Մտագրոհ-Ամփոփում
Ողջո՜ւյն, այսօրվա նյութը մի քիչ տարբերվում է մյուսներից և բաղկացած է 3 մասից՝
2․ Ընթերցանյութերի կրկնություն և «կատարյալ բիզնեսի» պլանավորում

Ժամանակը՝ 45 րոպե
3․ Արժեքների վերհիշում

Կարդալու ժամանակը՝ 10 րոպե
1․ Ինքնանդրադարձ

Ժամանակը՝ 5 րոպե
Մեր վերջին քննարկումը լինելու է մտագրոհ-ամփոփում, որտեղ մենք կիրառելու ենք մեր ամբողջ սովորածը՝ ընթերցանյութերի գիտելիքները, քննարկումների հմտություններն ու արժեքները, կատարյալ բիզնես կառուցելու համար։

Կառուցելու գործընթացը սկսելու ենք հենց հիմա՝ այս ընթերցանյութի միջոցով։ Հիմա սկսելու ենք վերանայել նախկին նյութերը և հարցերի պատասխանելու միջոցով կառուցել մեր համայնքը։
Մաս 1. Ինքնանդրադարձ
Դու արդեն 4 շաբաթ է, ինչ անցնում ես այս մոդուլը։ Արի՛ անենք փոքրիկ ինքնանդրադարձ քո հմտություններին ու գիտելիքներին նույնպես՝ պատասխանելով 4 կարճ հարցի։ Սա կօգնի, որպեսզի հասկանաս քո ձեռքբերումները։
Ո՞ր հմտություններն ես ամենաշատը զարգացրել։ Ընտրի՛ր 3 տարբերակ։
Ո՞ր արժեքներն են տպավորվել, և սկսել ես կամ ցանկանում ես կիրառել քո կյանքում։ Ընտրի՛ր 2 տարբերակ։
Ո՞ր թեմաներն են ամենաշատը տպավորվել։ Ընտրի՛ր 5 կամ ավելի տարբերակ։
Լրացրո՛ւ քո տվյալները։
Սա մեզ օգնում է նաև հանձնարարական նամակ (recommendation letter) կազմելիս։
Քո մոդուլը
Քո խումբը
Մաս 2. Կառուցում ենք բիզնեսը
Պատկերացրու, որ մի քանի տարուց բացել ես քո սեփական բիզնեսը, և պետք է հասկանաս, թե ինչպե՞ս ես կայացնում կարևոր որոշումներդ՝

  • Ի՞նչ ես ստեղծելու/արտադրելու, և ինչպե՞ս ես այն տարածելու մարդկանց մեջ,
  • Որտեղի՞ց ես վերցնելու գումարը,
  • Ինչպե՞ս ես օգտագործելու և կառավարելու գումարը,
  • Ի՞նչ աշխատանքային պայմաններ ես ապահովելու աշխատողների համար,
և այլն։

Այս և այլ բազում հարցերի պատասխանները քեզ կօգնեն կառուցել քո բիզնեսը։
Սկսելուց առաջ, արի՛ գնանք և նորից նայենք մեր ընթերցանյութերը, թղթի վրա վերցնենք նոթեր նրա մասին, թե ինչն է մեզ ամենաշատը դուր եկել։
Քեզ համար պատրաստել ենք հարցեր, որոնց պատասխանելով դու կստանաս կատարյալ համայնքի պլանը։ Հանդիպման ժամանակ մարզիչը ձեր խմբի հետ կկիսի Վայոց Ձորի մոդելը, որը ստացվել է ձեր բոլորի գաղափարների միավորումից։ Հանդիպումը կշարունակեք հենց այդ մոդելով։ Սակայն քո հետաքրքիր գաղափարների համար դու կստանաս հավելյալ միավորներ 😄

Բայց որպեսզի դա կարողանանք կազմակերպել, անհրաժեշտ է ուղարկել ներքևում կցված հարցերի պատասխանները մինչև քեզ տրված վերջնաժամկետը։


Մտքում պահի՛ր, որ ինչքան շատ հետաքրքիր և աշխատող տարբերակներ գրես յուրաքանչյուր հարցի համար, այդքան քո ստացած միավորները բարձր կլինեն։ Այդ միավորների շնորհիվ դու կարող ես վաստակել գերազանցության հավաստագիր 🥳🎉
Լրացրու պատասխաններդ այստեղ՝ սեղմելով կոճակը
Մաս 3. Արժեքների ամփոփում
Այժմ դու ունես հիասքանչ բիզնեսի պլան։ Սակայն այդ պլանը իրագործելու ճանապարհին լինում են մարտահրավերներ, որոնք մենք չենք կարող հաղթահարել, եթե չունենանք որոշակի արժեքներ։ Մենք ծանոթացել ենք մի քանի արժեքի, որը քեզ կօգնի բիզնեսը ավելի լավը դարձնել:
Հաղթի՛ր քո էգոյին
Եղի՛ր առատաձեռն
Կառուցի՛ր հեղինակություն
Ընդունի՛ր քո դերը որպես հիմնադիր
Կառուցի՛ր թիմեր = շարժիչներ
Քո պլանը իրագործելու ճանապարհին դու կբախվես այնպիսի դեպքերի, երբ.

• Դու պետք է կայացնես կարևոր որոշումներ ընկերության համար,
• Դու պետք է ընտրես ճիշտ թիմ և նրանց կառավարես ճիշտ մեթոդներով,
• Դու պետք է հասկանաս քո դերը ընկերության մեջ։

Այս իրավիճակներում առաջ գնալու համար պետք է լուծումներ մտածել:
Մտածի՛ր վերը նշված իրավիճակների մասին: Նրանք քեզ կօգնեն վերջին հանդիպման ժամանակ։

✅Այո՜, դու ավարտեցիր նաև մաս 3-ը😎

Չմոռանա՜ս հանդիպմանը միանալ նշումներով։

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր
Դու ավարտեցիր Oogway-ի Improve Wealth մոդուլի վերջին ընթերցանյութը։ Վերջին հանդիպումը հաջողությամբ անցնելուց հետո դու կստանաս քո հավաստագիրը և պաշտոնապես կհամարվես Oogway-ի շրջանավարտ և հնարավորություն կունենաս գրանցվել մյուս մոդուլին։ Այնպես որ՝ իրար ցտեսություն չենք ասում )))
Made on
Tilda