թե կարգավիճակի համար, այլ ստանդարտներ սահմանելու համար։

5. Մշտական զարգացում
— Հասմիկի համար սովորելը և զարգանալը կյանքի անբաժանելի մասն է, քանի որ եթե չես զարգանում, ապա հետ ես մնում։
— Նա մշտապես փնտրում է նոր գիտելիքներ և խրախուսում է իր թիմի անդամներին անել նույնը։
— Նա ճանապարհորդում է՝ սովորելու, ուրիշներին դիտարկելու, նրանց փորձից սովորելու և ավելի լավը դառնալու համար։

Ի՞նչ արժեքներ են կանգնած այս պատմության հետևում:
  • Վերլուծություն
    Հասմիկը պարզապես չի ընդունել ռուսական կանոնները. նա դրանք հարմարեցրել է հայկական կոնտեքստին՝ պահպանելով հարաբերությունների ջերմությունը, բայց ավելացնելով հետևողականությունը։

    Դուք կարող եք լինել բաց ու մարդասեր, բայց միևնույն ժամանակ խիստ կազմակերպված։

🖊️ Հիմա տես, թե ինչ ես գրել։ Քեզ կենտրոնանալու համար ժամանակ է պետք։ Խնդրի'ր քո սիրելիներին չշեղել քո ուշադրությունը, դուրս գալ սենյակից, որտեղ միացված է հեռուստացույցը և անտեսել սոցիալական ցանցերի հաղորդագրությունները: Հաջորդ 10 րոպեն միայն քոնն է։


Մտածիր ինչպե՞ս կարող ես դառնալ ավելի սառը, ուժեղ և պայծառ՝ օգտագործելով Հասմիկ Ռաշոյանի արժեքներն ու սկզբունքները։


Սա կքննարկենք հաջորդ առցանց հանդիպման ժամանակ։

* Եթե ցանկանում ես ավելի լավ հասկանալ, թե որտեղ կարող ես գտնել սեր կյանքի համար, կարդա այս գրքերը.


  1. Իմաստի և աշխարհի հետ կապի հոգեբանություն

Վիկտոր Ֆրանկլ (Մարդու իմաստի որոնումը). այն գաղափարը, որ իմաստը կյանքի սիրո հիմնական շարժիչ ուժն է, նույնիսկ տառապանքի մեջ:

Մարտին Սելիգման (Նոր դրական հոգեբանություն). «Իրական երջանկության» հայեցակարգը և երախտագիտության դերը:

Ուոլաս Նիկոլս (Ջրին ավելի մոտ). հաստատում է, որ բնության հետ շփումը նվազեցնում է սթրեսը և բարձրացնում էմոցիոնալ երանգը:


2. Վերահսկողության զգացում

Սովորված անօգնականության տեսություն (Սելիգման, Մայեր). փորձեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է հավատը գործողությունների արդյունավետության վրա ազդում մոտիվացիայի վրա:

Self-Determination Theory (Ինքնորոշման տեսություն) (Դեցի և Ռայան). ինքնավարությունը, իրավասությունը և փոխհարաբերությունները որպես ներքին մոտիվացիայի հիմնական կարիքներ:


3. Ուրախության նյարդակենսաբանություն

«The Upward Spiral» (Ալեքս Կորբ). ինչպես են պարզ գործողությունները (սպորտ, ստեղծագործական) փոխում ուղեղի քիմիան:

«Flow» (Միհայ Չիկսենտմիհայ). հոսքի վիճակի մասին։


4. Հարաբերությունների դերը

Կապերի տեսություն (Բոուլբի, Էյնսվորթ). թե ինչպես են ապահով կապերը մանկության տարիներին ազդում կյանքը վայելելու ունակության վրա:

Մեծահասակների զարգացման մասին Հարվարդի ուսումնասիրություն (80-ամյա ուսումնասիրություն). Եզրակացություն, որ հարաբերությունների որակը երջանկության առաջատար կանխատեսողն է:

© All rights reserved
2025

Գաղտնիության քաղաքականություն
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Made on
Tilda